Կոֆեին պարունակող հեղուկի արդյունավետությունը տղամարդկանց վաղաժամ ժառանգական մազաթափության դեմ
Կոֆեին պարունակող հեղուկի արդյունավետությունը տղամարդկանց վաղաժամ ժառանգական մազաթափության դեմ
Ընդհանուր
50 տարեկան տղամարդկանց մոտ կեսը տառապում է ժառանգական մազաթափությունից։ Գենետիկ նախատրամադրվածության պատճառով այս թիվը կարող է նույնիսկ աճել ապագայում։ Ուստի, մեծ ջանքեր են գործադրվում վաղաժամ մազաթափության արդյունավետ կանխարգելման համար։ Կոֆեինը հատկապես հետաքրքիր նյութ է, քանի որ դրա խթանիչ ազդեցությունն արդեն հայտնի է:
Ex-vivo հետազոտություններից հայտնի է, որ կոֆեինը կարող է խթանիչ ազդեցություն ունենալ մազարմատների վրա: Սակայն սրա ներգործության ճշգրիտ մեխանիզմը դեռևս պարզ չէ։ Հնարավոր է, որ կոֆեինի`էներգետիկ նյութափոխանակության մեջ ունեցող ներգործությունը հանդիսանում է վաղաժամ մազաթափության դեմ դրա արդյունավետության բանալին:
Հետևաբար, սույն հետազոտության նպատակն էր հաստատել կոֆեինի կլինիկական նշանակությունը կոֆեին պարունակող հեղուկի բաղադրության մեջ` ժառանգական մազաթափության դեպքում օգտագործելու համար:
Մեթոդներ
Կոֆեին պարունակող հեղուկի (ցինկի, նիացինի, մենթոլի, վիտամին E և A-ի համադրությամբ) կոսմետիկ ազդեցությունը արական մոդելի մազաթափության բուժման համար ստուգելու նպատակով` փորձարկում է իրականացվել Հռոմի Sacred Heart կաթոլիկ համալսարանում:
4-ամիս տևած հետազոտությանը մասնակցել են 18-56, միջինը 37 տարեկան 40 տղամարդ` սկզբնային մինչև խորացված մազերի նոսրացումով: Հեղուկը կիրառվել է գլխամաշկին օրական մեկ անգամ՝ մոտավորապես 7 մլ քանակությամբ, և մերսվել առանց ջրով ողողման: Մազաթափության այլ միջոցների օգտագործումն արգելվել է փորձարկման ողջ ընթացքում: Մազաթափության ինտենսիվությունը գնահատելու համար հետազոտվել է սկզբում մազաթափության քանակական թեստով, այնուհետև հետազոտվել է միջոցը կիրառելուց 2 և 4 ամիս հետո։
Բացի այդ, հարցաթերթիկում մասնակիցներին հարցրել են փորձարկվող արտադրանքի կոսմետիկ արդյունավետության վերաբերյալ իրենց սուբյեկտիվ գնահատականների մասին: Այս անձնական հարցաշարը ստուգվել է կլինիկական ուսումնասիրության անձնակազմի գնահատմամբ:

Գծապատկեր 1՝ Մազաթափության նվազեցում մազաթափության քանակական թեստում։

Գծապատկեր 2՝ Փորձարկման մասնակիցներ` նվազած մազաթափությամբ
Արդյունքներ
Մազաթափության քանակական թեստը ցույց տվեց տելոգեն մազերի զգալի նվազում (մազերը ոչ ակտիվ հանգստի փուլում) կոֆեին պարունակող հեղուկի օգտագործումից ընդամենը 2 ամիս անց, 4 ամիս անց` հետագա զգալի նվազման արդյունքներով (Գծապատկեր 1):
Դրական առաջընթաց ունեցող մասնակցների թիվը կազմում էր ընդհանուր փորձարկվողների 78 %-ը 2 ամսից հետո, այնուհետև այն հասնում էր և 83 %-ի ևս 2 ամիս անց(Գծապատկեր 2):
Այս բացահայտումը մասնակիցների և ուսումնասիրության ղեկավարի օբյեկտիվ գնահատման արդյունքն է: 2 ամսից հետո մազաթափության նվազումը արձանագվել է ուսումնասիրության մասնակիցների 30 %-ի, իսկ 4 ամսից հետո՝ 85 %-ի մոտ։ Մինչև փորձարկումը մազաթափության աստիճանը մասնակիցների 77 %-ի մոտ գնահատվել է որպես «միջինից ծանր»: Կոֆեինի հեղուկը 4 ամիս շարունակ օգտագործելուց հետո հետազոտվողների 68 %-ը գնահատել է իրենց մազաթափության աստիճանը որպես «շատ թեթևից թեթև»: Հետազոտության ավարտից հետո բավարարվածությունը բարձր է եղել, իսկ գոհունակության մակարդակը կազմել է 85 %:
Բացի մազաթափության նվազեցումից, որպես կոսմետիկ խնամքի միջոց հեղուկը դրսևորել է նաև լավ հատկանիշներ, քանի որ ամենօրյա օգտագործման արդյունքում մազերը դարձել են շատ ավելի ամուր, ուժեղ և խնամված։ Քանի որ արական մազաթափության դեմ պայքարը պետք է լինի մշտական և հետևողական`խնամքի միջոցի նկատմամբ մաշկի ընկալունակությունը մեծ նշանակություն ունի: Սա երկարաժամկետ հեռանկարում հաջողություն ապահովելու միակ միջոցն է։
Եզրակացություն
Կոֆեին պարունակող հեղուկը մաշկի և մազերի համատեղելիության դեպքում շատ հարմար է որպես ակտիվ բաղադրիչներով հարուստ լրացուցիչ խնամք օգտագործելու համար: Ակտիվ բաղադրիչի բազան կոֆեինը հասցնում է մազարմատներին և տարածում գլխամաշկի մեջ: Սպառողները ընդամենը 2 ամիս անց նկատել են մազաթափության նվազում, իսկ 4 ամիս անց՝ շատ ակնհայտ արդյունքներ են գրանցվել։ Վիճակագրական առումով` արդյունքները նշանակալի են։
Այս կլինիկական ուսումնասիրությունից հետո կարելի է ամփոփել, որ կոֆեին պարունակող հեղուկը շատ հարմար է ժառանգական մազաթափության դեմ մշտական օգտագործման համար և իրենից ներկայացնում է խնդրի հետաքրքիր և խոստումնալից լուծում:
C. Bussoletti, F. Mastropietro, L. Celleno, J. Appl. Cosmetol. 2011, 29, 167-180.