Չոր գլխամաշկ

Չոր գլխամաշկ

Քոր, չորություն կամ ձգվածության զգացում. ամեն 4-րդ տղամարդ ունի զգայուն գլխամաշկ: Սա ոչ միայն տհաճ զգացողություն է, այլև կարող է հանգեցնել նյարդայնացնող թեփի։ Այստեղ Դուք կարող եք կարդալ, թե ինչպես է առաջանում գլխի չորությունը և ինչպես կարող եք դա կանխել:

Որո՞նք են չոր գլխամաշկի նշանները:

Գլխամաշկի խոնավության պատնեշը հավասարակշռության մեջ է: Եթե դա խանգարվում է, ապա կարող է առաջանալ չոր գլխամաշկ․ Մաշկը ձգվում և քոր է գալիս, բորբոքվում է։ Բացի քորից, կարմրությունից կամ ձգվածության զգացումից, խոնավության պակասը կարող է նաև հանգեցնել չոր թեփի: Նրանք մանր են և սպիտակ, գլխից և մազերից ցած են թափվում:

Չոր գլխամաշկի առաջացման պատճառները

Հավասարակշռված գլխամաշկը շրջապատված է ամբողջական լիպիդային թաղանթով: Այն կարգավորում է խոնավությունը և պաշտպանում է գլխամաշկը։ Եթե ​​այս լիպիդային թաղանթը խանգարվում է, մաշկը կորցնում է խոնավությունը և չորանում է:Հնարավոր պատճառներից մեկը ճարպագեղձերի անբավարար ճարպարտադրությունն է, ինչը կարող է հանգեցնել գլխամաշկիի բնական հավասարակշռության կորստի: Չոր, զգայուն գլխամաշկը այլևս չի կարող կատարել իր պաշտպանիչ գործառույթը: Հետևանքներն են. Քոր և թեփ:

Չոր գլխամաշկի առաջացման պատճառները

Ո՞ր գործոններ են առաջացնում գլխամաշկի չորություն:

  • Գենետիկ նախատրամադրվածությունը որոշում է, թե արդյոք մարդու մաշկը հակված է չորության:
  • Ջերմաստիճանը ազդում է գլխամաշկում պարունակվող խոնավության մակարդակի վրա (օրինակ՝ շատ ցուրտ կամ շատ տաք օդ):
  • Տարիքը նույնպես հնարավոր գործոն է: Օրինակ, տարեց մարդիկ հակված են ավելի չոր մաշկ ունենալուն, քան երիտասարդները:
  • Սթրեսը մաշկի չորության հնարավոր պատճառներից մեկն է:

Ինչպես կանխել գլխամաշկի չորությունը

Գլխամաշկի չորությունը և չոր թեփը կանխելու համար անհրաժեշտ է նվազեցնել խթանող գործոնները։

Բացի այդ, ճիշտ շամպունի ընտրությունը վճռորոշ դեր ունի.

Ճիշտ շամպուն. 

հատկապես մեղմ շամպունները օգնում են գլխամաշկի վերականգնմանը և նկատելորեն թեթևացնում գրգռվածությունը:

Սխալ շամպուն. 

թեփի դեմ մազերի յուղոտությունը վերացնող շամպունները չափազանց ագրեսիվ տարրեր են պարունակում և գլխամաշկն ավելի են չորացնում: Արդյունքում խնդիրը հաճախ ավելի է սրվում: Եթե տառապում եք գլխամաշկի չորությունից, չպետք է մազերը լվանաք ամեն օր, քանի որ դա նպաստում է լիպիդային թաղանթի հետագա խաթարմանը, հետևաբար նաև գլխամաշկի չորացմանը:

Գլխամաշկի թեփերը տարբեր են լինում:

Կա չոր և յուղոտ թեփ.

Յուղոտ թեփ

Յուղոտ թեփի հատիկները ավելի մեծ են, կպչում են գլխամաշկին, մազերին, տեսանելիորեն յուղոտ են դեղնավուն նստվածքով են արտահայտվում: Այս տեսակի թեփը պետք է բուժել թեփի դեմ հատուկ շամպուններով։

Յուղոտ թեփի մասին կարդացեք այստեղ:

Չոր թեփ Չոր գլխամաշկի պատճառով չոր թեփը ավելի մեղմ շամպունով խնամք է պահանջում, որը դրականորեն է անդրադառնում մաշկի խոնավության հավասարակշռության վրա:

Խնամք չոր գլխամաշկի համար

Alpecin Hybrid Caffeine Shampoo

Alpecin-ի Hybrid Caffeine շամպունը հիբրիդային տեխնոլոգիայով, նուրբ և միևնույն ժամանակ նաև հզոր: Մեղմ բանաձևի շնորհիվ այն հատկապես հարմար է չոր, զգայուն կամ քոր եկող գլխամաշկի համար: Մազերի աճը լրացուցիչ կերպով խթանում է բարձր խտությամբ կոֆեինը: Սա նշանակում է` խոնավություն գլխամաշկի համար և խթանիչ ուժ մազարմատների համար։

  • Խոնավեցնող ազդեցություն. մեղմ և նուրբ շամպունի բաղադրությունը խոնավեցնում է չոր և զգայուն գլխամաշկը: Հանգստացնում է գլխամաշկը: Կանխարգելում է գլխամաշկի քորը
  • Խթանիչ ազդեցություն. խթանիչ ազդեցություն ունեցող կոֆեինը թափանցում է մազարմատները։ Կանխարգելում է ժառանգական մազաթափությունը։

Լրացուցիչ տեղեկություններ

Alpecin-ից ավելի շատ խնամքի միջոցներ չոր, զգայուն գլխամաշկի համար