Տղամարդկանց մոտ ցրված մազաթափություն, դրանց ձևերը, պատճառները և խնամքը

Տղամարդկանց մոտ ցրված մազաթափություն, դրանց ձևերը, պատճառները և խնամքը

Ցրված մազաթափությունը`ցրված ալոպեցիան, մազերի նոսրացումն է ոչ միայն բնորոշ հատվածներում, ինչպիսին է ճակատային մասը, այլև գլխի վրա ամբողջությամբ: Մարդիկ, ում մոտ առկա է տվյալ խնդիրը, շատ հաճախ նկատում են, որ գլուխը լվանալիս կամ սանրվելիս ավելի ու ավելի շատ մազեր են գտնում լոգարանում կամ սանրի վրա, և գլխամաշկն ավելի պարզ է երևում:

Իսկ որքա՞ն մազաթափությունն է համարվում նորմալ:  Օրական մինչև 100 մազ կորցնելը միանգամայն նորմալ է. մազաթափության այս չափը գերազանցվելու դեպքում պետք է գտնել պատճառը: Ցրված մազաթափությունը կարող է ազդել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց վրա` անկախ տարիքից: Բարեբախտաբար, մազաթափության այս ձևի դեմ հիմնականում հնարավոր է պայքարել:

Ցրված մազաթափության պատճառները

Ցրված մազաթափության պատճառները

Երբ հանկարծակի մազաթափություն է սկսվում, դրա պատճառները կարող են շատ տարբեր լինել։ Այնուամենայնիվ, ցրված մազաթափության պատճառ հանդիսացող խնդիրները սովորաբար հաջողությամբ կարելի է լուծել: Հնարավոր է, որ մազերի կորուստը պայմանավորված է թերսնուցմամբ։ Այս դեպքում մազարմատը բավարար չափով չի ապահովվում սննդարար նյութերով, մեծ թվով մազարմատներ դադարում են գործելուց և աճի կարճատև փուլի պատճառով մազերը սովորականից շուտ են թափվում։

Մազերի աճի վրա նման ազդեցություն ունի սթրեսը, նույնիսկ եթե տուժած անձը դեռ չի գիտակցում սթրեսի առկայության փաստը: Իրավիճակը հաղթահարելու համար մարմինն անջատում է բոլոր ոչ էական գործառույթները, այդ թվում՝ մազերի աճը։

Քնի պակասը, հարբուխի նման վարակային հիվանդություննրը, կամ որոշ դեղամիջոցների ընդունումը նույնպես կարող են առաջացնել մազաթափություն: Եթե Դուք ինքներդ չեք կարողանում պարզել Ձեր մազաթափության պատճառը, պետք է խորհրդակցեք բժշկի հետ ։ Մազերի նոսրանալու պատճառը հայտնաբերելը Ձեզ թույլ կտա լուծել խնդիրը:

Հակիրճ ակնարկ ցրված մազաթափության ամենատարածված պատճառների մասին

  • Չբալանսավորված սննդակարգ. Եթե Ձեր մարմինը բավարար չափով ապահովված չէ կարևոր սննդանյութերով, ինչպիսիք են` վիտամինները, միկրոտարրերը և հանքանյութերը, ապա մազերի աճը կդադարի: Դուք կարող եք ունենալ որոշ տարրերի անբավարարություն, օրինակ` երկաթի պակաս, որը որոշվում է Ձեր բժշկի կողմից: Նա կնշանակի հատուկ սննդակարգ կամ, անհրաժեշտության դեպքում, դիետիկ հավելումներ։
  • Սթրեսը մազաթափության պատճառներից մեկն է։ Նույնիսկ դրական իրադարձություններն ու իրավիճակները կարող են հանգեցնել սթրեսի, մանավանդ երբ միտքն ու մարմինը հանգիստ վիճակում չեն: Դրա հետևանքներից մեկը կարող է լինել մազաթափությունը: Սովորական հանգստի ժամանակհամալրեք Ձեր էներգիայի պաշարները:
  • Առողջ քունը չափազանց կարևոր է: Այն ծառայում է և՛ մտավոր, և՛ ֆիզիկական վերականգնմանը: Եթե բավականաչափ չեք քնում, դուք հաճախ տառապում եք այնպիսի նշաններից, ինչպիսիք են ցրվածությունը, հոգնածությունը կամ նույնիսկ մազաթափությունը: Եթե ունեք քնի պակաս, պարզեք դրա պատճառը՝ Ձեր առողջության համար երկարաժամկետ հետևանքներին հակազդելու համար։
  • Հիվանդությունները կամ թունավորումները նույնպես կարող են խոչընդոտել մազերի աճն, օրինակ՝ մաշկային հիվանդությունները, շնչառական ծանր վարակները, հիպոթիրեոզը կամ, շատ հազվադեպ դեպքերում, ծանր մետաղներով թունավորումը:
  • Դեղորայքի ընդունումը նաև կարող է ցրված մազաթափության պատճառ դառնալ: Հայտնի կողմնակի ազդեցություններին ծանոթացեք փաթեթավորման ներդիրում և անհրաժեշտության դեպքում խոսեք Ձեր բժշկի հետ դրանց մասին:

Նշաններ. Ինչպե՞ս ճանաչել ցրված մազաթափությունը:

Ի տարբերություն ժառանգական և տարիքային մազաթափության, որոնք տղամարդկանց մոտ ուղեկցվում են նահանջող մազագծով և գլխի հետևի մասում տոնզուրայի ձևավորմամբ, ցրված մազաթափության դեպքում մազերը թափվում են ամբողջ գլխից: Սա նվազեցնում է գլխի վրա բաշխված մազերի ընդհանուր խտությունը: Սովորաբար, ցրված մազաթափությունը պայմանավորված է կոնկրետ խնդրի առկայությամբ և արտահայտվում է փուլերով՝ դադարելով միայն պատճառի վերացման դեպքում:

Գոյություն ունի ցրված ալոպեցիայի երկու տեսակ.

Առաջինը տեղի է ունենում հիմքում ընկած սկզբնապատճառի ծագումից մի քանի ամիս անց, կամ այն դեպքում, երբ հիմքում ընկած պատճառը երկար ժամանակ պահպանվում է: Օրինակ, քնի պակասի կամ օրգանիզմում համապատասխան սննդանյութերի դեֆիցիտի դեպքում:

Երկրորդ տեսակի ալոպեցիայի ժամանակ մազերը կարճ ժամանակում թափվում են։ Օրինակ, քիմիոթերապիայի կամ ռադիոթերապիայի արդյունքում:

Ցրված մազաթափություն. ինչ կարելի է անել։

Բարեբախտաբար, ցրված մազաթափությանը հնարավոր է դադարեցնել: Այնուամենայնիվ, մազաթափությունը դադարեցնելու համար կարևոր է իմանալ դրա պատճառը:  Եթե հաջողվի վերացնել պատճառը, մազերի աճը նույնպես կվերականգնվի։ Եթե վստահ չեք, թե ինչն է մազերի հետզհետե նոսրացման պատճառը, հարկ է խորհրդակցել բժշկի հետ: Նա կարող է օգնել Ձեզ պարզել՝ թերսնուցումը թե՞ հիվանդությունն է պատճառը։

Սակայն, հետևեք նաև Ձեզ մոտ դրսևորվող ախտանիշներին. Հաճա՞խ եք սթրեսային իրավիճակների մեջ հայտնվում: Դա ժամանակավոր մազաթափության պատճառներից մեկն է:Հոգ տարեք Ձեր մասին և հանգստանալուն ժամանակ տրամադրեք:

Ամենից առաջ, ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին`

  • Համոզվեք, որ քնում եք բավականաչափ: Եթե դուք դժվարանում եք քնել կամ քնելու հետ կապված խնդիրներ ունեք, դիմեք բժշկի:
  • Կերեք բալանսավորված և առողջ սնունդ: Մազերի առողջ աճն ապահովելու համար Ձեր մազարմատներին անհրաժեշտ են վիտամիններ և այլ կարևոր սննդանյութեր:
  • Խուսափեք սթրեսից և կանոնավոր կերպով մարզվեք, լիցքաթափվեք`սթրեսային իրավիճակները հաղթահարելու համար:

Խթանեք մազերի աճը շամպունի օգնությամբ

[Translate to hy_AM:] Stimulate hair growth with shampoo

Ցրված մազաթափության պատճառը պարզելուց հետո` հարկավոր է պայքարել դրա դեմ` համապատասխան սննդանյութերով մազարմատները սնուցելով: Մազերի աճը խթանելու համար պետք է օգտագործել սնուցող և խթանող ակտիվ բաղադրիչներ, ինպես նաև կոֆեին, ցինկ և նիացինամիդ պարունակող շամպուններ և գլխամաշկի համար նախատեսված հեղուկներ:

Ցինկ միկրոտարրը և նիացինամիդ վիտամինը (վիտամին B3) դրական ազդեցություն ունեն մազարմատներին սննդանյութերի մատակարարման վրա։ Կոֆեինը խթանում է մազերի աճը և երկարացնում մազերի աճի փուլերը:

Ամեն օր օգտագործելով Alpecin Caffeine շամպուն և 2 րոպե այն գլխամաշկին թողնելով մազարմատների պարկուճը 24 ժամով լցնվում է դրանք սնուցող կոֆեինով։ Caffeine Liquid-ի օգտագործումն ավելի է մեծացնում շամպունի դրական ազդեցությունը, և Ձեր մազարմատներն ավելի երկար են սնուցվում, նույնիսկ այն դեպքում, եթե չեք լվանում  մազերն ամեն օր:

Alpecin-ի կողմից առաջարկվող միջոցներ