Մազաթափություն․ նշանները և պատճառները
Յուրաքանչյուր երկրորդ տղամարդ ունի մազաթափության խնդիր։ Սակայն որո՞նք են մազաթափության առաջացման պատճառներն ու դրա դրսևորման նշանները: Նպաստող գործոնները և ինչպե՞ս ճանաչել մազաթափությունը: Մազաթափության նշանների և պատճառների մասին ավելին իմանալու համար կարդացեք այստեղ:
Մազաթափության նշաններ
Մազաթափության նշանները կարող են միանգամայն տարբեր լինել.
- Ձևավորվում են նոսրացած մազերի գաղտնի օջախներ
- Թափված մազերի ավելի քիչ մասն է կրկին աճում և ընդհանուր առմամբ, մազերը նոսրանում են
- Մազերի ծավալը նվազում է
- Մազերի գիծը նահանջում է
- Գլխի հետևի մասում ձևավորվում են տեղային ճաղատ օջախներ
- Մեծանում է (ճակատի) ճաղատային մասի ճաղատ հատվածը
- Գլխի վերին հետևի մասում ձևավորվում է «տոնզուրա»:
Շատ դեպքերում տղամարդկանց մոտ մազաթափությունը և ճաղատությունը զարգանում են որոշակի փուլերով: Այսպես, Համիլթոն-Նորվուդ սխեման սահմանում է մազաթափության տարբեր տեսակներն ու փուլերը: Օրինակ՝ տղամարդկանց մոտ մազաթափությունը հաճախ սկսվում է քունքերից և ճակատից: Մազաթափության զարգացման ընթացքում մազերը նախ նոսրանում է գլխի հետևի մասում, իսկ հետո տարածվում ամբողջ գլխով մեկ:
Ձեր մազերի աճի ցիկլը
Մազերի աճի ցիկլը բաժանվում է երեք փուլի։ Ակտիվ աճի փուլում (անագեն) մազերն աճում են։ Այս փուլը կարող է տևել երկուսից վեց տարի: Անցումային փուլը (կատագեն) տևում է մի քանի շաբաթ։ Այս ընթացքում ֆոլիկուլն անջատվում և ընկնում է: Այնուհետև, հանգստի փուլում (տելոգեն) ֆոլիկուլը վերականգնվում է:Այս փուլը կարող է տևել երկուսից վեց ամիս: Այնուհետև այդ գործընթացը նորից է սկսվում, և մազարմատը նոր մազ է արտադրում: Այնուամենայնիվ, այս ցիկլն անվերջ չի շարունակվում. մինչև մազարմատի վերջնական ոչնչացումը`մազը վերականգնվում է միջինը 14 անգամ:Գոյություն ունեն մազաթափության տարբեր տեսակներ, որոնք հանգեցնում են ժամանակից շուտ մազաթափության կամ խաթարում են մազի աճման բնական ցիկլը:
Ժառանգական մազաթափություն (անդրոգենետիկ ալոպեցիա)
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի ավելցուկը սկսվում է սեռական հասունացման հետ: Դա հանգեցնում է դեմքի վրա մազերի աճին, սակայն տեստոստերոնի ավելցուկը բացասաբար է ազդում մազարմատների վրա։ Նրանք գերզգայունություն են ցուցաբերում դիհիդրոտեստոստերոնի նկատմամբ (ԴՀՏ): Համապատասխան ժառանգական նախատրամադրվածության արդյունքում այն կանխում է երկրորդային սուրհանդակ մոլեկուլներ cAMP-ի առաջացումը, որն անհրաժեշտ է մազարմատի նյութափոխանակության համար։Սրա արդյունքում կրճատվում են աճի փուլերը, ինչն էլ հանգեցնում է մազաթափության:
Շատ դեպքերում -ժառանգական մազաթափության առաջին նշանը մազերի նահանջող գիծն է: Ժամանակի ընթացքում դա կարող է վերածվել ճակատային մասի ճաղատության: Գլխի հետևի մասի բաց մազածածկույթը նույնպես վկայում է անդրոգենետիկ ալոպեցիայի մասին: Հաճախ ընտանեկան լուսանկարների ալբոմը թերթելիս հնարավոր է պարզել ճաղատության անձնական նախատրամադրվածությունը, քանի որ մազաթափությունը կարող է ժառանգաբար փոխանցվել ինչպես հոր, այնպես էլ մոր կողմից: Իսկ եթե ուզում եք ճշգրիտ իմանալ`Մեր ճաղատության հաշվիչի միջոցով դուք կարող եք ստանալ Ձեր անձնական ռիսկի գնահատումը:
Մազաթափություն սթրեսի պատճառով
Ֆիզիկական սթրեսը նույնպես կարող է հանգեցնել մազաթափության. հատկապես մրցակցային սպորտը, քնի պակասը և հերթափոխային աշխատանքը։ Սթրեսը աշխատավայրում կամ ընտանեկան խնդիրները նույնպես ազդում են հոգեկան առողջության վրա և առաջացնում սթրես: Հատկապես եթե այս իրավիճակը շարունակվում է շաբաթներ կամ ամիսներ շարունակ, մարմինը ի զորու չի լինում հաջողությամբ հաղթահարել ծանրաբեռնվածությունը:
Օրինակ՝ ծանր մարզական ծանրաբեռնվածության, ինտենսիվ ֆիթնես մարզումների կամ մրցակցային սպորտի արդյունքում առաջացած սթրեսը մեծացնում է օրգանիզմի էներգիայի պահանջները: Այս դեպքում, սակայն, էներգիան չի հասնում մազարմատներին, քանի որ մարմինն այն օգտագործում է այլ տեղում։ Արդյունքում, մազարմատներն այլևս պատշաճ կերպով չեն սնուցվում: Հնարավոր երկարաժամկետ հետևանքներ. մազերի նոսրացում և մազաթափություն։
Ժառանգական կամ սթրեսի հետ կապված մազաթափությունը կարելի է կանխել:Մազաթափության երկու այլ տեսակներ նկարագրված են ստորև: Սրանք պաթոլոգիական մազաթափության ձևեր են, որոնք պետք է բուժվեն.
Ցրված մազաթափություն
Ցրված մազաթափությունը տարածված երևույթ է։ Ի տարբերություն ժառանգական մազաթափության, ցրված մազաթափության դեպքում մազերն ընդհանուր առմամբ նոսրանում են և հիվանդության տիպիկ ընթացք չկա։ Մազաթափությունը չի սահմանափակվում որոշակի հատվածներով (գլխի հետևի մասում կամ ճակատային մասում). գլխի մազերը հավասարապես են թափվում:
Ցրված մազաթափության պատճառները կարող են տարբեր լինել՝ ֆիզիկական կամ հոգեկան սթրես, դեղորայքի օգտագործում կամ հիվանդություններ։ Ամեն դեպքում, մազարմատները բավարար չափով չեն ապահովվում սննդարար նյութերով և էներգիայով, քանի որ երկուսն էլ անհրաժեշտ են մարմնին այլուր: Այնուհետև էներգիայի պակասը հանգեցնում է նրան, որ մազերը թափվում են և դառնում ավելի նոսր:
Շրջանաձև մազաթափություն
Շրջանաձև մազաթափությունը կոչվում է նաև օջախային ալոպեցիա, որը մազաթափության բավականին հազվադեպ ձև է: Այս դեպքում, գլխի, հոնքերի կամ մորուքի հատվածում կլոր կամ շրջանաձև ճաղատ օջախներ են առաջանում։ Ճաղատ օջախների չափերը տարբեր են: Շրջանաձև մազաթափությանը բնորոշ են նաև այսպես կոչված «բացականչական նշանի մազերը». Մազերը, որոնք գտնվում են ճաղատ հատվածի եզրերին, բարակում են դեպի ծայրը և հեշտությամբ կարելի է դուրս քաշել:
Շրջանաձև մազաթափության պատճառները դեռ լիովին պարզ չեն։ Գիտնականները կասկածում են, որ այն առաջանում է աուտոիմուն հիվանդությունից։ Այնուամենայնիվ, ժառանգականությունը նույնպես չի կարելի բացառել։ Շատ դեպքերում, ճաղատ հատվածներն անհետանում են որոշ ժամանակ անց առանց բուժման, սակայն չի կարելի բացառել, որ դրանք կարող են կրկնվել ավելի ուշ: