Alpecin Caffeine Shampoo C1

Հարցեր և պատասխաններ

Որպես կանոն, Caffeine Shampoo C1-ը հարմարվում է գլխամաշկին: Որքան երկար է շամպունը մնում գլխամաշկի վրա, այնքան կոֆեինի ազդեցությունն ավելի ուժեղ է: Այնուամենայնիվ, զգայուն գլխամաշկի դեպքում, դա կարող է հանգեցնել գլխամաշկի կարմրության: Ուստի, շամպունն ավելի երկար գլխամաշկին թողնելու դեպքում ուշադրություն դարձրեք Ձեր գլխամաշկի արձագանքին: Սովորաբար, 2 րոպե ազդեցության ժամանակը բավարար է մազարմատներըը խթանելու համար:

Որպես այլընտրանք, օգտագործեք Alpecin շամպուն զգայուն գլխամաշկի համար, իսկ Alpecin Caffeine Liquid-ի հետ ամենօրյա կիրառման դեպքում այն կանխում է ժառանգական մազաթափությունը:

Կոֆեին պարունակող շամպունի արդյունավետությունը ժառանգական մազաթափության դեմ արդեն ապացուցվել է գիտական հետազոտություններում, այն երկու րոպե գլխամաշկին թողնելու դեպքում, գլխին քսելուց մինչև ջրով ողողելը: Խթանիչ կոֆեինն արդեն գլխամաշկում հայտնվում է 120 վայրկյան անց, այնպես որ, արդյունավետ ազդեցության համար ավելի երկար ժամանակ անհրաժեշտ չէ: Այնուամենայնիվ, ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ ակտիվ բաղադրիչի կլանումը մեծանում է մինչև 30 րոպե ազդեցության ժամանակ ապահովելու դեպքում: Այնուհետև մազի ֆոլիկուլների շուրջ գտնվող մաշկը կոֆեինով այնքան է հագենում, որ այնտեղ պահպանվում է մինչև 8 ժամ:

Հաշվի առեք Ձեր մաշկի տեսակն ու վիճակը շամպունը գլխամաշկին 2 րոպեից ավելի երկար թողնելու դեպքում: Կախված գլխամաշկի զգայունությունության աստիճանից` ազդեցության ժամանակը չափազանց երկար լինելու դեպքում ժամանակավոր կարմրություն կարող է առաջանալ: Մասնավորապես թեփի ինտենսիվ կանխարգելման համար մենք խորհուրդ ենք տալիս Alpecin Caffeine Shampoo C1-ի հետ համատեղ օգտագործել Alpecin Caffeine Liquid-ը։

Alpecin Caffeine Shampoo C1-ը պետք է թողնել գլխամաշկի վրա առնվազն 2 րոպե, որպեսզի բավարար քանակությամբ կոֆեին կարողանա թափանցել մազարմատներ և կանխել ժառանգական մազաթափությունը:

Մազերի արմատների վերականգնման համար որոշ ժամանակ է պահանջվում։ Սովորաբար, մոտ երեք ամիս հետո, առատ մազաթափությունը պետք է որ նկատելիորեն նվազի։