Ինչու սուրճն արդյունավետ չէ մազաթափության դեմ
Առավոտյան մի բաժակ սուրճը անցկացնում է հոգնածությունը: Բայց արդյո՞ք այն նաև վերացնում է մազաթափությունը: Պատասխանն ակնհայտ է շատերի համար, ովքեր գիտեն, որ կոֆեինն է հակազդում մազաթափությանը: Այնուամենայնիվ, թե ինչու հանրահայտ տաք ըմպելիքը հարմար չէ մազերի խնամքի համար, և դրա փոխարեն պետք է օգտագործել կոֆեին պարունակող շամպունը, կիմանաք այս հոդվածում։
Ընդհանուր ակնարկ.
Անհնար է պատկերացնել այսօրվա հասարակությունն առանց սուրճի. արթնանալու, կենտրոնանալու, ժամանցի համար կամ որպես էներգիայի խթանիչ, սուրճը խմում են բազմաթիվ պատճառներով: Շատերի համար առաջին բաժակ սուրճը օրվա կատարյալ մեկնարկի անբաժան մասն է, և ոմանք սուրճի հատիկները նույնիսկ անվանում են «շագանակագույն ոսկի»:
Հաճույքի սև ըմպելիքն առավել հայտնի է իր ամենակարևոր և ամենաարդյունավետ բաղադրիչով՝ կոֆեինով: Գիտական տեսանկյունից կոֆեինը ամենահաճախ օգտագործվող դեղաբանական ակտիվ նյութն է ամբողջ աշխարհում1: Դա պայմանավորված է նրանով, որ այն պարունակվում է ոչ միայն սուրճի, այլ նաև այլ մթերքների մեջ, ինչպիսիք են կոլան, էներգետիկ ըմպելիքները, թեյը և նույնիսկ շոկոլադը:
Ինչու է շամպունի մեջ պարունակվող կոֆեինը օգնում մազաթափության դեմ
Կոֆեինը ընդհանուր առմամբ հայտնի է իր խթանիչ ազդեցությամբ2: Այն մարդու օրգանիզմի վրա ունի խթանող, ցավազրկող և առույգացնող ազդեցություն ։ Դրանից բացի այն նաև դրական է ազդում մազերի ֆիզիոլոգիայի վրա: 2004 թվականին բժիշկ Վոլֆի հետազոտությունը հրապարակեց, որ տեղային կիրառվող կոֆեինը (այսինքն՝ երբ ուղղակիորեն քսվում է գլխամաշկին) հակազդում է ժառանգական մազաթափությանը: Ո՞րն է դրա հիմքում ընկած գործողության մեխանիզմը: Շամպունի կամ հեղուկի բաղադրության մեջ մտնող կոֆեինը խթանում է մազարմատները3 և հակազդում տեստոստերոնի4 բացասական ազդեցությանը, որը պատասխանատու է վաղաժամ մազաթափության համար: Շատ մարդիկ (հատկապես տղամարդիկ) տառապում են մազարմատների ժառանգական գերզգայունությունից տեստոստերոնի՝ դիհիդրոտեստոստերոնի (ԴՀՏ) քայքայման արդյունյունքում առաջացած նյութի նկատմամբ: Կոֆեինը չեզոքացնում է այս անցանկալի ազդեցությունը, խթանվում է մազարմատների ակտիվությունը և մազերի աճի փուլերը նորից բնականորեն երկարում են:

Մազարմատներն ամեն օր կոֆեինով սնուցելու դեպքում` հնարավոր է կանխել մազերի վաղաժամ կորուստը և ապահովել մազերի աճը մինչև ծերություն: Շատերի մոտ հարցն է առաջանում, թե արդյոք հնարավոր է մազաթափության դեմ շամպունի փոխարեն սուրճ օգտագործել կամ խմել։ Կարճ ումիանշանակ պատասխանն է՝ Ոչ։
Ինչու սուրճ խմելը չի օգնում մազաթափության դեմ պայքարում
Սուրճն ըմպելիս`այն նախ անցնում է մարսողական համակարգով, այնուհետև ներթափանցում արյան մեջ։ Յուրացվելով օրգանիզմի կողմից` դրա միայն չնչին քանակությունն է հասնում գլխամաշկին և մազարմատներին:
Այդ չափաբաժինը բավարար չէ մազարմատները խթանելու և այնտեղ տեստոստերոնի վնասակար ազդեցության դեմ պաշտպանող կոֆեինի պարկուճ ստեղծելու համար։ Հետևաբար, մազերը վաղաժամ կորստից պաշտպանելու համար մազարմատներին կոֆեինի տեղային և ուղղակի մատակարարումը խիստ անհրաժեշտ է:
Բացի այդ, սուրճի բաղադրության մեջ պարունակվող կոֆեինը չի ներթափանցում գլխամաշկի կամ մազի ֆոլիկուլի մեջ։ Այստեղ անհրաժեշտ են հատուկ հիմնային կրիչներ (գալենիկներ), որոնք ակտիվ բաղադրիչները հասցնում են այնտեղ, որտեղ անհրաժեշտ է դրանց դրական ազդեցությունը: Dr. Wolff Research-ի կողմից մշակված կոֆեին պարունակող Alpecin արտադրանքի գալենիկները ակտիվ բաղադրիչը տեղափոխում են հենց մազի ֆոլիկուլ որտեղ դրանք խթանում են մազարմատները:
Ոմանք գուցե մտածեն, որ եթե սուրճ խմելը բավարար ներգործություն չունի, ապա արժի սուրճը քսել անմիջապես գլխամաշկին, այնպես չէ՞: Ցավոք, պատասխանը կրկին բացասական է։
Կարո՞ղ է սուրճի մրուրը օգտագործվել որպես տնային միջոց մազաթափության դեմ:
Երբեմն կարդում կամ լսում ենք հետևյալ խորհուրդը. «Դեն մի նետեք սուրճի մրուրը կամ չխմված սառը սուրճը և ինքներդ դրանցից պատրաստեք կոֆեինով շամպուն կամ կոնդիցիոներ:»Այնուամենայնիվ, տնային բուժման այս միջոցը անարդյունավետ է: Պատճառներից մեկն այն է, որ այն չունի համապատասխան հիմնային կրիչ, որը տեղափոխում է ակտիվ բաղադրիչը դեպի մազերի արմատը: Բացի այդ, սուրճի մեջ կոֆեինի կոնցենտրացիան չափազանց ցածր է` մազաթափության դեմ պաշտպանիչ ազդեցություն ունենալու համար:
Նույնը վերաբերում է սառը սուրճի մրուրից պատրաստված կոնդիցիոներին: Քանի որ կոֆեինով շամպունը պարունակում է օպտիմացված հիմնային կրիչ և կոֆեինի ավելի քան 10 անգամ ավելի մեծ չափաբաժին, քան, օրինակ, ֆիլտրած սուրճը:
Ապրանք | Կոֆեինի պարունակությունը |
---|---|
Կոլա | 6-25 մգ/100 մլ |
Էներգետիկ ըմպելիք | 32 մգ/100 մլ |
Սև թեյ | 16-40 մգ/100 մլ |
Ֆիլտրացված սուրճ | 53 մգ/100 մլ |
Շոկոլադ | 10-77 մգ/100 մլ |
Էսպրեսսո | 100-120 մգ/100 մլ |
Կոֆեինով շամպուն | > 800 մգ/100 մլ |
Ավելին, միայն ակտիվ բաղադրիչի կոնցենտրացիայով չի պայմանավորված դրա արդյունավետությունը կամ հանդուրժողականությունը: Կոֆեինը պետք է նաև կարողանա առանց արագ քայքայվելու հասնել այնտեղ, որտեղ այն պետք է գործի: Հետևաբար, հիմնային կրիչի առկայությունը նույնքան կարևոր է ցանկալի արդյունքի հասնելու համար, որքան կոֆեինի պարունակությունը: Alpecin շամպունների և կոֆեինով հեղուկների մշակման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արտադրանքի արդյունավետ աշխատանքի վրա, որպեսզի գալենիկները, օգտագործվող բաղադրիչների ազդեցությունը և կոնցենտրացիան իդեալականորեն համընկնեն: Արտադրանքի համատեղելիությունը և արդյունավետությունը հաստատված է մաշկաբանական հետազոտություններով և թեստերով:
Աղբյուրներ․
- Nehlig A. Are we dependent upon coffee and caffeine? A review on human and animal data. Neurosci Biobehav Rev. 1999;23(4):563–76.
- Völker JM, Koch N, Becker M, Klenk A. Caffeine and Its Pharmacological Benefits in the Management of Androgenetic Alopecia: A Review. Skin Pharmacol Physiol. 2020;33(3):93-109. doi: 10.1159/000508228. Epub 2020 Jun 29. PMID: 32599587.
- Völker JM, Koch N, Becker M, Klenk A. Caffeine and Its Pharmacological Benefits in the Management of Androgenetic Alopecia: A Review. Skin Pharmacol Physiol. 2020;33(3):93-109. doi: 10.1159/000508228. Epub 2020 Jun 29. PMID: 32599587.
- Fischer TW, Hipler UC, Elsner P. Effect of caffeine and testosterone on the proliferation of human hair follicles in vitro. Int J Dermatol. 2007 Jan;46(1):27-35.