Գլխամաշկի քորի առաջացում - անցկացնում է գլխամաշկի քորը

Գլխամաշկի քորի առաջացում - անցկացնում է գլխամաշկի քորը

Գլխամաշկի քորը մի երևույթ է, որին, հավանաբար, բոլորը ժամանակ առ ժամանակ բախվում են։ Հազվադեպ հանդիպող քորը լիովին նորմալ երևույթ է և անհանգստության պատճառ չկա դրա համար: Այնուամենայնիվ, եթե անընդհատ գլխամաշկի քոր ունեք, ապա պետք է միջոցներ ձեռնարկեք: Գլխի երկարատև քորը կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ:

Դուք ինքներդ կարող եք այդ պատճառներից որոշները վերացնել, օրինակ` փոխելով շամպունը: Երբեմն դրա հիմքում ընկած է լինում ինչ-որ բորբոքում կամ ալերգիա: Այս դեպքում գլխամաշկի քորի համար պետք է դիմել բժշկի։

Ինչն է առաջացնում գլխամաշկի քոր

Գլխամաշկի քորը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Հաճախ քոր առաջացնող պատճառներ կան, որոնք կարող են նաև հանգեցնել մարդու մաշկի այլ հատվածների քորի: Եթե մշտապես տառապում եք գլխամաշկի քորից, դա կարող է ունենալ հետևյալ պատճառները, օրինակ`

  • չոր գլխամաշկ
  • յուղոտ գլխամաշկ
  • մաշկային հիվանդություններ (օրինակ՝ պսորիազ)
  • ալերգիաներ
  • սնկային վարակներ
  • սննդանյութերի դեֆիցիտ
  • հոգեբանական պատճառներ (օրինակ՝ սթրես)
  • գլխի ոջիլներ
  • Մազերի խնամքի կամ հարդարման սխալ միջոցներ, որոնք չեն համապատասխանում մազերի տվյալ տեսակին

Պատճառն իմանալուց հետո ինքներդ, կամ Ձեր մաշկաբանի հետ խորհրդակցելով, կարող եք նախաձեռնել համապատասխան խնամք գլխամաշկի քորի բուժման համար

Գլխամաշկի քոր՝ խոնավության բացակայության պատճառով

Գլխամաշկի չորությունը գլխամաշկի քորի հիմնական պատճառներից մեկն է1: Եթե գլխամաշկին խոնավություն է պակասում, ապա նրա կարևոր պատնեշային ֆունկցիան խանգարվում է: Դա նշանակում է, որ այն ավելի զգայուն է դառնում միկրոսկոպիկ վնասվածքների, գրգռումների և վարակների նկատմամբ: Փոքր ճեղքերն իրենց հերթին հանգեցնում են ավելի շատ խոնավության կորստի, և սկսվում է անբարենպաստ ցիկլ:

Այս երևույթը շատ հաճախ շուրթերի հետ է տեղի ունենում, քանի որ չոր մաշկը հատկապես արտահայտվում է այնտեղ: Ամենից հաճախ ցուրտ ամիսներին առաջանում են մանր ճաքեր, և շուրթերի բարակ մաշկը դառնում է փխրուն ու չորացած։ Նույնը տեղի է ունենում նաև գլխի մաշկի հետ, օրինակ՝ սառը ջերմաստիճանի պատճառով: Ձմռանը ջեռուցման արդյունքում չորացող օդն անում է իր սև գործը:

Սակայն շոգը նույնպես հանգեցնում է մաշկի չորացման, նույնը տեղի է ունենում նաև ջերմաստիճանի ուժեղ տատանումների դեպքում: Կատարյալ օրինակ. ամառային արձակուրդի ժամանակ ամբողջ օրը վայելում եք տաք եղանակը, իսկ հետո մտնում լավ օդափոխվող հյուրանոցային սենյակ: Սա նպաստում է ջրազրկմանը և, հետևաբար, առաջացնում է քոր:

Կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք նպաստում են գլխամաշկի չորացմանը.

  • Մազերը շատ տաք ջրով լվանալը
  • Վարսահարդարիչի շատ տաք օդի հոսանքով երկար և հաճախակի չորացնելը
  • Որոշ դեղամիջոցներ (հատկապես միզամուղներ, որոնք նպաստում են մարմնից ջրի դուրս գալուն)
  • Օրվա ընթացքում շատ քիչ հեղուկ ընդունելը
  • Ծխախոտի և ալկոհոլի կանոնավոր օգտագործումը, որոնք ջրազրկում են օրգանիզմը։
  • Որոշ հիվանդություններ (օրինակ՝ շաքարային դիաբետ)
  • Մազերի խնամքի կամ հարդարման ոչ պիտանի միջոցներ2,3

Չոր մաշկը նաև նպաստում է թեփի առաջացմանը: Սրանք ոչ միայն նյարդայնացնում են, այլև ավելի են խորացնում գլխամաշկի քորը: Անհավասարակշռված սննդակարգը նպաստում է նաև մաշկի ջրազրկմանը, օրինակ`կարևոր միկրոտարրերի բացակայությանը: Օրինակ`ցինկի անբավարարությունը կարող է նպաստել մաշկի չորացմանը և, հետևաբար, քորի առաջացմանը4: Ի դեպ, հանքանյութի պակասը հաճախ նաև արագացնում է մազաթափությունը:

Մազերի խնամքի միջոցներ. երբեմն մեղավոր են շամպունն ու կոնդիցիոները

Ինչպես նշվեց, մազերի խնամքի համար ոչ պիտանի միջոցները կարող են չորացնել գլխամաշկը և խթանել քորի առաջացումը: Այնուամենայնիվ, շամպունները, կոնդիցիոներները և մազերի լոսյոնները կարող են նաև այլ կերպ գլխամաշկի քոր առաջացնել5, օրինակ, եթե դրանք չեն համապատասխանում Ձեր մաշկի տեսակին:

Դուք զգայուն գլխամա՞շկ ունեք: Ուրեմն ագրեսիվ և գրգռող միջոցները Ձեզ համար չեն: Քանի որ դրանք գրգռում են հյուսվածքները, դրանք ավելի ու ավելի են վնասվում`առաջացնելով մաշկի այրոց և քոր:

Գլխամաշկի քոր՝ ճարպագեղձերի գերարտադրության պատճառով

Չափազանց յուղոտ գլխամաշկը նույնպես երբեմն քոր է գալիս: Պատճառը ճարպագեղձերի գերարտադրությունն է, որոնք հատկապես շատ են խիտ մազածածկույթ ունեցող մաշկի վրա։ Ճարպը իդեալական միջավայր է միկրոօրգանիզմների համար: Այդ իսկ պատճառով հենց այդտեղ են կուտակվում բակտերիաները։

Բացի այդ, դրանք նյութափոխանակության են ենթարկում ճարպը` առաջացնելով քայքայող նյութ, որն իր հերթին մեծացնում է քորը: Ինչպես չոր մաշկի դեպքում` ճարպի ավելցուկը նույնպես նպաստում է թեփի առաջացմանը, ինչպես նաև հստակորեն տեսանելի յուղոտ մազերին:

Մաշկի հիվանդություններ և ալերգիա՝ որպես քոր առաջացնող գործոններ

Մաշկային հիվանդությունները և ալերգիաները նույնպես գլխի քորի առաջացման հնարավոր պատճառներ են: Հատկապես տարածված են նեյրոդերմատիտը և պսորիազը։Երկու հիվանդություններին էլ բնորոշ է քորը։ Գլխի քոր առաջացնող այլ հիվանդություններն են.

  • Սնկային վարակներ
  • ալերգիաներ
  • տարբեր էկզեմաներ
  • մակաբույծներով վարակվածություն
  • գլխի ոջիլներ

Սակայն մաշկի վրա նյարդայնացնող քոր առաջացնում են ոչ միայն մաշկային հիվանդությունները։Հնարավոր է նաև, որ դրա պատճառը հետևյալներից մեկն է`

  • հորմոնալ խանգարումներ (օրինակ՝ վահանաձև գեղձի խանգարումներ)
  • Շաքարային դիաբետ և նյութափոխանակության հետ կապված այլ հիվանդություններ
  • վիտամինային դեֆիցիտի նշաններ
  • հոգեբանական հիվանդություններ
  • սթրես
  • բորբոքումներ

Այս բոլոր դեպքերում պետք է անպայման խորհրդակցեք բժշկի հետ: Հաճախ գլխամաշկի քորը կարող է արդյունավետ կերպով մեղմվել, եթե բուժվի դրա պատճառը:

Ո՞ր շամպունն է գլխամաշկի քորի դեմ

Ո՞ր շամպունն է գլխամաշկի քոր առաջացման համար:

Ճիշտ շամպուն ընտրելը կարևոր է գլխամաշկի քորի բուժման համար: Ի վերջո, մազերի խնամքի ոչ պատշաճ միջոցները գլխամաշկի քորի տարածված պատճառ են, քանի որ կարող են չորացնել և գրգռել մաշկը: Ընտրելով ճիշտ միջոցներ՝ դուք կարող եք Ձեր ներդրումն ունենալ նյարդայնացնող քորը թեթևացնելու գործում:

Բայց ո՞ր շամպունն է լավագույնն այս նպատակի համար: Սրա պատասխանը հետևյալն է`Դա կախված է գլխամաշկի քորի պատճառից:

Մազերի ճիշտ լվացում չոր, քոր  եկող գլխի համար

Վերադարձրեք գլխամաշկին պակասող խոնավությունը և վերականգնեք մաշկի խախտված լիպիդային շերտը. Սա է չոր, քոր եկող գլխամաշկի բուժման նպատակը: Ճիշտ շամպունն ամենակարևորն է։ Նախապատվությունը տվեք խոնավեցնող հատկությամբմազերի խնամքի միջոցներին: Սա վերականգնում է հյուսվածքները և վերացնում գրգռիչ քորը:

Շամպունի մեջ պարունակվող ագրեսիվ նյութերը ջրազրկում են առաջ բերում։ Ուստի ավելի լավ է օգտագործել մեղմ և նուրբ միջոցներ, քանի որ դրանք նույնպես բարենպաստ են ազդում գլխամաշկի վիճակի վրա։ Գոյություն ունեն մի շարք շամպուններ և խնամքի այլ միջոցներ, որոնք հատուկ ստեղծված են չոր և քոր եկող գլխամաշկը խնամելու համար:

Դրանք թվում են, օրինակ, Hybrid Caffeineմիջոցները Alpecin-ից: Դրանց ամենակարևոր առանձնահատկությունները գլխամաշկը խոնավեցնելն ու հանգստացնելն է.

  • Hybrid Caffeine շամպունՄեղմ բանաձևի շնորհիվ Alpecin-ի այս արտադրանքը հատկապես հարմար է չոր և քոր եկող գլխամաշկի համար: Բացի այդ, կոֆեինը խթանում է մազարմատները և նպաստում մազերի աճին։

Մազերի ճիշտ լվացում յուղոտ, քոր  եկող գլխի համար

Գլխի յուղոտ մաշկը ոչ միայն տհաճ քոր է առաջացնում, այլև կարող է էսթետիկ առումով տհաճություն պատճառել: Արագ յուղոտվող մազերը կոսմետիկ խնդիր է համարվում, քանի որ դրա արդյունքում մազերի որակը նկատելիորեն վատանում է: Այս դեպքում խորհուրդ է տրվումօգտագործել հատուկ յուղոտ գլխամաշկի համար նախատեսված շամպուններ: Դրանց կանոնավոր օգտագործման դեպքում գլխամաշկն ազատվում է ավելորդ ճարպից, և մազերը նորից խնամված տեսք են ստանում:

Համապատասխան շամպունի հետ միաժամանակ տոնիկ օգտագործելը կարող է օգնել գլխամաշկին վերականգնել բնական հավասարակշռությունը:

Alpecin-ի Doubel Effect Caffeine շամպունը հատուկ մշակված է յուղոտ և թեփոտ գլխամաշկի համար: Սալիցիլաթթվի և պիրոկտոն օլամինի համադրությունը թույլ է տալիս արդյունավետորեն և խնամքով ազատվել թեփից և նվազեցնել գլխամաշկի քորը:

Որքա՞ն հաճախ կարելի է լվանալ մազերը գլխամաշկի քոր ունենալու պարագայում:

Այս հարցի շուրջ փորձագետների կարծիքները տարբեր են։ Հիմնականում, նույնիսկ չոր գլխամաշկի առկայության դեպքում, եթե ընտրել եք ճիշտ խնամքի միջոց, ապա կարող եք լվանալ Ձեր մազերը ամեն օր: Շատ դեպքերում, այն մտավախությունը, որ մազերը շատ հաճախ լվանալը ավելի կչորացնի գլխամաշկը, անհիմն է6: Սա հատկապես ճիշտ է, եթե դուք օգտագործում եք հատուկ Ձեր գլխամաշկին համապատասխան և ձեր կարիքների համար նախատեսված շամպուն: Այսպիսով, խոնավեցնող բաղադրիչների շնորհիվ կարող եք առանց վարանելու լվանալ Ձեր մազերը ամեն օր:

Իրավիճակը փոքր-ինչ այլ է յուղոտ գլխամաշկի դեպքում. Այստեղ մազերը ցանկացած դեպքում պետք է հաճախ լվանալ։ Խորհուրդ․ շամպունն ինտենսիվորեն մերսեք գլխամաշկին։ Սա օգնում է դատարկել ճարպագեղձերը և կանխում է շատ արագ յուղոտումը7:

Եթե կան գլխամաշկի քոր առաջացնող այլ պատճառներ, հատկապես մաշկային հիվանդություններ, ալերգիաներ կամ բորբոքումներ, մազերի լվացման հաճախականությունը պետք է քննարկել բժշկի հետ:

Ի՞նչ անել գլխամաշկի քորի դեպքում: Խորհուրդներ և տնային միջոցներ

Մազերի ճիշտ խնամքի դեպքում Դուք կարող եք հիմնորեն բուժել գլխամաշկի քորը:  Կան նաև որոշ այլ խորհուրդներ, թե ինչպես կարող եք լրացուցիչ միջոցների օգնությամբ վերահսկել գլխամաշկի նյարդայնացնող քորը։ Բացի ընդհանուր խորհուրդներից, կան նաև որոշ տնային փորձված միջոցներ:

Մազերի կոնդիցիոներ խնձորի քացախով

Այն օգնում է հատկապես յուղոտ, քոր եկող գլխամաշկի դեպքում: Պարզապես մեկ լիտր ջրին ավելացրեք երկու ճաշի գդալ խնձորի քացախ և, գլուխը շամպունով լվանալուց հետո, դրանով ողողեք մազերն ու մերսեք գլխամաշկը։ Պետք չէ այդ կոնդիցիոները ջրով ողողել։

Ձիթապտղի յուղ. օգտակար է ոչ միայն սրտի, այլև արյան շրջանառության համար

Ձիթապտղի յուղը իդեալական է հատկապես չոր գլխամաշկի համար: Այդ արժեքավոր բաղադրիչի մի քանի կաթիլ քսեք գլխամաշկին և նրբորեն մերսեք։ Այս գործողությունը պարբերաբար կրկնեք, օրինակ` շաբաթը երկու անգամ:

Մեղրը խոնավեցնում և ախտահանում է մաշկը

Անշուշտ, ծանոթ եք մեղրին՝ որպես մրսածության դեմ ապացուցված տնային միջոց: Օգտագործեք քաղցր սննդի բուժիչ ազդեցությունը նաև գլխամաշկի քորի դեպքում: Մեղրը խոնավեցնում և ախտահանում է մաշկը։ Նյարդայնացնող քորը նվազում է։

Մազերի խնամքի համար անսովոր, բայց օգտակար միջոց է մայոնեզը, որը բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը

Աշխարհահռչակ մայոնեզը, լինելով տապակած կարտոֆիլի համար հայտնի սոուս, նաև հզոր միջոց է գլխամաշկի քորի դեմ: Դա զարմանալի չէ, քանի որ դրա բաղադրիչներից յուրաքանչյուրը օգտակար է գլխամաշկի համար: Ձուն ապահովում է արժեքավոր սպիտակուցներով, քացախը ախտահանում է իսկ ձիթայուղը` խոնավեցնում: Պարզապես մի բուռ մայոնեզով գլուխը մերսեք և թողեք մնա 15 րոպե, ապա լվացեք:

Նարդոսի յուղը թեթևացնում է քորը

Նարդոսը, բացի հանգստացնող բույր ունենալուց, շատ այլ օգտակար հատկություններ ունի: Օրինակ, նարդոսի յուղը հաճախ օգտագործվում է մոծակների խայթոցի դեմ: Մանուշակագույն բույսն օգտակար է նաև գլխամաշկի համար՝ երկար ժամանակով ազատելով քորից ուայդպիսով ազատելով գլուխն անընդհատ քորելու անհրաժեշտությունից։

Ընդհանուր խորհուրդներ գլխի քորի առաջացման դեմ

Նույնիսկ առօրյա կյանքում կան մի քանի եղանակներ, որոնցով կարող եք հակազդել գլխամաշկի նյարդայնացնող քորին.

  • Մազերը շատ տաք ջրով մի լվացեք։
  • Վարսահարդարիչը մի՛ դրեք չափազանց բարձր ջերմաստիճանի վրա և օդային հոսանքը երկար մի՛ պահեք մազերի վրա:
  • Քորելն ավելի է սրում քորի զգացումը։
  • Համոզվեք, որ բավականաչափ ջուր եք խմում
  • Նախընտրեք բալանսավորված, վիտամիններով և հանքանյութերով հարուստ սննդակարգ

Գլխամաշկի քորը, անկասկած, տհաճ երևույթ է: Բայց որքան էլ հնարավոր պատճառները բազմազան են, նույնքան բազմազան են խնամքի տարբերակները: Կարևոր է իմանալ. եթե նկատում եք կարմրություն, մաշկը այրվում է, կամ քորը չի նվազում նույնիսկ մազերի ճիշտ խնամքի դեպքում, ապա դիմեք բժշկի։

Հակառակ դեպքում` կիրառվում է հետևյալը. նույնիսկ փոքր փոփոխությունները, ինչպես` ճիշտ շամպուն ընտրելը, կարող են մեծ ազդեցություն ունենալ և ազատել Ձեզ գլխի նյարդայնացնող քորից:

Հարմար պրոդուկտ քոր եկող գլխամաշկի համար

Ձեզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ նյությերը`


Աղբյուրներ․

  1. Bin Saif GA, Ericson ME, Yosipovitch G.: The Itchy scalp - scratching for an explanation (nih.gov) Exp Dermatol. 2011 Dec; 20(12): 959–968
  2. Bährle-Rapp M.: Springer-Lexikon Kosmetik und Körperpflege. 2. Auflage, Springer-Verlag, Berlin/Heidelberg, 2004, S. 2004
  3. Draelos ZD.: Essentials of Hair Care often Neglected: Hair Cleansing - PubMed (nih.gov) Int J Trichology. 2010 Jan;2(1):24-9
  4. Takai Y, Hiramoto K, Nishimura Y, Uchida R, Nishida K, Ooi K.: Association between itching and the serum zinc levels in patients with varicose veins (nih.gov) J Pharm Health Care Sci. 2017; 3: 24
  5. Rattanakaemakorn P, Suchonwanit P.: Scalp Pruritus: Review of the Pathogenesis, Diagnosis, and Management (nih.gov) Biomed Res Int. 2019; 2019: 1268430.
  6. Trockene Kopfhaut: Wie häufig sollte man die Haare waschen? | Bayern 1 | Radio | BR.de veröffentlicht am 31.05.2019
  7. Ellsässer S.: Körperpflegekunde und Kosmetik: Ein Lehrbuch für die PTA-Ausbildung und die Beratung in der Apothekenpraxis. 2., überarbeitete und erweiterte Auflage, Springer Medizin Verlag, Heidelberg, 2008, S. 246