Ուսումնասիրություն շամպունի բաղադրությունից կոֆեինի ներթափանցման վերաբերյալ:
Ուսումնասիրությունն անց է կացվել Մաշկի փորձարարական և կիրառական ֆիզիոլոգիայի և Մազերի և մաշկի ֆիզիոլոգիայի կլինիկական գիտահետազոտական կենտրոնում, Չարիտե համալսարանական հիվանդանոց, Բեռլին, Գերմանիա:
Յենայի համալսարանում մազերի օրգանների մոդելի օգնությամբ ժառանգական մազաթափության դեմ կոֆեինի արդյունավետության վերաբերյալ հաջողությամբ իրականացված ուսումնասիրություններից հետո, անհրաժեշտ եղավ ուսումնասիրել կոֆեինի առկայությունը մազերը լվանալուց հետո:

Առանձնահատուկ նշանակություն ուներ կոֆեինի ներթափանցման նախընտրելի ուղին։ Մինչ այժմ ենթադրվում էր, որ մաշկն իր պաշտպանիչ ֆունկցիայի պատճառով պատնեշ է կազմում արտաքինից կիրառող նյութերի նկատմամբ։ Նույնը վերաբերում էր մազի ֆոլիկուլին (նկ. 1): Հետևաբար, համարվում էր, որ շամպունի ակտիվ բաղադրիչներն ունեն բացառապես մակերեսային ազդեցություն:
Չափման երկու հատուկ մեթոդների կիրառմամբ՝ Բեռլինի Charité-ի մաշկի փորձարարական և կիրառական ֆիզիոլոգիայի կենտրոնի աշխատակիցները կարողացան ցույց տալ, որ կոֆեինը թափանցում է մազերի ֆոլիկուլ կարճատև ազդեցության արդյունքում և մնում է այնտեղ 24 ժամ շարունակ:
Փորձարկումների առաջին փուլում փորձարկվողների գլխամաշկին քսել են կոֆեին պարունակող շամպուն և թողել են մնա 2 րոպե մերսելով: Այնուհետև լվացել են: Շամպունը մանրադիտակի տակ տեսանելի դարձնելու համար նախապես ավելացվել է փայլ ունեցող նյութ:
Լազերային սկանավորման նորարարական մանրադիտակի միջոցով հնարավոր եղավ տեսնել, որ շամպունի բաղադրիչները ներթափանցել են մազերի ֆոլիկուլ՝ 2 րոպե շարունակ ներգործելուց և լվացմանալուց հետո (նկ. 2): Բոլոր փորձարկվողների մազարմանտներում հայտնաբերվել է փայլող նյութը: 24 ժամ անց փայլող նյութն աստիճանաբար սկսեց նվազել, բայց դեռ հստակ տեսանելի էր:
Հետագա երկու փորձերի ընթացքում կոֆեին պարունակող շամպունը հետազոտվել է կոֆեինի չափման հատուկ զննաձողի միջոցով: Սկզբում մազի ֆոլիկուլները խցանվեցին հատուկ լաքի միջոցով`մաշկի միջով կոֆեինի ներթափանցումը ուսումնասիրելու համար: 30 րոպե անց արյան անոթներում առաջին անգամ կոֆեին է հայտնաբերվեց:Նույնիսկ 24 ժամ անց շամպունի կիրառման արդյունքում ներծծված կոֆեինը դեռևս նկատելի էր:
Փորձերի երկրորդ փուլում մազերի ֆոլիկուլները թափանցելի են մնացել։ Այստեղ կոֆեինի ներթափանցումը զգալիորեն արագացել է, և կոֆեինը հնարավոր է եղել հայտնաբերել ընդամենը 5 րոպե անց (Նկար 1): Երկու փորձերն էլ ցույց են տվել, որ կոֆեինը հիմնականում ներթափանցում է մազի ֆոլիկուլի միջոցով և արագ անցնում է մազարմատներ:

Կոֆեինի ներթափանցումը մաշկի և մազերի ֆոլիկուլների մեջ 24 ժամվա ընթացքում:
Բեռլինի և Յենայի համալսարանական հիվանդանոցներում անցկացված հետազոտություններից պարզ է դառնում, որ կոֆեինով շամպունը կարող է հարմար միջոց լինել վաղաժամ մազաթափության կանխարգելման համար, քանի որ շամպունի բաղադրության մեջ մտնող կոֆեինը ներթափանցում է մաշկ և մազի ֆոլիկուլի մեջ 24 ժամ շարունակ մնում պարկուճի տեսքով:
ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
N. Otberg, A. Teichmann, U. Rasuljev, R. Sinkgraven, W. Sterry, J. Lademann, Skin Pharmacol. Physiol. 2007, 20, 195–198.