Տղամարդկանց անդրոգենետիկ ալոպեցիայի բուժման համար կոֆեինով շամպունի կիրառումը

Ուսումնասիրվել է Իտալիայի Հռոմի Sacred Heart կաթոլիկ համալսարանի կոսմետիկ հետազոտությունների կենտրոնում:

Ժառանգական մազաթափությունը տղամարդկանց շրջանում մազաթափության ամենատարածված պատճառն է: Հետևաբար, տեղային եղանակով կիրառվող նյութերը պետք է հետազոտվեն` իրենց կոսմետիկ ազդեցության և կյանքի որակը բարելավելու նպատակով: Հետազոտողները ենթադրում են, որ տղամարդու մազաթափության առաջացման մեջ մի քանի գործոնների փոխազդեցություն է ներգրավված՝ անդրոգեն, գենետիկ և տարիքային գործոններ: Արական տեստոստերոն հորմոնը կենտրոնական դեր է խաղում մազաթափության սկզբնական շրջանում, երբեմն` անկախ ժառանգական նախատրամադրվածությունից: Ապացուցված է, որ կոֆեինը խթանում է մազերի աճը, օգնում է բարելավել մաշկի աշխատանքը և հեշտությամբ ներծծվում է գլխամաշկի միջոցով: Դեռևս հստակ հայտնի չէ, թե ինչպես է կոֆեինը խթանում մազերի աճը, բայց այն ոչ միայն ուղղակիորեն ազդում է դրանց վրա, այլ կարող է նաև օգնել արգելափակել տեստոստերոնի ազդեցությունը մաշկի վրա: Արդեն պարզվել է, որ կոֆեինը 2 րոպե մաշկին թողնելու դեպքում թափանցում է մազերի ֆոլիկուլներ, և միջմաշկային կլանումը նույնիսկ ավելի արագ է տեղի ունենում, քան այլ ուղիները:

Մեթոդներ

Տղամարդկանց մազաթափության բուժման համար շամպունի կոսմետիկ էֆեկտն ու որակը ստուգելու նպատակով Հռոմի Sacred Heart կաթոլիկ համալսարանի կոսմետիկ հետազոտությունների կենտրոնը 6 ամիս անընդմեջ սովորական օգտագործման պայմաններում կիրառման թեստ է անցկացրել: 18-ից 55 տարեկան, միջինը 37 տարեկան 30 արական սեռի մասնակիցները պետք է շամպունը օգտագործեին տնային պայմաններում օրական մեկ անգամ, 6 ամիս շարունակ, 7 մլ չափաքանակով` թողնելով այն գլխամաշկին 2 րոպե, այնուհետև պետք է լվանային ջրով: Փորձի մասնակիցներին թույլ չի տրվել օգտագործել որևէ այլ շամպուն, գունաթափել մազերը կամ փոխել շրջակա միջավայրի պայմանները (վիտամինների ընդունում, սննդակարգի փոփոխություններ և այլն): Մազաթափության ինտենսիվությունը գնահատելու համար գլխամաշկի փորձնական տարածքը նախապես հետազոտվել է փորձից առաջ, և ապա 3 և 6 ամիս հետո: Ավելին, կոսմետիկ արդյունավետության նկարագրությունը իրականացվել է մաշկաբանական հարցաշարի միջոցով, որը լրացվել է մասնակիցների կողմից մինչև փորձի իրականացումը այնուհետև 3 և 6 ամիս հետո:

Մազաթափություն սանրելու ժամանակ

Արդյունքներ

Կոֆեինով շամպունը ցույց տվեց մաշկի կողմից բավականին լավ հանդուրժողականություն նորմալ օգտագործման պայմաններում: Մասնակիցները ոչ մի տհաճ զգացողություն չեն ունեցել կոֆեինով շամպուն օգտագործելիս: Կոֆեինով շամպունը նաև բարենպաստ կոսմետիկ ազդեցություն է դրսևորել։ Մազաթափության թեստը ցույց է տվել, որ կոֆեինով շամպունի դեպքում 3 ամիս հետո թափված մազերի քանակը նվազել է 7 %-ով իսկ 6 ամսից հետո՝ 14 %-ով, ինչը վկայում է մազերի դիմադրողականության բարելավման մասին: Մաշկաբանական հարցաթերթիկի գնահատումը ցույց տվեց մազերի ամրության զգալի բարելավում և մազաթափության զգալի նվազում շամպուն օգտագործելուց 6 ամիս հետո: Այնուամենայնիվ, Alpecin-ը ոչ միայն բարելավեց մազերի վիճակը, այլ նաև նվազեցրեց գլխամաշկին բնորոշ մի շարք խնդիրներ, ինչպիսիք են քորը, գլխամաշկի չորությունը և ձգվածության զգացումը 6 ամիս օգտագործելուց հետո:

Մազաթափության ինտենսիվություն

Ամփոփում

Հետազոտության մեջ անցկացված ձգման թեստի արդյունքը ցույց տվեց, որ աճում է մազերի դիմադրությունը ձգման նկատմամբ և նվազում է մազաթափությունը։ Alpecin շամպունի կոսմետիկ արդյունավետությունը հաստատվել է մաշկաբանորեն: Հետևաբար, գիտնականները ենթադրում են, որ Alpecin շամպունի ամենօրյա օգտագործումը կանխում է մազաթափությունը: Alpecin-ը մշակվել է նոսր մազերի խնամքի համար, քանի որ կոֆեինով կոմպլեքսն օգնում է ամրացնել մազերը՝ խթանելով մազարմատները։ Այս էֆեկտն օգնում է ամեն օր և առնվազն 6 ամիս օգտագործման դեպքում բարելավել կյանքի ընդհանուր որակը և գոհունակություն պարգևել՝ շնորհիվ կոսմետիկ արդյունավետության և մազաթափության նվազման:Alpecin շամպունի կանոնավոր օգտագործումը ակտիվացնում է մազարմատները և դրանով պայմաններ է ստեղծում ամուր և առողջ մազերի աճի համար:

C. Bussoletti, F. Mastropietro, M. V. Tolaini, L. Celleno, J. Appl. Cosmetol. 2010, 28, 153-163.