Կարո՞ղ եմ մեծացնել կոֆեինով շամպունի ազդեցությունը, եթե շամպունը 2 րոպեից ավել թողնեմ գլխամաշկին:
Կոֆեին պարունակող շամպունի արդյունավետությունը ժառանգական մազաթափության դեմ արդեն ապացուցվել է գիտական հետազոտություններում, այն երկու րոպե գլխամաշկին թողնելու դեպքում, գլխին քսելուց մինչև ջրով ողողելը: Խթանիչ կոֆեինն արդեն գլխամաշկում հայտնվում է 120 վայրկյան անց, այնպես որ, արդյունավետ ազդեցության համար ավելի երկար ժամանակ անհրաժեշտ չէ: Այնուամենայնիվ, ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ ակտիվ բաղադրիչի կլանումը մեծանում է մինչև 30 րոպե ազդեցության ժամանակ ապահովելու դեպքում: Այնուհետև մազի ֆոլիկուլների շուրջ գտնվող մաշկը կոֆեինով այնքան է հագենում, որ այնտեղ պահպանվում է մինչև 8 ժամ:
Հաշվի առեք Ձեր մաշկի տեսակն ու վիճակը շամպունը գլխամաշկին 2 րոպեից ավելի երկար թողնելու դեպքում: Կախված գլխամաշկի զգայունությունության աստիճանից` ազդեցության ժամանակը չափազանց երկար լինելու դեպքում ժամանակավոր կարմրություն կարող է առաջանալ: Մասնավորապես թեփի ինտենսիվ կանխարգելման համար մենք խորհուրդ ենք տալիս Alpecin Caffeine Shampoo C1-ի հետ համատեղ օգտագործել Alpecin Caffeine Liquid-ը։