Hybrid Caffeine Shampoo

Ժառանգական մազաթափության և չոր/քոր եկող գլխամաշկի դեմ

Հիբրիդային տեխնոլոգիա. Նուրբ և միևնույն ժամանակ հզոր

  • Խոնավեցնում, հանգստացնում է գլխամաշկը
  • Որպես խթանիչ գործող կոֆեինը կանխում է ժառանգական մազաթափությունը
  • Օգտագործեք ամեն օր և գլխամաշկին պահեք  2 րոպե
  • Հարմար է չոր թեփի համար

Alpecin Hybrid Caffeine շամպունը նախատեսված է չոր և զգայուն գլխամաշկի համար: Հատուկ հիբրիդային տեխնոլոգիան հակազդում է թեփի և քորի նշաններին։ Շամպունը շատ նրբորեն մաքրում է մազերը, խոնավեցնում և հանգստացնում է գլխամաշկը։ Որպես խթանիչ գործող կոֆեինը ներթափանցում է գլխամաշկի մեջ: Այնտեղ այն ամրացնում է մազարմատները և կանխում ժառանգական մազաթափությունը։

Հիբրիդային տեխնոլոգիա. Նուրբ, բայց հզոր

Խոնավություն Վառելիք
  • Խոնավեցնող ազդեցություն. Նուրբ շամպունի բանաձևը` զգայուն կամ քոր եկող գլխամաշկի համար: Խոնավեցնում, հանգստացնում է գլխամաշկը։
  • Խթանիչ ազդեցություն. Կոֆեինը թափանցում է մինչև մազարմատները։ Կանխարգելվում է ժառանգական մազաթափությունը։

Գլխամաշկի թեփը տարբեր է լինում.
Hybrid Caffeine շամպուն չոր / քոր եկող գլխամաշկի և թեփի համար:

Յուղոտ թեփ  Չոր գլխամաշկ և թեփ

Չոր թեփը սպիտակ է, մանր և հաճախ գլխից թափվում է հագուստի վրա: Դա գլխամաշկի խոնավության բալանսի խախտման նշան է։ Գլխամաշկի չորությունը սովորաբար ուղեկցվում է քորով և մաշկի ձգվածության անհարմար զգացումով։

Մյուս կողմից, յուղոտ թեփը ավելի  դեղնավուն է, մեծ և նստվածքանման: Այն հազվադեպ է ընկնում մազերից, այլ սովորաբար կպչում է մազերին և գլխի մաշկին:

Նշում․ Եթե գլխամաշկը չոր է, դրա վրա հաճախ հայտնվում է փոքր սպիտակ թեփ։ Սա չպետք է շփոթել յուղոտ թեփի հետ:

Քորը չոր և զգայուն գլխամաշկի խնդիր է

Յուրաքանչյուր 4-րդ տղամարդն ունի զգայուն գլխամաշկ: Քոր, չորություն, կարմրություն կամ ձգվածության զգացում. կախված անհատական​նախատրամադրվածությունից՝ գլխամաշկը դրսևորում է յուրահատուկ զգայունություն:

Պատճառը կարող է լինել ճարպագեղձերի անբավարար աշխատանքը, որի պատճառով գլխամաշկը կորցնում է բնական հավասարակշռությունը: Դրա հետևանքն է չոր, զգայուն գլխամաշկը:

Ի գիտություն մրցող մարզիկների.

Alpecin-ի մեջ պարունակվող կոֆեինը կարող է հայտնաբերվել մազերի ֆոլիկուլներում:

Կիրառումը

Թողնել գլխամաշկին օրական 2 րոպե՝ քսելուց մինչև ջրով լվանալը

Բաղադրիչներ

Ջուր, նատրիումի լաուրիլ եթեր սուլֆատ, նատրիումի միրեթ սուլֆատ, լաուրիլ-2, նատրիումի քլորիդ, պանթենոլ, դինատրիումի լաուրիլ սուլֆոսուկցինատ, նատրիումի լաուրոիլ գլյուտամատ, կոֆեին, PEG-120 մեթիլ գլյուկոզայի դիոլատ, հիդրոլիզացված ցորենի պրոտեին, Կիտրոնաթթու, պրոպիլեն գլիկոլ, ալանտոին, կոկո-գլյուկոզիդ, գլիցերին օլեատ, PEG-40 հիդրոգենացված գերչակի յուղ, պոլիքվատերիում-7, դինատրիումի ԷԴՏԱ, ցինկի պիրոլիդոն կարբոքսիլաթթու, Նիացինամիդ, տոկոֆերոլ, բուսական յուղ, նատրիումի բենզոատ, կալիումի սորբատ, ֆենօքսիեթանոլ, օծանելիք։

Հատուկ ակտիվ բաղադրիչներ

  • Կոֆեինն ակտիվացնում է մազարմատը, երկարացնում է մազի աճի փուլը և բարելավում մազերի աճը։
  • Ցինկը և նիացինամիդը առողջ մազարմատների աճի համար կարևոր գործոններ են: