Մազաթափություն սթրեսի պատճառով․ ահա թե ինչպես կարող եք օգնել ձեր մազերին

Մշտազբաղ ապրելակերպ, արտաժամյա աշխատանք, սպորտ և լիարժեք գրաֆիկ՝ սթրեսը դրանց մշտական ուղեկիցն է: Մշտական սթրեսը կարող է բացասաբար ազդել մեր առողջության, ինչպես նաև գլխամաշկի և մազերի վրա: Հայտնի է, որ սթրեսը կարող է հանգեցնել մազերի ճերմակության։ Բայց սթրեսը կարող է նաև բացասաբար ազդել մազերի աճի վրա և առաջացնել մազաթափություն:
Այս հոդվածում դուք կիմանաք ամեն ինչ մազաթափության և սթրեսի միջև կապի և ինչպես կարող եք դիմակայել սթրեսի հետ կապված մազաթափությանը:
Ի՞նչ է տեղի ունենում մարմնում սթրեսի ժամանակ։
Բոլորս էլ կյանքի այս կամ այն շրջանում զգացել ենք սթրեսի ազդեցությունը, օրինակ, երբ բախվում ենք որոշակի մարտահրավերների կամ ընկճված ենք լինում: Բայց սթրեսը նաև մեր մարմնի իրական ֆիզիկական արձագանքն է որոշակի իրավիճակների նկատմամբ:
Էվոլյուցիոն առումով` սթրեսը մեխանիզմ է, որն ապահովել է մարդկության գոյատևումը։ Վտանգավոր իրավիճակներում մարմինը սթրեսի նկատմամբ համապատասխան արձագանք է դրսևորում՝ մակերիկամների միջոցով արտադրելով կորտիզոլ, էպինեֆրին և նորէպինեֆրին:
Այնուամենայնիվ, ժամանակակից դարաշրջանում, հազվադեպ ենք հանդիպում այնպիսի իրավիճակների, որոնց մեր մարմինը արձագանքում է էվոլյուցիոն արձագանքման այս օրինակով: Փոխարենը, ավելի հաճախ, կամ ավելի երկար ժամանակով արտազատվում են սթրեսի հորմոններ: Սթրեսը դառնում է քրոնիկ և կարող է բացասաբար ազդել մեր մարմնի վրա՝ հատկապես սրտանոթային և նյարդային համակարգերի, ինչպես նաև գլխամաշկի և մազարմատների վրա:
Ինչու՞ է սթրեսը նպաստում մազաթափությանը:
Մարմինը արձագանքում է տևական լարվածությանը՝ արտազատելով սթրեսի հորմոններ: Արդյունքում սա կարող է նվազեցնել սովի զգացումը և վերաուղղորդել մարմնի էներգիայի հավասարակշռությունը`լիարժեք գործունեություն ծավալելու համար: Սկզբնական շրջանում օրգանիզմի նման արձագանքը բարենպաստ է, բայց երկարաժամկետ հեռանկարում` բավականին բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա։
Բոլոր մյուս գործառույթները, որոնք այս պահին էական չեն գոյատևման համար, այդ թվում բնական ռեգեներացիան, հասցված են բացարձակ նվազագույնի` ներառյալ մազարմատների վերականգնողական կարողությունը:
Նախնական ազդակը գալիս է CRH սուրհանդակ մոլեկուլից (կորտիկոտրոպինի արտազատում), որի արդյունքում կորտիզոլ է արտադրվում: Գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սթրեսի այս հորմոնները հանգեցնում են էներգիայի պակասի, ինչը բացասաբար է անդրադառնում մազերի աճի վրա։ Դրա հետևանքներն են.
- Մազարմատի աճի փուլը զգալիորեն կրճատվում է
- Հանգստի փուլում գտնվող մազերի քանակը (տելոգեն փուլ) մեծանում է
- Մազաթափությունն արագանում է
Սթրեսի ընդհանուր պատճառները
Techniker Krankenkasse1-ի կողմից 2016 թվականին անցկացված ներկայացուցչական հարցման ընթացքում հետազոտվել են գերմանացիների համար ամենասթրեսային գործոնները: Տղամարդիկ ամենից հաճախ սթրեսի են ենթարկվում հետևյալ պատճառներով`
- Աշխատանք
- Բարձր պահանջներ իրենց նկատմամբ
- Մշտապես զբաղված լինելը
Սթրեսի ընկալումը անհատական բնույթ ունի. այն, ինչ սթրես է պատճառում մեկին, կարող է լմեկ ուրիշի համար նույն ազդեցությունը չունենալ: Հետևաբար, կարևոր է սթրես հրահրող գործոնների բացահայտումը` դրանց ակտիվորեն հակազդելու նպատակով:
Բացի այդ, մազարմատները մշտական ստրեսի ազդեցության պատճառով դառնում են ավելի բարակ և հանգեցնում են վաղաժամ մազաթափության, ինչն էլ լրացուցիչ սթրես է առաջացնում շատերի մոտ: Ուստի կարևոր է պայքարել սթրեսի պատճառների դեմ և խթանել մազերի աճը:
Պայքարեք սթրեսի դեմ և խթանեք մազերի աճը
Սթրեսի հետ կապված մազաթափությանը հակազդելու լավագույն միջոցը սթրեսը նվազագույնի հասցնելն է: Կարելի է խուսափել սթրեսի ազդակներից, ինչը հեշտ չէ, հատկապես արտաքին սթրեսային գործոնների դեպքում, ինչպիսին աշխատանքն է, կամ պետք է գտնել սթրեսային գործոնների նկատմամբ որևէ հակակշիռ:
Սոցիալական միջավայրը, ընտանիքը և ընկերները, որպես հակակշիռ հանդիսացող սիրված զբաղմունքը, սպորտը կամ պարզապես մի փոքր հանգստանալը, կարող են աջակցել և հանգստություն պարգևել, հետևաբար նվազեցնել սթրեսը:
Սթրեսի հետ կապված մազաթափությանը նույնպես կարելի է հակազդել մազերի ճիշտ խնամքի միջոցով:
Կոֆեին՝ սթրեսի հետևանքով առաջացած մազաթափության դեմ
Ըստ Alpecin Research-ի` քրոնիկական սթրեսը, որպես մազաթափության պատճառ, հայտնի խնդիր է: 2020 թվականի ին վիտրո հետազոտության արդյունքում հնարավոր եղավ ապացուցել, որ կոֆեինը դրական ազդեցություն է ունենում մազերի աճի վրա CRH-ով (կորտիկոտրոպին արտազատող հորմոն) առաջացած սթրեսի դեպքում3:
Մազերի ամենօրյա լվացումը կոֆեին պարունակող շամպունով արդյունավետորեն նպաստում է մազերի աճին և երկարացնում մազերի աճի փուլերը: Կիրառման ժամանակից երկու րոպե հետո կոֆեինը թափանցում է մազարմատ և այնտեղ ձևավորում կոֆեինի պարկուճ, որը կարող է 24 ժամ ներգործել անմիջապես մազարմատների վրա:
Կոֆեինով հեղուկները, որոնք պետք է օգտագործել տոնիկի պես`ուղղակիորեն քսել գլխամաշկին` առանց հետագա լվացման, մազերի խնամքի համար իդեալական հավելում են, եթե չեք լվանում Ձեր մազերը ամեն օր կամ ցանկանում եք ուժեղացնել կոֆեինի ազդեցությունը: Այսպիսով, մազարմատները օպտիմալ կերպով ապահովված են աճի էներգիայով:
Աղբյուրներ․
1„Entspann dich Deutschland“, TK-Stressstudie, 2021; https://www.tk.de/presse/themen/praevention/gesundheitsstudien/tk-stressstudie-2021-2116458
2C. Bussoletti et al, „Wirksamkeit eines coffeinhaltigen Liquids gegen vorzeitigen erblichen Haarausfall beim Mann“, 2011; https://www.alpecin.com/de-de/forschung/studien/wirksamkeit-eines-coffeinhaltigen-liquids-gegen-vorzeitigen-erblichen-haarausfall-beim-mann
3T.W. Fischer et al, „Neue Effekte von Coffein auf CRH-induzierten Stress entlang der intrafollikulären klassischen HPA-Achse und die neurogene non-HPA-Achse in männlichen, androgenetischen, menschlichen Haarfollikeln der Kopfhaut ex vivo“, 2020; https://www.alpecin.com/de-de/forschung/studien/neue-effekte-von-coffein-auf-crh-induzierten-stress
4Zhang B, Ma S, Rachmin I, He M, Baral P, Choi S, et al. Սիմպաթիկ նյարդերի հիպերակտիվացումը հանգեցնում է մելանոցիտների ցողունային բջիջների սպառմանը: Nature. 2020;577(7792):676-81.
511. Clark SA, Deppmann CD. Ինչպես են սթրեսի արդյունքում սպիտակում մազերը։ Բնություն:2020;577(7792):623-4.
6Zhang B, Ma S, Rachmin I, He M, Baral P, Choi S, et al. Սիմպաթիկ նյարդերի հիպերակտիվացումը հանգեցնում է մելանոցիտների ցողունային բջիջների սպառմանը: Nature. 2020;577(7792):676-81. 11. Clark SA, Deppmann CD. Ինչպես են սթրեսի արդյունքում սպիտակում մազերը։ Բնություն:2020;577(7792):623-4. 12. Fischer TW, Bergmann A, Kruse N, Kleszczynski K, Paus R, Fischer TW, et al. Կոֆեինի նոր ազդեցությունները CRH-ով առաջացած սթրեսի վրա ներֆոլիկուլյար դասական HPA առանցքի (CRH-R1/2, IP3-R, ACTH, MC-R2) և նեյրոգեն ոչ-HPA առանցքի երկայնքով (նյութ P, p75(NTR) և TrkA) ex vivo արական սեռի անդրոգենետիկ ֆոլիկուլներ: Br J Dermatol. 2020։