Alpecin Caffeine Liquid-ը համեմատած 5 % մինօքսիդիլ լուծույթի հետ

Ուսումնասիրվել է հինգ հետազոտական կենտրոններում՝ Լոկմանյա Թիլակի քաղաքային գլխավոր հիվանդանոցի ղեկավարությամբ, Մումբայ, Հնդկաստան:

Արտադրանքը՝
Alpecin Caffeine Liquid-ը համեմատած 5 % մինօքսիդիլ լուծույթի հետ

Փորձի մասնակիցներ
Ժառանգական մազաթափությամբ տառապող 18-ից 55 տարեկան 210 տղամարդ։

Ժամանակաշրջան՝
Փորձի մասնակիցները 6 ամիս շարունակ օգտագործել են Alpecin Caffeine Liquid կամ մինօքսիդիլ (5 %):

Ուսումնասիրության խնդիրը և նպատակը

Աշխարհում միլիոնավոր տղամարդիկ տառապում են ժառանգական մազաթափության հետևանքներից։ Ներկայումս մազաթափության դեմ տարբեր դեղամիջոցներ (ներառյալ մինօքսիդիլը) հաստատվել են Սննդի և դեղերի վարչության կողմից։ Այնուամենայնիվ, դրանք ունեն զգալի կողմնակի ազդեցություններ:

Այդ իսկ պատճառով, ցանկալի է օգտագործել մազերի խնամքի այլընտրանքային կոսմետիկ միջոցներ, որոնք չունեն կողմնակի ազդեցություն։ Բժիշկ Կուրտ Վոլֆի երկար տարիների հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հատուկ մշակված կոֆեինային կոմպլեքսը ամրացնում է թուլացած մազարմատները և կանխում ժառանգական մազաթափությունը:

Այս` չհամակարգված, մասնակիցների և հետազոտողների համար հասանելի տեղեկատվությամբ, հետազոտվող միջոցների նշանակությունը թերագնահատելու նպատակ չունեցող հետազոտության ընթացքում, հետազոտվողների մազարմատների ակտիվությունը դիտարկվել է հատուկ «տրիխոգրամայի» միջոցով: Փորձարկվողները վեց ամիս օգտագործել են կամ Alpecin Caffeine Liquid կամ մինոքսիդիլ։

Ուսումնասիրության կառուցվածքը

Չհամակարգված, մասնակիցների և հետազոտողների համար հասանելի տեղեկատվությամբ, հետազոտման առարկա միջոցներց ոչ մեկի նշանակությունը թերագնահատելու նպատակ չունեցողուսումնասիրությունն անց է կացվել 18-ից 55 տարեկան 210 տղամարդկանց շրջանում, որոնք տառապում էին ժառանգական մազաթափությությունից: Փորձարկվող միջոցներն էին կոֆեին պարունակող Alpecin Caffein Liquid-ը և 5 % մինօքսիդիլ լուծույթը, որն օգտագործվում է որպես մազաթափության դեմ բուժման դեղամիջոց։ Սուբյեկտների կողմից միջոցներն օգտագործվել են ամեն օր, 6 ամիս շարունակ: Մազաթափության ինտենսիվությունը գնահատելու համար հետազոտությունն իրականացվել է այսպես կոչված տրիխոգրամայի միջոցով։ Այսպես, սկզբում որոշվել է «ակտիվ» մազերի մասնաբաժինը (AR, անագեն մազեր), ապա կիրառությունից 3 և 6 ամիս հետո։

Արդյունքներ

Կիրառման ողջ ժամանակահատվածում նկատվել է մազերի ակտիվության բարելավում, այնպես որ, երկու միջոցների կիրառման արդյունքում էլ ավելի շատ մազեր են եղել «ակտիվ» վիճակում (այսպես կոչված՝ աճի փուլում), քան փորձարկման սկզբում։ Կոֆեին պարունակող Alpecin Caffeine Liquid-ի օգտագործումից 6 ամիս անց արձանագրվել է «ակտիվ» մազերի բարելավում 11 %-ով։ Մինօքսիդիլի (5 %) արդյունքում` բարելավումը կազմել է 12 %:

Եզրակացություն

Հետազոտության արդյունքները համոզիչ կերպով ցույց են տվել, որ Alpecin Caffeine Liquid-ի կանոնավոր օգտագործումը խթանել է փորձարկվող անձանց մազարմատների ակտիվությունը: Մինօքսիդիլի հետ համեմատած` արդյունքները գրեթե նույնն են: Այս արդյունքները հաստատում են կոֆեինի արդյունավետ ազդեցությունը մազարմատների գործունեության վրա, որը ժառանգական մազաթափության բուժման համար օգտագործվող մինոքսիդիլ պարունակող դեղամիջոցների նման արդյունք ապահովող համարժեք միջոց է:

ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

R. Dhurat, J. Chitallia, T.W. May, A.M. Jayaraaman, J. Madhukara, S. Anandan, P. Vaidya P, A. Klenk, Skin Pharmacol Physiol   2017 , 30, 298-305.