Alpecin-ի կոֆեինով հեղուկը խթանում է մազարմատների ակտիվությունը

Ուսումնասիրվել է Համբուրգում մաշկաբանական խմբի կողմից` բժիշկ Պիտեր, բժիշկ Սեբերի գլխավորությամբ

Արտադրանքը՝
Alpecin Caffeine Liquid` կոֆեինային կոմպլեքսով:

Փորձի մասնակիցներ`
Մազաթափության աճ ունեցող 39 մարդ
(20-ից 60 տարեկան)

Ժամանակաշրջան՝
Փորձի մասնակիցները 4 ամիս շարունակ օգտագործել են Alpecin:

Այս հետազոտական նախագիծը ապացուցում է, որ Alpecin-ի կանոնավոր օգտագործումը նպաստում է մազարմատների ակտիվացմանը: Մազաթափության աճը նույնիսկ դադարեց։

Չափից շատ պասիվ մազարմատներ՝ մազաթափություն

Ի տարբերություն կենդանիների, որոնք պարբերաբար ձմռանը կամ ամռանը վերականգնում են իրենց մազածածկույթը, մարդու մազերի աճը «պարբերական չէ». որոշ մազարմատներ ակտիվ փուլում են, մինչդեռ մյուսները` վերականգնման:

Սովորաբար մազարմատների 85 %-ը գտնվում է աճի փուլում, իսկ 15 %-ը՝ քնած։ Այնուամենայնիվ, երբ մեծ թվով մազարմատներ են լինում քնած վիճակում, առաջանում է վաղաժամ մազաթափություն և կարող է ճաղատության պատճառ հանդիսանալ:

Փորձարկվողների մազարմատների ակտիվությունը փորձարկման սկզբում ակնհայտորեն ցածր էր. փորձի մասնակիցների մազարմատների մոտ 22 %-ը գտնվում էր հանգստի փուլում:

Արդյունք

Alpecin-ի կիրառումից ընդամենը 4 ամիս անց «քնած» մազարմատների տոկոսային հարաբերությունը կրկին չափվել է հատուկ «տրիխոգրամով»։ Այն նվազել է մինչև 15 %, այսինքն՝ նորմալացվել էր։ Հետևաբար, վաղաժամ մազաթափությունը հնարավոր է դադարեցնել:

Փորձարկման ընթացքում մասնակիցները գնահատել են իրենց մազաթափության թեստի արդյունքները։ Նրանց գնահատմամբ՝ սանրելու ժամանակ նկատվել էր մազաթափության զգալի նվազում:Ի դեպ, մաշկաբանի դիտարկումները համընկնում էին փորձի մասնակիցների գնահատականների հետ։ Սա նշանակում է, որ Alpecin Caffeine Liquid-ի մազարմանտներն ակտիվացնելու հետ կապված գնահատականները հիմնված չեն սուբյեկտիվ կարծիքների վրա։

Փորձի մասնակիցները բարձր գնահատեցին իրենց գոհունակության աստիճանը Alpecin-ից։ Համապատասխանաբար, փորձարկվողների 58 %-ը ցանկացել էր շարունակել օգտագործել Alpecin Caffeine Liquid-ը:

Եզրակացություն

Առաջատար մաշկաբանը եզրահանգեց, որ Alpecin Caffeine Liquid-ը բոլոր առումներով համապատասխանում է պահանջվող չափանիշներին: Մաշկաբանի համոզմամբ, փորձարկվող արտադրանքը կարող է առաջարկվել որպես կոսմետիկ միջոց վաղաժամ մազաթափության դեմ՝ շնորհիվ բարձր արդյունավետության:

Հետևաբար, արտադրանքը նաև առանձնահատուկ արժանիքներ ունի վաղաժամ մազաթափության մեծ ռիսկ ունեցողների կանխարգելիչ բուժման համար: