Նահանջող մազագիծ․ ի՞նչ է դա և ինչպե՞ս ճանաչել այն:

Նահանջող մազագիծ․ ի՞նչ է դա և ինչպե՞ս ճանաչել այն:

Քունքերի վերին հատվածից սկսվող մազաթափությունը կոչվում է «նահանջող մազագիծ»: Սրա հետ բախվում են հիմանակում տղամարդիկ: Տերմինը ծագել է այն ժամանակներում, երբ այս հատվածի մազաթափությունը համարվում էր պատկառելի ծերության նշան: Միևնույն ժամանակ, այս խնդիրն ունեցողները, որպես կանոն, չեն հպարտանում իրենց նահանջող մազագծով, որն այլ կերպ անվանում են calvities frontalis: Դա պայմանավորված է նրանով, որ մեր օրերում հատկապես խիտ մազերը դիտվում են որպես կենսունակության և գրավչության նշան, մինչդեռ մազերի պակասն ընկալվում է նաև որպես էսթետիկ թերություն, ուժի և երիտասարդության պակաս:

Այսպիսով, արդի ժամանակներում նահանջող մազագիծը նույնպես բավականին լուրջ խնդիր է ոմանց համար: Այս խնդիրը շտկելու համար մշակվել են որոշ մեթոդներ, որոնց օգնությամբ Դուք կարող եք կանխել, թաքցնել և պայքարել նահանջող մազագծի դեմ: Նաև կան մի շարք սանրվածքներ, որոնք ընդգծում են նահանջող մազերի գիծը:

Ինչի՞ց է առաջանում նահանջող մազագիծը:

DHT - դիհիդրոտեստոստերոն
DHT - դիհիդրոտեստոստերոն

Հաճախ նահանջող մազագծի պատճառը անդրոգենետիկ ալոպեցիան է, այսինքն՝ ժառանգական մազաթափությունը: Տոնզուրայի հատվածից բացի, մազաթափություն է սկսվում նաև քունքերի հատվածում, և դա կարող է առաջանալ արդեն սեռական հասունացման ժամանակ: Այդ իսկ պատճառով, տղամարդիկ պետք է վաղ փուլում կանխեն մազաթափության զարգացումը։

Ժառանգական մազաթափությունը պայմանավորված է գենետիկ արատով, որն ազդում է շատ տղամարդկանց վրա: Սրա պատճառով օրգանիզմը գերզգայուն կերպով է արձագանքում սեփական ԴՀՏ հորմոնի նկատմամբ: ԴՀՏ-ն` դիհիդրոտեստոստերոնը, տեստոստերոնի քայքայման արդյունքն է:

Տեստոստերոնը կոչվում է նաև արական սեռի հորմոն, քանի որ այն ավելի շատ արտադրվում է տղամարդկանց մոտ: Այնուամենայնիվ, մոլորություն է, որ նահանջող մազագիծ կամ տոնզուրա ունեցող տղամարդկանց մոտ արտադվում է տեստոստերոնի չափազանց մեծ քանակություն: Մազաթափության պատճառն ավելի շուտ ԴՀՏ-ի նկատմամբ ժառանգական գերզգայունությունն է։

Որո՞նք են մազաթափության այլ հնարավոր պատճառները:

Բաց գույնի մաշկ ունեցող տղամարդկանց մոտավորապես 80 %-ը գենետիկ հակվածություն ունի վաղաժամ մազաթափության և մազագծի նվազման հանդեպ: Այնուամենայնիվ, մազագծի նահանջի ամենատարածված, սակայն ոչ միակ պատճառը գեներն են։ Գործոնները, ինչպիսիք են` սթրեսը, գլխի գերզգայուն մաշկը կամ մազերի սխալ խնամքը, ևս կարող են պատասխանատու լինել մազաթափության և, հետևաբար, մազագծի նվազման համար:

Սթրես

Սթրեսից ցանկացած դեպքում և հնարավորինս հաճախ պետք է խուսափել, քանի որ այն սպառնում է հորմոնալ հավասարակշռությանը և անառողջ դիսբալանս է առաջացնում։ Սա հաճախ նպաստում է մազաթափությանը կամ դրա զարգացմանը։ Իհարկե, աշխատավայրում և առօրյա կյանքում միշտ չէ, որ հնարավոր է պահպանել հանգստությունը։ Հետևաբար, առավել կարևոր է, որ Դուք բավարար ժամանակ հատկացնեք հանգստին, ֆիզիկական վարժություններին կամ սիրելի զբաղմունքին, որոնք կնվազեցնեն սթրեսի մակարդակը:

Զգայուն գլխամաշկ

Զգայուն մաշկը ինքնին հակված է մաշկի գրգռվածության, ինչը կարող է լրացուցիչ կերպով գրգռել մազերի ֆոլիկուլները և արագացնել մազաթափությունը: Չափազանց ագրեսիվ բաղադրիչներով վնասակար խնամքի միջոցների օգտագործումը ավելորդ անգամ սրում է իրավիճակը: Այսպիսով, մազերը պաշտպանելու համար պետք է հատուկ ուշադրություն դարձնեք Ձեր մաշկի խնամքի միջոցներին:

Մազերի սխալ խնամք

Մազերի ոչ ճիշտ խնամքը հաճախ հանգեցնում է գլխամաշկի զգայունության, բայց դա իր հերթին կարող է բացասաբար անդրադառնալ մազերի կառուցվածքի վրա՝ հանգեցնելով մազաթափության: Բացի այդ, այս սխալներից կարող է տուժել մազերի խտությունը, ինչը նաև նպաստում է ճաղատության տեսանելիությանը:Հարկավոր է խուսափել այս սխալներից

Սխալ միջոցների օգտագործումը

Ուշադրություն դարձրեք խնամքի միջոցների բաղադրիչներին և ուշի ուշով պարզեք, թե Ձեր գլխամաշկի խնամքի համար ինչ միջոցներ են անհրաժեշտ: Հաճախ խնամքի միջոցի ընտրության պատճառ է հանդիսանում դրա շատ լավ հոտը կամ շշի ոճային տեսքը: Բայց ավելի կարևոր է, որ խնամքի միջոցի պարունակության մաս կազմող բաղադրիչները համապատասխանեն Ձեր մաշկի կառուցվածքին և պահանջներին: Օրինակ՝ թեփի դեմ սխալ շամպունը կարող է չափազանց գրգռել գլխամաշկը:

Բազմաթիվ տարբեր բաղադրիչների գործնականում իրար հակասող խայտաբղետ խառնուրդը նույնպես ցանկալի չէ: Օգտագործեք նույն շարքի արտադրանքները, որոնք հիանալի կերպով լրացնում են միմյանց:

Ապրանքների սխալ օգտագործումը

Ապրանքների սխալ օգտագործումը

Հետևեք արտադրանքի կիրառման հրահանգներին: Շատ խնամքի միջոցներ, նախքան ջրով լվանալը, պետք է լավ մերսել, թողնել գլխամաշկի վրա մեկ կամ երկու րոպե: Երկար մազերի դեպքում, սովորաբար շամպունը պետք չէ քսել մազերի ողջ երկարության և ծայրերին. բավական է միայն, որ շամպունը լվանալիս հոսի մազի ամբողջ երկարությամբ: Մազերը լվանալիս պետք չէ օգտագործել չափազանց տաք ջուր (առավելագույնը 37 աստիճան):

Գլխամաշկի պաշտպանության բացակայություն

Բացի այդ, խորհուրդ է տրվում ապահովել գլխամաշկի լավ պաշտպանություն: Օրինակ, հարկավոր է պաշտպանել գլխամաշկը արևի վնասակար ճառագայթներից: Կան արևապաշտպան միջոցներ, որոնք հատկապես արդյունավետ են գլխամաշկի պաշտպանության համար, օրինակ՝ Alpecin-ի արևի դեմ գլխամաշկի համար նախատեսված հեղուկը, որն արագ ներծծվում է, յուղոտ չէ և ոչ միայն պաշտպանում է մաշկը սթրես առաջացնող ուլտրամանուշակագույն ճառագայթումից, այլև մազարմատներին կոֆեին է մատակարարում։

Կանխեք նահանջող մազագիծը

Չնայած գենետիկական նախատրամադրվածությանը և քունքերի տարածքում մազաթափության հակվածությանը, կարող եք կանխել նահանջող մազագիծը: Կարևոր է ուժեղացնել թուլացած մազերի ֆոլիկուլները և բարելավել մազերի աճը։ Վաղաժամ մազաթափության դեմ հայտնի միջոցներն են կոֆեինը, ֆինաստերիդը և մինօքսիդիլը: Բոլոր երեք ակտիվ բաղադրիչների արդյունավետությունը ապացուցվել է փորձարկումների միջոցով և հաստատվել է դրանց օգտակարությունը:

Կոֆեին

Կոֆեինը կարող է օգտագործվել որպես նահանջող մազագծի դեմ կանխարգելիչ միջոց: Օրինակ՝ կոֆեին պարունակող շամպունը կարելի է օգտագործել ամեն օր՝ առանց մաշկը գրգռելու։ Այս կերպ, ակտիվ բաղադրիչը ամեն անգամ մազերը լվանալիս հասնում է գլխմաշկին ։ Երկու րոպե շամպունը գլխամաշկի վրա թողնելը բավական է, որպեսզի կոֆեինը ներթափանցի մազերի յուրաքանչյուր ֆոլիկուլային միավոր, որտեղ այն մազարմատները կպաշտպանի տեստոստերոն հորմոնի բացասական ազդեցությունից: Ժառանգական մազաթափության պատճառ հանդիսացող ԴՀՏ-ի նկատմամբ գերզգայունությունը նվազում է, և մազարմատը կրկին ավելի շատ էներգիա է ստանում։ Ժառանգական մազաթափությունն ու նահանջող մազագիծը կանխելու համար`որպես կոֆեին պարունակող շամպունի օգտագործման այլընտրանք, կարող եք նաև օգտագործել Alpecin Caffeine Liquid-ը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինի կիրառումը նահանջող մազագծի համար նույնքան արդյունավետ է, որքան ակտիվ բաղադրիչներ մինօքսիդիլը և ֆինաստերիդը։ Այնուամենայնիվ, կոֆեինը շատ ավելի լավ է ընկալվում օրգանիզմի կողմից. տեղային օգտագործման դեպքում կոֆեին պարունակող միջոցները, ի տարբերություն ֆինաստերիդ և մինօքսիդիլ պարունակող միջոցների, չեն առաջացնում կողմնակի ազդեցություններ:

Ֆինաստերիդ

Ֆինաստերիդը տրվում է դեղատոմսով և ունի հորմոնալ ազդեցություն: Այն սովորաբար թողարկվում է հաբերի տեսքով և ցուցված է ներքին ընդունման համար: Ինչպես շատ հորմոնալ դեղամիջոցների դեպքում, դրա ընդունումը որոշ մարդկանց մոտ երբեմն ուղեկցվում է սուր կողմնակի ազդեցություններով, որոնք կարող են արտահայտվել ֆիզիկական խնդիրներով` իմպոտենցիայից մինչև հոգեբանական խնդիրներ`տագնապային խանգարումներ և դեպրեսիա: Ինչպես գրեթե բոլոր դեղամիջոցների դեպքում, դեղաչափով երբեմն պայմանաված է ոչ միայն արդյունավետությունը, այլև կողմնակի ազդեցությունների առաջացման հավանականությունը:

Մինօքսիդիլ

Ի տարբերություն ֆինաստերիդի, մինօքսիդիլը, որը հասանելի է դեղատներում առանց դեղատոմսի, ներքին ընդունման համար նախատեսված չէ, այլ կիրառվում է գլխամաշկի վրա: Դեղը պետք է քսել հենց այն հատվածի վրա, որտեղ առաջանում է նահանջող մազագիծը, և նախատեսված է մազերն ու մազի ֆոլիկուլները ամրացնելու համար: Որոշ մարդիկ մինօքսիդիլի նկատմամբ ցուցաբերում են գերզգայունություն`արտահայտված մաշկի գրգռվածությամբ, կարմրությամբ կամ թեփով: Այս դեպքում, մեզ ծանոթ կոֆեին պարունակող մազերի խնամքի միջոցները ոչ միայն կարող են լինել մաշկի համար բարենպաստ, այլև նույնքան արդյունավետ այլընտրանք:

Թաքցրեք նահանջող մազագիծը

Սթրեսի հետ կապված մազաթափությանը հակազդելու լավագույն միջոցը կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելն է: Եթե արդեն ունեք հստակ տեսանելի նահանջող մազագիծ, ապա հնարավոր է որոշ չափով այն թաքցնել։

Համապատասխան սանրվածք

Երբեմն պարզ միջոցների օգնությամբ հնարավոր է այնպես հմտորեն հարդարել մազերը, որ նահանջող գիծն այլևս ակնհայտ չլինի: Սա աշխատում է ինչպես կարճ, այնպես էլ երկար մազերի համար:

Փոքր-ինչ փոխեք մազերի գույնը

Պարզ լուծում կարող է լինել մազերի գույնը փոքր-ինչ փոխելը։ Մազերի մեջ բաց շերտեր ավելացնելը կամ այլ թեթև փոփոխությունները կշեղեն ուշադրությունը նահանջող մազագծից:

Կարճ մորուք

Նույնը վերաբերում մորուք ունենալուն: Ոչ բոլոր մորուք ունեցողների մոտ է նկատելի նահանջող մազագիծը, քանի որ մորուքն իր վրա է գրավում ուշադրության մեծ մասը։

Ծայրահեղ միջոցը՝ մազերի փոխպատվաստում

Եթե Ձեզ շատ է անհանգստացնում նահանջող մազագիծը կամ եթե այն շատ ընդգծված է, ապա միակ տարբերակը մնում է մազերի փոխպատվաստումը: Դրա համար կան տարբեր մեթոդներ: Սովորաբար մազերի ֆոլիկուլները վերցվում են, այնտեղից, որտեղ մազերն ավելի փարթամ են, օրինակ՝ պսակային մասերից, որտեղ աճում են ԴՀՏ-ի նկատմամբ դիմացկուն արմատներով մազերը: Հեռացված ֆոլիկուլային միավորներն այնուհետև փոխպատվաստվում են գլխի ավելի ճաղատ հատվածներին: Մի քանի շաբաթ անց ֆոլիկուլներից նոր մազեր են աճում, ինչը մի քանի ամիս հետո տեսողալան առումով կարող է հանգեցնել մեծ փոփոխության: Որպեսզի մազաթափության ցիկլը անմիջապես չսկսվի և նորից չհայտնվի մազաթափության շրջանը, կարևոր է`հաջորդիվ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

Սանրվածքներ նահանջող մազագիծ ունեցող տղամարդկանց համար․

Կան սանրվածքներ սկսվող մազաթափություն ունեցող տղամարդկանց համար, որոնք կարող են բավականին լավ թաքցնել նահանջող մազագիծը և նույնիսկ նորաոճ տեսք հաղորդել:

Եթե ունեք թեթևակի նահանջող մազագիծ և միևնույն ժամանակ մազերի լավ աճ, ապա կարող եք երկարացնել Ձեր մազերը: Այս դեպքում Դուք ունեք երկու այլընտրանք՝ կա՛մ մազերի նորաոճ կտրվածք, որտեղ մազերն ազատ թափվում են և թեթևակի իջնում քունքերին, կա՛մ ընտրում եք երկար մազեր՝ հյուսով կամ թույլ հավաքած մազափնջով, որը նաև անվանում են պոչ: Հատկապես մորուքի հետ համակցված երկար մազերը առնական, երիտասարդ և ժամանակակից տեսք են հաղորդում:

Մեկ այլ տարբերակ է փոքր-ինչ խառնաշփոթ մազերի տեսքը, որը հատկապես տարածված է երեսուննանց տղամարդկանց շրջանում: Արտաքին տեսքը պետք է այնպիսին լինի, կարծես պարզապես արթնացել եք կամ ցնցուղ ընդունելուց հետո դուրս եք եկել և շատ ժամանակ չեք ունեցել վարսահարդարման համար: Այնուամենայնիվ, այս խենթ տեսքը զարմանալիորեն ժամանակատար է:

Ոչ մի դեպքում չպետք է փորձեք ավելի երկար մազերը բերել կամ սանրել նահանջող մազերի գծի վրա`այն թաքցնելու համար: Դրանով դուք ավելի կընդգծեք մազաթափությունը քունքերի շրջանում: Մյուս կողմից, մազերը կողքի սանրելը կարող է բավականին լավ տեսք հաղորդել: Դա անելու համար նախ կարող եք սանրել, ապա սանրվածքը ֆիքսել բարձրորակ խնամքի միջոցով։ Պետք է համոզվեք, որ մազերը ֆիքսող միջոցները նույնպես լավ են ընդունվում մաշկի կողմից, որպեսզի մաշկի գրգռման ադյունքում չնպաստեն մազաթափությանը:

Եթե գաղափար չունեք, թե ինչն է Ձեզ սազում, կարող եք խորհուրդներ ստանալ նաև վարսավիրից։ Հատկապես մասնագետները, ովքեր մասնագիտացած են տղամարդկանց սանրվածքների մեջ, հաճախ լավ պատկերացում ունեն այն մասին, թե որ սանրվածքն է առանձնահատուկ էլեգանտ կերպով թաքցնում Ձեր նահանջող մազերի գիծը:

Անկախ նրանից, թե ինչ սանրվածք եք ընտրում՝ ամեն դեպքում, դրանից հետո օգտագործեք համապատասխան մազերի խնամք: Սա ներառում է կոֆեինի բավարար մատակարարում մազերի ֆոլիկուլներին և մաշկի համապատասխան տեսակի հետ համատեղելիություն: Դա թույլ կտա երկար ժամանակ հետաձգել կամ նույնիսկ դադարեցնել նահանջող մազագծի զարգացումը:

Alpecin-ի կողմից առաջարկվող միջոցներ