Ո՞ր շամպունն է մազաթափության դեմ.
Շատ տղամարդիկ անհանգստանում են, երբ առաջին անգամ նկատում են, որ իրենց մազերի աճման գիծը նահանջում է կամ ուրիշներից լսում են գլխի հետևի մասում իրենց նվազող մազերի մասին: Ճաղատության մասին մտահոգությունը ստիպում է լուծումներ որոնել կանխարգելելու արագ զարգացող մազաթափությունը:
Տնային միջոցներ, դեղորայք, թե՞ ուղղակի մազերի փոխպատվաստում: Օգտագործման համար հեշտ և միևնույն ժամանակ արդյունավետ է կոֆեինով շամպունի կիրառումը, որը պաշտպանում է հետագա մազաթափությունից:
Կանխեք արագ զարգացող մազաթափությունը՝ մազերի ամենօրյա խնամքի միջոցով
Մազաթափության կանխարգելման ամենօրյա և միևնույն ժամանակ արդյունավետ մեթոդը մազերը համապատախան շամպունով լվանալն է, որը պարունակում է բարձր արդյունավետությամբ ակտիվ բաղադրիչ «կոֆեին»: Մազերը լվանալը ամենահեշտ ձևն է այս և այլ ակտիվ բաղադրիչները հասցնելու այնտեղ, որտեղ նրանք պետք է աշխատեն, մասնավորապես՝ մազարմատներին: Տեղային, այսինքն՝ արտաքին կիրառումը գործնականում բացառում է օրգանիզմի վրա տեղի ունեցող ցանկացած կողմնակի ազդեցություն։ Որպեսզի կոֆեինով շամպունը գործի, այն պետք է օգտագործել ամեն օր և թողնել գլխաաշկի վրա երկու րոպե:
Ոչ բոլոր շամպուններն ունեն նույն ազդեցությունը
Յուրաքանչյուր ոք, ով դեղատներում կամ առևտրի կենտրոններում մազաթափության դեմ շամպուն է փնտրում, գտնում է մազերի խնամքի միջոցների հսկայական ընտրանի: Այնուամենայնիվ, այս ապրանքների միայն մի փոքր մասն է հատուկ նախատեսված տղամարդկանց ժառանգական մազաթափության դեմ պայքարի համար:
Շամպուններից շատերը մազերին «միայն» ապահովում են սննդանյութերով, որոնք մազերն ավելի են ամրացնում: Այդ շամպունները վնասակար չեն, սակայն դրանք սովորաբար անզոր են մազարմատը թուլացնող տեստոստերոնի բացասական ազդեցության դեմ:
Շամպուն ընտրելիս կարևոր է դրանց բաղադրության մեջ փնտրել այնպիսի նյութեր, որոնց ազդեցությունը մազաթափության դեմ գիտականորեն ուսումնասիրված և հաստատված է։ Ցինկը և նիացինը (վիտամին B3) նպաստում են էներգիայի նյութափոխանակությանը, ինչպես նաև մազարմատներին արժեքավոր սննդանյութեր են մատակարարում: Եթե այս համակցությունը լրացվում է կոֆեինով, սպառողները ստանում են հզոր ամբողջական փաթեթ, որն օգնում է մազարմատներին նոր էներգիա ստանալ: Հետևաբար, մազաթափության դեմ նախընտրելի միջոցը կոֆեինով շամպունն է:
Կոֆեինով շամպունները յուրաքանչյուր խնդրի և գլխամաշկի տեսակի համար նույնպես ունեն համապատասխան միջոցը:
Կոֆեինով շամպուն ընդդեմ սուրճ պարունակող ապրանքների.

Այս պահին կարող է հարց ծագել` արդյո՞ք կոֆեին պարունակող մթերքների և ըմպելիքների օգտագործումը նույն ազդեցությունը կունենա: Ցավոք, դա այդպես չէ: Եթե կոֆեինը անցնում է մարսողական համակարգով, այն չի հասնում այնտեղ, որտեղ որ պետք է ներգործություն ունենա: Նույնիսկ եթե օրական մոտ 50 բաժակ սուրճ խմեք, կոֆեինը չի հասնի մազարմատներին։ Շամպունի կամ մազերի տոնիկի միջոցով կոֆեինը հասնում է անմիջապես այնտեղ, որտեղ անհրաժեշտ է՝ մազարմատներին:
Կոֆեինով շամպո՞ւն։ Ինչպես է այն գործո՞ւմ։

Կոֆեինի դրական ազդեցությունը մազաթափության դեմ առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 2004 թվականին Alpecin-ի հետազոտական խմբի կողմից, որը ղեկավարել է լաբորատորիայի ղեկավար բժիշկ Կլենկը: Ոգեշնչված այս առաջընթացից՝ Alpecin-ը մշակեց կոֆեին պարունակող առաջին միջոցները տղամարդկանց մազերի խնամքի համար: Այսօր կոֆեինը մազաթափության դեմ առաջին և մանրակրկիտորեն ուսումնասիրված ակտիվ բաղադրիչն է:
Կոֆեինի շամպունով լվանալիս էներգիա հաղորդող ակտիվ բաղադրիչն անմիջապես հասնում է մազարմատներին։ Այնտեղ այն չեզոքացնում է ԴՀՏ-ի ազդեցությունը, և միաժամանակ խթանում է մազերի աճը։
Շամպունը սկսում է ազդել, երբ այն մնում է գլխամաշկի վրա երկու րոպե: Այս ընթացքում կոֆեինը կուտակվում է մազարմատներում և ձևավորում 24 ժամ շարունակ գործող պարկուճ։ Ուստի կոֆեին պարունակող շամպունի ամենօրյա օգտագործումն անհրաժեշտ է։ Եթե կոֆեին պարունակող շամպունի օգտագործումը դադարեցվի, ապա ԴՀՏ-ի բացասական ազդեցությունից պաշտպանություն չլինելու դեպքում մազաթափությունը նորից կսկսվի: Ընդամենը երեք ամիս ամենօրյա օգտագործումից հետո մազաթափությունը կրճատվում է, և մազերը նկատելիորեն ուժեղանում են:
Նրանք, ովքեր իրենց մազերը ամեն օր լվանալու ժամանակ կամ ցանկություն չունեն, կամ ուզում են լրացուցիչ խնամք ավելացնել շամպունի կիրառմանը, կարող են բարձրացնել իրենց կոֆեինի ընդունման մակարդակը համապատասխան հավելումների միջոցով: Կոֆեինով հեղուկներն օգտագործվում են մազերի տոնիկի պես և մերսվում են գլխամաշկին: Այնուհետև հեղուկը մնում է գլխամաշկի վրա, այն պետք չէ լվանալ։






