Մազաթափության դեմ միջոցներ. ի՞նչն է օգնում մազաթափությանը:

Մազաթափության դեմ միջոցներ. ի՞նչն է օգնում մազաթափությանը:

Մազաթափությունն ինքնին արդեն բավականին տանջալից խնդիր է, սակայն մազաթափության դեմ միջոցների բազմազանությունը լրացուցիչ մարտահրավեր կարող է հանդիսանալ. ո՞ր միջոցներն են օգնում մազաթափության դեմ պայքարում, ո՞րն է պետք ընտրել։ Կոֆեինով շամպո՞ւն, փորձված և վստահելի տնային միջոցնե՞ր, ժամանակակից լազերային թերապիա՞, թե՞ բոլորովին այլ միջոց:

Այնուամենայնիվ, մազաթափության դեմ բուժումների մեծ մասի դեպքում կարևոր է հաշվի առնել հետևյալը. լինել համբերատար։ Շատ դեպքերում, արդյունքը տեսանելի կլինի միայն մի քանի շաբաթ կամ ամիս անց: Մինչ այդ, Դուք չպետք է դադարեցնեք ընտրված բուժման միջոցի օգտագործումը։

Քանի որ կան մազաթափության տարբեր տեսակներ, այս կամ այն բուժման միջոցի ընտրությունը նույնպես պետք է կախված լինի առկա մազաթափության ձևից: Այս հոդվածում Դուք կծանոթանաք ժառանգական, տարիքային մազաթափության, ցրված ու և սթրեսի հետ կապված մազաթափության դեմ պայքարի ընդհանուր միջոցների հետ:

Կոֆեինով շամպուն և հեղուկ՝ որպես մազաթափության դեմ միջոց

Կոֆեինով շամպուն և հեղուկ՝ որպես մազաթափության դեմ միջոց

Ալոպեցիայի տարբեր ձևերի (բացառությամբ հիմքում ընկած հիվանդության արդյունք հանդիսացող տեսակների) դեմ ամենօրյա և մատչելի միջոց է հանդիսանում կոֆեինը`որպես ապացուցված արդյունավետություն ունեցող նյութ: Մազերի արմատներին կոֆեինի ամենօրյա, անմիջական մատակարարումը պահպանում է նրանց ակտիվությունը և նրանց ավելի դիմացկուն դարձնում բացասական ազդեցությունների հանդեպ, ինչպիսիք են օրինակ տեստոստերոնի (ԴՀՏ) նյութափոխանակության արդյունքում առաջացած մազաթափությունը, որը կարող է նպաստել ժառանգական մազաթափությանը:

Այս հայտնագործությամբ բժիշկ Վոլֆը 2004 թվին բեկում մտցրեց մազերի հետազոտության մեջ և դարձավ առաջին արտադրողն, ով թողարկեց համապատասխան կոֆեինով շամպուն և կոֆեինով հեղուկ:

Կոֆեինով շամպուններն ու հեղուկները մազաթափության դեմ պայքարի ամենահայտնի միջոցներից են ու դա ունի իր հիմնավոր պատճառները.

  • Նախ, կոֆեին պարունակող շամպունները համեմատաբար մատչելի են՝ ի տարբերություն մազաթափության դեմ առկա դեղամիջոցների:
  • Ոչ մի կողմնակի ազդեցություն չի սպասվում տեղային կիրառման դեպքում, այսինքն, կոֆեինով շամպունը գլխամաշկին քսելու դեպքում, քանի որ այն կոսմետիկ միջոց է։
  • Ժառանգական մազաթափությունը հիվանդություն չէ: Ուստի մազաթափությունը դեղորայքով բուժելու կարիք չկա, այլ այդ գործընթացը կարելի է դանդաղեցնել կոֆեին պարունակող շամպունի օգնությամբ:
  • Մազերն ամեն օր կոֆեին պարունակող շամպուններով լվանալը թույլ է տալիս մազաթափության միջոցը գործնականում ներառել մազերի առօրյա խնամքի մեջ:
  • Լրացուցիչ առավելություն. Մազաթափության դեմ շամպունի ազդեցությունն ուղղված է մազերի կամ գլխամաշկի անհատական​խնդիրների լուծմանը, հետևաբար, հնարավորություն է տալիսկրկնակի օգուտ քաղել: Օրինակ Hybrid Caffeine շամպունը , նույնպես գործում է գլխի չոր և քոր եկող մաշկի դեմ, իսկ Double Effect Caffeine շամպունը պայքարում է և՛ մազաթափության, և՛ թեփի դեմ:
  • Նրանք, ովքեր ժամանակ կամ ցանկություն չունեն ամեն օր լվանալու իրենց մազերը, կարող են որպես այլընտրանք կամ լրացուցիչ խնամքի միջոց ապավինել կոֆեին պարունակող հեղուկի օգնությանը, որը, որպես բուժական միջոց ամեն օր օգտագործելու դեպքում, համեմատաբար արդյունավետ է մազաթափության դեմ պայքարում1։

Շամպունի ամենօրյա օգտագործումը կարևոր է` մազարմատներում ձևավորված կոֆեինի պարկուճը պահպանելու համար:

Մյուս կողմից, կոֆեին պարունակող ըմպելիքները փոխարինող միջոց չեն հանդիսանում. մինչև մազերի ֆոլիկուլին հասնելը`ակտիվ բաղադրիչը յուրացվում է օրգանիզմի կողմից:

Մազաթափության դեմ պայքարող դեղամիջոցներ՝ մինօքսիդիլ և ֆինաստերիդ

Մազաթափության դեմ դեղամիջոցներով պայքարողները շատ հաճախ են հանդիպում հետևյալ երկու ակտիվ բաղադրիչներին՝ ֆինաստերիդին և մինօքսիդիլին.

  • Ֆինաստերիդը ի սկզբանե օգտագործվել է մեծացած շագանակագեղձի բուժման համար: Այն կանխում է օրգանիզմում տեստոստերոնի քայքայումը համապատասխան տարրերի, որի արդյունքում առաջացած նյութն էլ հանգեցնում է ժառանգական մազաթափության:
  • Մինոքսիդիլն իրականում արյան բարձր ճնշման դեմ դեղամիջոց է, որն օգտագործողների մոտ մազերի աճի ավելացումը դիտվել է որպես «կողմնակի ազդեցություն»:

Երկուսն էլ հուսալի նյութեր են համարվում մազաթափության դեմ պայքարում և հասանելի են տարբեր ֆիրմային անվանումներով։ Այնուամենայնիվ, մազերի աճի համար այս ապրանքների օգտագործումը պարզ և անվնաս չէ. և՛ մինօքսիդիլը, և՛ ֆինաստերիդը հասանելի են միայն դեղատներում, որպես դեղորայքային նյութեր պարունակում են կողմնակի ազդեցությունների վտանգ:

  • Դեղորայք ընդունելիս միշտ առկա է կողմնակի ազդեցությունների վտանգ, օրինակ, տրամադրության տատանումներնու պոտենցիայի խանգարումները հայտնի են որպես ֆինաստերիդի ազդեցության հնարավոր հետևանքներ: Մինօքսիդիլ ընդունելիս Դուք կարող եք զգալ սրտի հաճախակի կծկումներ կամ սեղմվածության զգացում կրծքավանդակում:
  • Մասնավորապես, երբ տվյալ դեղամիջոցն ընդունվում է հաբերի տեսքով, ակտիվ բաղադրիչը գրեթե ազդեցություն չի ունենում այնտեղ, որտեղ օգտագործողն ունի դրա կարիքը:

Մազաթափության դեմ սննդային հավելումներ

Մազաթափության դեմ սննդային հավելումներ

Ավելի փարթամ մազեր ունենալ պարզապես վիտամիններ և հանքանյութեր ընդունելով կամ սննդակարգը փոխելով: Մի՞թե դա աշխատում է։

Եթե ​​կա ցրված մազաթափություն ինչ-որ տարրերի անբավարարության պատճառով,ապա անհրաժեշտ հավելումներով սննդի լրացուցիչ ընդունումը կարող է իսկապես օգտակար լինելմազերի ամրացման համար: Որպեսզի մազերը սնուցվեն, ճաշացանկում պետք է լինեն հետևյալ սննդանյութերը.

  • Ցինկը առողջ մազերի աճի գործոն է:
  • Բիոտինը կապված է օրգանիզմում տեղի ունեցող կարևոր գործընթացների հետ։ Դրա պակասը կարող է հանգեցնել մազերի աճի խանգարմանը:
  • Սելենը ևս մեկ կարևոր միկրոտարր է: Սելենի պակասը կարող է հանգեցնել մազաթափության։

Եթե կա ​​որևէ տարրի դեֆիցիտի կասկած, բժշկի կողմից տրամադրված արյան անալիզիարդյունքները կարող են տեղեկացնել Ձեզ, թե որ սննդանյութերն են պակասում և ինչ միջոցներով է հնարավոր լրացնել դրանք: Սննդային հավելումների կամայական ընդունումը ևս նպատակահարմար չէ․ ովքեր ունենբալանսավորված սննդակարգ և առողջ են, չպետք է ունենան մազաթափության հանգեցնող սննդային դեֆիցիտներ:

Մազերի փոխպատվաստում` որպես ծայրահեղ միջոց

Մազերի փոխպատվաստում` որպես ծայրահեղ միջոց

Այդ կոսմետիկ միջամտությունը հայտնի է հասարակության լայն շրջանակներին, քանի որ հայտնի մարդիկ, ինչպիսիք են երգիչ Ռոբի Ուիլյամսը, ֆուտբոլի մարզիչ Յուրգեն Կլոպը և քաղաքական գործիչ Քրիստիան Լինդները անթաքույց խոսում են իրենց մազերի փոխպատվաստման մասին: Այսպիսով, նրանք, ովքեր մտածում են մազերի փոխպատվաստման մասին, պետք է իմանան հետևյալը.

  • Ինչպես բոլոր բժշկական պրոցեդուրաները, այնպես էլ մազերի փոխպատվաստումը որոշակի ռիսկ է պարունակում:
  • Մազերի փոխպատվաստումը, կախված միջամտության չափից, թանկ հաճույք է:
  • Նրանք, ովքեր փորձում են փոխպատվաստումը կատարել հնարավորինս էժան, կանգնում են անփորձ բժիշկների կողմից վատ կամ անբնական արդյունք ստանալու կամ վարակներ ձեռք բերելու վտանգի առաջ:
  • Կախված ընտրված մեթոդից, կարող է առաջանալ սպի:
  • Միշտ առկա է մազերի անհաջող փոխպատվաստման որոշակի ռիսկ.մարմինը կարող է չընդունել փոխպատվաստված մազերը:
  • Քանի որ փոխպատվաստված մազերը պատկանում են հենց պացիենտին, նա պետք է փոխպատվաստման համար խիտ մազածածկույթ ունենա:
  • Նույնիսկ եթե ճաղատ հատվածները լրացված են փոխպատվաստված մազերով, մազաթափությունը չի դադարում: Ընդհակառակը, հետեւանքները տեսանելի են դառնում հետագայում։ Ուստի, պետք է օգտագործվեն լրացուցիչ մազաթափության դեպ պայքարող այլ միջոցներ։

Նոր, բայց հակասական արդյունք ունեցող միջոցներ. ԹՀՊ (թրոմբոցիտներով հարուստ պլազմա) ավտոլոգային արյան թերապիա

Նոր, բայց հակասական արդյունք ունեցող միջոցներ. ԹՀՊ (թրոմբոցիտներով հարուստ պլազմա) ավտոլոգային արյան թերապիա

ԹՀՊ թերապիան (թրոմբոցիտներով հարուստ պլազմա) վերջին տարիներին ավելի ու ավելի շատ կողմնակիցներ է գտնում: Դրա համար հիվանդից վերցվում է փոքր քանակությամբ արյուն, որը կենտրոնախուսակում բաժանվում է բաղադրիչների։ Այնուհետև թրոմբոցիտներ պարունակող պլազման ներարկվում է համապատասխան տարածք: Սա կատարվում է օրգանիզմի սեփական իմունային համակարգի ակտիվացման համար: Մազաթափությունը բուժելու համար պլազման ներարկվում է գլխամաշկի մեջ:

  • Քանի որ օգտագործվում է մարմնի սեփական արյան պլազմա, անհամատեղելիությունն ու ալերգիկ ռեակցիաները բացառվում են։
  • Եթե ​​ԹՀՊ բուժումը կատարվում է գլխամաշկի վրա, այն միտված է խթանելու մազերի ֆոլիկուլները:
  • Որպես մազերի փոխպատվաստման հետագա բուժում` ԹՀՊ-ի կիրառումը նպաստում է մազարմատների ապաքինմանը և վերականգնմանը:
  • ԹՀՊ-ի դրական ազդեցությունը դեռևս կլինիկապես ապացուցված չէ:
  • ԹՀՊ թերապիան չի ապահովում ակնթարթային արդյունքներ. ցանկալի արդյունքի հասնելու համար ներարկումները պետք է կրկնել մի քանի անգամ:

Մազաթափության լազերային մեխանիկական բուժում

Շուկայում կան սարքեր, որոնք նոր տեխնոլոգիաների օգնությամբ վերաակտիվացնում կամ խթանում են մազերի աճը: Օրինակ՝ մի քանի տարի առաջ, ԱՄՆ-ում գործածման համար հաստատվեց մի սաղավարտ, որը ցածր հաճախականության լազերային ճառագայթների միջոցով ենթադրաբար օգնում է մազերի խտացմանը:

  • 650 նանոմետր ալիքի երկարությամբ լազերային ճառագայթը դրականորեն է անդրադառնում արյան շրջանառության ու բջիջների բաժանման վրա։
  • Միևնույն ժամանակ, գոյություն ունեն մազակալներ, սանրեր ու գլխարկներ, որոնք,նույնպես,ոմանց պնդումների համաձայն, տալիս են նույնարդյունքը:
  • Այս սարքերը այնքան էլ մատչելի չեն սպառողի համար. որակյալ սաղավարտները կամ մազակալներն արժեն մոտավորապես 1000 եվրո:
  • Սարքերի կիրառումը բարդ է. Անհարմար գլխարկը պետք է կրել շաբաթը մի քանի անգամ:
  • Իսկ ստացված արդյունքները նույնպես հակասական են: Մյուս միջոցների նկատմամբ դրանց առալությունն ապացուցող ուսումնասիրություններ դեռևս չկան:

Մազաթափության դեմ տնային միջոցներ. դրանք աշխատո՞ւմ են:

Ինչպես շատ բժշկական խնդիրների, այնպես էլ մազաթափության դեմ գոյություն ունեն փորձված տնային բուժման դեղատոմսեր:Կան մթերքներ, որոնք, ոմանց կարծիքով, մազերին կամ գլխամաշկին մերսելու դեպքում,խթանում են մազերի աճը.

  • Կոկոսի յուղ
  • Եղինջի թեյ
  • Ռեհանի էքստրակտ
  • Խնձորի քացախ
  • Գարեջուր
  • Ալոե վերա
  • և այլն

Իրականում, թվարկված տնային միջոցների մեծ մասը պարունակում է արժեքավոր տարրեր, որոնք կարող են նպաստել առողջ մազերի աճին: Այնուամենայնիվ, դրանք հարմար են միայն որպես հավելում օգտագործելու համար, օրինակ՝ կանգնեցնելու ցրված մազաթափությունը, որն առաջանում է օրգանիզմում որոշ տարրերի սակավության կամ սխալ խնամքի հետևանքով առկա մազաթափությունը բուժելու համար: Նրանք չեն կարող պայքարել մազաթափության ամենատարածված ձևի՝ ժառանգական մազաթափության դեմ։

Որ միջոցներն են օգնում մազաթափության դեմ պայքարում:

[Translate to hy_AM:] What helps with hair loss?

Վերոհիշյալ տարբերակների արդյունավետությունը իրականում ամենից առաջ կախված է մազաթափության պատճառներից: Ցրված կամ սթրեսից առաջացած մազաթափության դեպքում պետք է բուժվի դրա սկզբնաղբյուրը: Հարկավոր է ապահովել սնուցումը, լրացնել քնի պակասը կամ նվազեցնել սթրեսը:

Ժառանգական մազաթափության դեպքում կախնդրի լուծման մի քանի տարբերակ. դեղորայքային բուժման, ինչպես նաև կոֆեինով շամպունի արդյունավետությունը, գիտականորեն ապացուցված է: Կոֆեին պարունակող շամպուններով լվանալու և համապատասխան հեղուկներ օգտագործելու մեծ առավելությունն այն է, որ կողմնակի ազդեցությունից վախենալու կարիք չկա։

Մազաթափության արդեն տեսանելի հետքերը շտկելու համար կարելի է դիմել մազերի փոխպատվաստմանը, սակայն դրանից բացի, պետք է մազաթափությունը դադարեցնելու համար օգտագործվեն այլ միջոցներ:

Նույնը վերաբերում է ցրված, տարիքային, ժառանգական և սթրեսի հետ կապված մազաթափությանը. եթե մազարմատները ամուր են, ապա դրանք ավելի դիմացկուն են անբարենպաստ ազդակների նկատմամբ։ Ամեն դեպքում, կոֆեին պարունակող արտադրանքները իրենց անհերքելի ներդրումն ունեն առողջ ու ուժեղ մազերի աճի համար:

Alpecin-ը մազաթափության դեմ առաջարկում է հետևյալ տեսականին


Աղբյուրներ․

  1. R. Dhurat, J. Chitallia, T.W. May, A.M. Jayaraaman, J. Madhukara, S. Anandan, P. Vaidya P, A. Klenk, Skin Pharmacol Physiol  2017, 30, 298-305. https://www.alpecin.com/de-de/forschung/studien/coffein-liquid-im-vergleich-zu-5-prozentiger-minoxidil-loesung