Դադարեցրեք մազաթափությունը և պահպանեք մազերը, դա հնարավոր է։

Տարբեր տարիքի տղամարդկանց մոտ հարց է առաջանում. «Կարո՞ղ եմ մազերս պահպանել, և եթե այո, ապա ինչպե՞ս»: «Մոտալուտ մազաթափության» թեման շատերին է վախեցնում։ Սակայն շատերն ընդունում են մազաթափությունը որպես դատավճիռ, երբ ի հայտ են գալիս ճաղատության առաջին նշանները: Հարկավոր է իմանալ, որ մազերը մինչև ծերություն պահպանելու համար մազերի ամենօրյա խնամքը կարող է նշանակություն ունենալ:Նույնիսկ մազաթափության ժառանգական նախատրամադրվածության դեպքում։ Սկսեք վաղ՝ ապահովելով ճիշտ մազերի խնամք, իսկ ավելի ուշ կունենաք ավելի երկար, խիտ մազեր. սա է պարզ բանաձևը:
Մազերը պահպանելու ցանկություն ունեն շատ տղամարդիկ կյանքի տարբեր իրավիճակներում և փուլերում.
- Խիտ մազեր ունեցողները ցանկանում են դրանք պահպանել հենց այդպիսին։
- Նկատելով տարիքային կամ ժառանգական մազաթափության սկիզբը` մարդիկ ցանկանում են դադարեցնել դրանց հետագա զարգացումը:
- Ընտանիքում ունենալով մազաթափության ժառանգական նախատրամադրվածություն` ոմանք ցանկանում են իրենց նախապես պաշտպանել դրանից։
- Ցանկանո՞ւմ եք պաշտպանել Ձեր մնացած մազերը թափվելուց:
Պետք է համակերպվե՞լ տարիքային կամ ժառանգական մազաթափության հետ:
Ոչ, իրականում կան մազերը պահպանելու պարզ և արդյունավետ միջոցներ: Կախված Ձեր մազերի վիճակից՝ դուք կարող եք պահպանել և ամրացնել այն մազերը, որոնք դեռ ունեք: Այսպիսով, որքան շուտ սկսեք գործել, այնքան ավելի շատ մազեր կպահպանեք մշտապես։
Մազաթափության դեպքում բժիշկները երբեմն նշանակում են դեղամիջոցներ, որոնք պահպանում են մազերի աճը։ Սակայն օրգանիզմի համար սա լուրջ միջամտություն է։ Բացի այդ, հիվանդության պատճառով մազաթափության դեմ պայքարողներին ամենևին պետք չեն լրացուցիչ դեղամիջոցներ և դրանց առաջացրած հնարավոր կողմնակի ազդեցությունները: Կոսմետիկ կոֆեինով արտադրանքը, որը կիրառվում է բացառապես մազերի արտաքին տեղային խնամքի համար` արդյունավետ, ինչպես նաև ռիսկերից զերծ այլընտրանք է:
Կյանքի ընթացքում նվազում է գլխի մազերի քանակը (մազերի խտությունը), ինչպես նաև մազերի ծավալը (առանձին մազի տրամագիծը)։ Արդյունքում`մազերը նոսրանում են(ավելի քիչ և բարակ մազեր): Սա ծերացման հետ կապված բնական գործընթաց է, որն օրգանիզմի ծերացման արդյունքում յուրաքանչյուրի վրա տարբեր կերպ է անդրադառնում: Դրա պատճառներից մեկը մազարմատներին թթվածնի և սննդանյութերի թերի մատակարարումն է: Բացի այդ, շատ տղամարդիկ տառապում են նաև ժառանգական մազաթափությամբ։ Սա ժառանգական նախատրամադրվածություն է, որն արտահայտվում է գլխի վրա ճաղատ օջախներով, նոսրացող մազերով և անգամ լիակատար ճաղատությամբ (անդրոգենետիկ արական ալոպեցիա): Կոֆեինը կարող է փոխել այս բնական ընթացքը և ապահովել մազերի երկար կյանքը:
Հնարավո՞ր է պահպանել մազերն ի հեճուկս ժառանգական նախատրամադրվածության:
Չնայած նրան, որ յուրաքանչյուր երկրորդ տղամարդը գենետիկ նախատրամադրվածության պատճառով իր կյանքի ընթացքում ստիպված է դիմակայել մազաթափությանը, այնուամենայնիվ չպետք է սպասել մինչև մազաթափությունը կամ նույնիսկ ճաղատությունը նկատելի դառնա: Ընդհակառակը, յուրաքանչյուր մարդ կարող է իր ներդրումն ունենալ սեփական մազերը հնարավորինս երկար պահպանելու գործում։ Սա իրականություն դարձնելու համար` հնարավորինս շուտ միջամտեք և ամենօրյա խնամքի միջոցով հոգ տարեք Ձեր մազերի և գլխամաշկի մասին:
Երկար ժամանակ ժառանգական մազաթափությունը` անդրոգենետիկ ալոպեցիան, համարվում էր անբուժելի։ Alpecin-ի վերջին հետազոտության բեկումները ցույց տվեցին, որ մազաթափությունը պետք չէ որպես դատավճիռ ընդունել: Կոֆեինի դրական ազդեցությունը ժառանգական մազաթափության դեմ առաջին անգամ գիտականորեն հաստատվել է 2004 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր, կոֆեին պարունակող ապրանքներն օգնել են միլիոնավոր մարդկանց հաջողությամբ հաղթահարել մազաթափությանը և իրենց մազերը պահպանել ավելի երկար:
Ամեն երկրորդ տղամարդն իր կյանքի ընթացքում տառապում է մազաթափությունից, և 80 տոկոս դեպքերում դա գենետիկորեն է պայմանավորված ։ Պարզելու համար, թե արդյոք դուք նույնպես պատկանում եք ռիսկային խմբին՝ խնդրեք Ձեր հորական և մորական պապին Ձեզ տեղեկություններ տրամադրել իրենց պատմության մասին: Եթե նրանցից մեկը նույնպես տառապում է մազաթափությունից կամ նույնիսկ ունի մասնակի կամ լրիվ ճաղատություն, ապա մեծ հավանականություն կա, որ Դուք նույնպես կարող եք տառապել մազաթափությունից։
Ինչպե՞ս է կոֆեինն օգնում պահպանել մազերը ժառանգական նախատրամադրվածության դեպքում:
Ամեն օր օգտագործելով կոֆեինով շամպուններ և հեղուկներ՝ Դուք պաշտպանում եք Ձեր մազարմատները մազաթափություն առաջացնող անդրոգեն հորմոնների ազդեցությունից։ Շամպունի բաղադրության մեջ մտնող կոֆեինը խթանում է մազարմատները հենց մազերը լվանալու ժամանակ և, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, 2 րոպե շամպունը գլխամաշկին թողնելուց հետո` մազարմատներում կոֆեինի պարկուճ է ձևավորում և պահպանվում 24 ժամվա ընթացքում: Սա ամրացնում է մազարմատները և կանխում մազաթափությունը։ Մազերն ամեն օր չլվանալու դեպքում` կոֆեինի անհրաժեշտ պաշարը կարելի է ապահովել կոֆեին պարունակող հեղուկի օգնությամբ։ Այս մազերի խնամքի միջոցը, ճիշտ ինչպես մազերի տոնիկը, կարիք չկա հաջորդիվ լվանալու և պետք է կիրառումից հետո թողնել մազերին:
Կոֆեինի դրական հատկությունները կգնահատեն նույնիս այն երիտասարդները, որոնց մոտ դեռ չի սկսվել մազաթափություն: Alpecin-ի ամենօրյա օգտագործմամբ նրանք կանխում են ժառանգական մազաթափությունը և այդպիսով պահպանում են իրենց փարթամ, հաստ մազերը:
Լավ է ուշ, քան երբեք․ պահպանեք մնացած մազերը
Մազաթափությունն արդեն իսկ ակնհայտ հետքե՞ր է թողել։ Դուք դեռևս կարող եք ինչ-որ բան անել Ձեր մնացած մազերը պահպանելու համար: Քանի որ երբեք ուշ չէ մազաթափության դեմ պայքարելու համար։ Ամեն օր կոֆեին պարունակող միջոցներ օգտագործելով՝ Դուք կարող եք պայքարել մազաթափության զարգացման դեմ և այդպիսով, ավելի երկար պահպանել Ձեր մնացած մազերը:
Խնամեք սթրեսի ենթարկված մազերը

Ժառանգական կամ տարիքային մազաթափությունը կանխելու և մնացած մազերը պահպանելու համար անհրաժեշտ է հատուկ խնամք: Ձգումը, շփումը կամ ուժեղ ջերմությունը նույնպես կարող են թուլացնել մազերը և դրանց արմատները: Հետևաբար, առօրյա կյանքում խնամքով վերաբերվեք մազերին.
- Լվացեք մազերը տաք, բայց ոչ շատ տաք ջրով:
- Խուսափեք նաև ուժեղ ջերմությունից, երբ չորացնում եք մազերը:
- Գլխամաշկը և մազերը մի շփեք սրբիչով, այլ խնամքով չորացրեք կամ քամեք հեղուկը:
- Հետևեք բալանսավորված սննդակարգին, ինչպես նաև առողջ ապրելակերպին: Օրինակ՝ ծխելը կարող է բացասական ազդեցություն ունենալ մազերի վրա։