Active Shampoo A2
Յուղոտ գլխամաշկի համար
- Active Shampoo A2-ն օգնում է վերականգնել գերարտադրող ճարպագեղձերի բնական հավասարակշռությունը:
- Այն կանխում է մազերի արագ յուղոտումը
- Մազերը պահպանում են մետաքսանման փայլը
- Բաղադրության մաս կազմող մաշկն ակտիվացնող տարրը օգնում է գլխամաշկին պահպանել և կայունացնել իր պատնեշային գործառույթը: Այն պաշտպանում է մազարմատը և ամրացնում մազերը
Շամպուն յուղոտ գլխամաշկի դեմ
Յուղոտ մազե՞ր։ Պատճառը գլխամաշկի մեջ է: Alpecin Active Shampoo A2-ը օգնում է վերականգնել գերարտադրող ճարպագեղձերի բնական հավասարակշռությունը: Այն կանխում է մազերի արագ յուղոտումը և մազերին հաղորդում է մետաքսյա փայլ: Շամպունի բաղադրության մեջ մտնող բիսաբոլոլը, որը երիցուկի հիմնական ակտիվ բաղադրիչներից մեկն է, հանգստացնում է մաշկը և կանխում քորը: Բացի այդ, ալանտոինը, հատկապես զգայուն և հեշտությամբ գրգռվող գլխամաշկի դեպքում, ծառայում է որպես բնական պաշտպանություն քորի և բորբոքման դեմ:Մաշկն ակտիվացնող տարրը օգնում է գլխամաշկին պահպանել և կայունացնել իր պատնեշային գործառույթը: Այն պաշտպանում է մազարմատները և ամրացնում մազերը։
Կիրառումը
Active Shampoo A2-ը կարելի է օգտագործել ամեն օր: Ժառանգական մազաթափությունից խուսափելու համար ամեն անգամ մազերը լվանալուց հետո օգտագործեք Alpecin Caffeine Liquid:
Բաղադրիչներ
Ջուր, նատրիումի լաուրիլ եթեր սուլֆատ, կոկամիդոպրոպիլ բետաին, PEG-7 գլիցերին կոկոատ, բուտիլեն գլիկոլ, դինատրիումի լաուրիլ եթեր սուլֆոսուկցինատ, նատրիումի քլորիդ, PEG-200 հիդրոգենացված գլիցերին պալմատ, օծանելիք, պանթենոլ, նատրիումի ցիտրատ, կալիումի սորբատ, ալանտոին, մենթոլ, կոֆեին, բիսաբոլոլ, կիտրոնաթթու, նատրիումի բենզոատ, լիմոնեն, հեքսիլ ցինամալ, լինալոլ, CI 47005, CI 42090: