Յուղոտ մազեր. օգնություն յուղոտ գլխամաշկի դեպքում
Ինչպես հաղթահարել խնդիրը` ճիշտ շամպուն օգտագործելով
Յուղոտ մազերը առաջանում են գլխամաշկի ճարպի գերարտադրությունից: Թարմ լվացված մազերը մի քանի ժամ անց նորից յուղոտվում են և կպչուն, թույլ և անխնամ տեսք ստանում։ Անցանկալի երևույթ է․ չէ՞ որ առողջ, խնամված մազերը համարվում են առողջության նշան և որոշակի գրավչություն են հաղորդում։ Reader's Digest-ի կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, թե ինչն է մարդկանց ամենից շատ վանում: 1-ին հերթին՝ մարմնի տհաճ հոտ, 2-րդը՝ յուղոտ մազեր1: Այնուամենայնիվ, արագ յուղոտվող արմատների պատճառը սովորաբար անձնական հիգիենայի բացակայությունը չէ:
Այս հոդվածից Դուք կիմանաք, թե ինչը կարող է պատճառ հանդիսանալ յուղոտ մազերի և գլխի յուղոտ մաշկի համար, ինչին պետք է ուշադրություն դարձնել մազերի խնամքի ժամանակ և որ շամպուններն են կարգավորում գլխամաշկի ճարպարտադրությունը: Դուք խորհուրդներ կստանաք այն մասին, թե ինչ կարող եք ինքներդ անել, եթե Ձեր գլխամաշկը յուղոտ է, և ինչու է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Շատերը չգիտեն, որ յուղոտ գլխամաշկը կարող է ոչ միայն նպաստել թեփի առաջացմանը, այլև մազաթափություն առաջացնել:
Յուղոտ գլխամաշկ. յուղոտ մազերի ամենատարածված պատճառը:
Գլխի մաշկը ունի նույն կառուցվածքն, ինչ մարմնի մյուս մասերի մաշկը: Մաշկի միջին շերտը՝ դերմիսը, ներառում է նաև մազարմատները և մազի ֆոլիկուլները, այսինքն` մաշկը և շարակցական հյուսվածքը, որոնք պարուրում են մազարմատները: Մազերի ֆոլիկուլների վերին մասում գտնվում են ճարպագեղձերը, որոնք մազի ծորանով պարբերաբար ճարպ են արտազատում գլխամաշկի մեջ։
Չնայած ճարպագեղձեր կան ողջ մարմնի վրա, այնուամենայնիվ, դրանց մեծ մասը գտնվում է գլխամաշկի վրա՝ մոտավորապես մեկ քառակուսի սանտիմետրում900 հատ: Դրանք էկզոկրին են, այսինքն նրանք դեպի դուրս են կատարում արտազատումը: Ճարպագեղձի բջիջները կուտակում են ճարպի կաթիլները մինչև բջջի լցվելը, այնուհետև այն պայթում և ճարպային հեղուկը տեղափոխում է գլխամաշկ:
Ճարպարտադրությունը կարևոր ֆունկցիա է գլխամաշկի համար, հակառակ դեպքում այն անընդհատ կգտնվի գրգռված, չոր վիճակում և կարող է ճաքճքել: Ճարպը կարևոր է ոչ միայն գլխամաշկը, այլ նաև մազերը պաշտպանելու համար։ Առանց ճարպի նրանք չեն լինի առաձգական և կկորցնեն իրենց փայլը: Այսպիսով, ճարպը պաշտպանում է գլխամաշկը և մազերը չորանալուց և շրջակա միջավայրի ազդեցությունից:
Խնդիր է առաջանում միայն այն դեպքում, երբ արագ և չափազանց շատ ճարպ է արտադրվում, որը չի ներծծվում գլխամաշկի կողմից: Սովորաբար մազերը լվանալուց երկու-երեք օր անց յուղոտվում են: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ արդեն 24 ժամվա ընթացքում նկատում են, որ մազերը յուղոտ են: Մաշկի չափից դուրս յուղոտվելը կոչվում է սեբորեա: Սեբումի գերարտադրությունը կարող է պայմանավորված լինել անձնական գործոններով (օրինակ՝ հորմոններ, կենսապայմաններ) կամ արտաքին գործոններով (օր.՝ կլիմա, շրջակա միջավայրի ազդեցություն և այլն):
Գլխամաշկի յուղոտ լինելու պատճառներ
Գլխամաշկի և մազերի արագ յուղոտումը կարող է ունենալ գենետիկ պատճառներ, այսինքն՝ լինել ժառանգական: Ավելի հավանական է, սակայն, հորմոնալ ազդեցությունները: Անդրոգենները, այսինքն՝ արական սեռական հորմոնները, օրինակ տեստոստերոնը, կարող են մեծապես պատասխանատու լինել ճարպագեղձերի գերարտադրության համար: Ահա թե ինչու արական սեռի դեռահասները դրան հատկապես հակված են սեռական հասունացման ժամանակ:
Ջերմությունը չորացնում է գլխամաշկը, որի արդյունքում, որպես հակազդեցություն, մարմինը մեծացնում է ճարպարտադրությունը, և մազերը յուղոտվում են սովորականից շատ ավելի արագ: Դա տեղի է ունենում, օրինակ, ձմռանը չոր ջեռուցվող օդի, իսկ ամռանը՝ արևի և քամու պատճառով։
Մեխանիկական գրգռիչներն ինքնին չեն հանգեցնում գլխի մաշկի ճարպարտադրության ավելացման, բայց ճարպն ավելի հեշտ է բաշխվում մազերի մեջ: Այսպիսով, մարդիկ, ովքեր հաճախ են կրում գլխարկներ, երբեմն տառապում են մազերի յուղոտությունից: Գլխարկի կամ սաղավարտի անընդհատ հագնելն ու հանելը տարածում է ավելորդ ճարպն ամբողջ գլխով մեկ:
Մազերը նաև տուժում են ոչ պատշաճ կամ չափից ավելի խնամքից: Ներկելը, ֆենով չորացնելը և ուղղելը չորացնում են գլխամաշկը, և դրան հակազդելու համար ավելանում է ճարպարտադրությունը: Ոչ ճիշտ սննդակարգը կամ սթրեսը նույնպես կարող են նպաստել յուղոտ մազերի առաջացմանը:
Շամպուն յուղոտ մազերի համար
Ձեր մազերը խնամելիս համոզվեք, որ ընտրում եք Ձեր մազերի տեսակին համապատասխան ապրանքներ:Շատ խոնավացնող հատկություն ունեցող շամպուններ հարմար չեն գլխի յուղոտ մաշկի համար: Շամպունները, որոնք գլխամաշկից և մազերից նրբորեն հեռացնում են ավելորդ ճարպը և այլ նստվածքներ, ավելի նախընտրելի են:
Գլխամաշկի բնական հավասարակշռությունը վերականգնելու համար` շամպունը ոչ թե պետք է չորացնի կամ գրգռի գլխամաշկը, այլ պետք է թարմացնի և հանգստացնի այն:
Շամպուն յուղոտ մազերի դեմ
Alpecin Active Shampoo A2-ը հակազդում է մազերի արագ յուղոտմանը: Մաշկի համար նախատեսված արտոնագրված ակտիվացուցիչն օգնում է կանխել տրանսէպիդերմալ ջրի կորուստը: Բիսաբոլոլը և ալանտոինը հանգստացնում են գլխամաշկը, ունեն հակաբորբոքային հատկություն և կանխում են քորի առաջացումը: Գլխամաշկի պատնեշային ֆունկցիան կայունացված է։ Մեղմ բաղադրության շնորհիվ շամպունը հարմար է նաև զգայուն գլխամաշկի համար և չի չորացնում այն նույնիսկ ամենօրյա մազերի լվացման դեպքում:
Ճիշտ լվանալ և խնամել յուղոտ մազերը
- Հաճախականություն․ Ընդհանուր առմամբ, երկու-երեք օրը մեկ մազերը լվանալը բավական է։ Այնուամենայնիվ, եթե գլխամաշկը արագ է յուղոտվում, իսկ մազերը կպած են իրար թելի նման, ապա մազերը կարելի է նաև ամեն օր լվանալ նուրբ շամպունով: Այն օրերին, երբ չեք օգտագործում շամպուն, գլխամաշկի տոնիկը թարմացնում և մազերին հաճելի զգացողություն է հաղորդում:
- Մազերի խնամք․ Կարևոր է, որ շամպունն ունենա մեղմ բաղադրիչներ և հարմար լինի ամենօրյա օգտագործման համար։ Հակառակ դեպքում, գլխամաշկը կչորանա, իսկ մազերը արագ կդառնան թույլ ու փխրուն։
- Լվացեք ջրով ինչպես հարկն է․ Մազերի կոնդիցիոները պետք է լավ լվանալ ջրով, որպեսզի մնացորդները չմնան գլխամաշկի վրա և չխցանեն ճարպագեղձերը: Այստեղ իր դերն ունի նաև ջրի բաղադրությունը։ Այն շրջաններում, որտեղ ջուրը կոշտ է, մազերի խնամքի միջոցները ավելի հեշտությամբ են լվացվում, ի տարբերություն փափուկ ջրով լվացման դեպքում:
- Ջրի ջերմաստիճան. Անկախ նրանից՝ ջուրը փափուկ է, թե կոշտ, այն միշտ պետք է գոլ լինի։ Ջերմային ազդեցությունը կամ չափազանց տաք ջուրը կարող են լրացուցիչ կերպով խթանել ճարպարտադրությունը:
- Չորացում․ Սրանից խուսափելու համար`մազերը պետք է չորացվեն բնական եղանակով: Եթե ցանկանում եք չորացնել Ձեր մազերը, ապա վարսահարդարիչի վրա կարգավորումներում պետք է ընտրեք սառը կամ փոքր-ինչ տաք աստիճանը:
- Սանրելը․ Օգտագործեք սանր, այլ ոչ թե խոզանակ, որպեսզի ճարպն ավելի քիչ տարածվի մազերի մեջ: Եթե անպայման ուզում եք օգտագործել խոզանակ, ապա պետք է շաբաթը մեկ անգամ խոզանակը լվանաք շամպունով։ Ճարպը, թեփը և հարդարման միջոցների մնացորդներն ավելի արագ են կուտակվում խոզանակի մազիկների մեջ:
- Մազերի հարդարում. Մազերը պետք է հարդարել նույնիսկ յուղոտ մազերի դեպքում։ Այնուամենայնիվ, դուք պետք է խուսափեք ճարպ պարունակող արտադրանքներից, ինչպիսիք են մազերի ոսկը, գելային ոսկը, հարդարման քսուքները կամ մազերի յուղը, եթե ցանկանում եք խուսափել մազերի արագ յուղոտվելուց:
- Գլխամաշկի մերսումներ. Շամպունով լվանալուց առաջ գլխի մերսումը կարող է նույնիսկ օգնել մազարմատներին ավելի քիչ յուղոտ տեսք ունենալ: Մերսման ժամանակ ճարպագեղձերը դատարկվում են, իսկ գլխամաշկը լվացվելու ընթացքում ազատվում է ճարպից։ Մազերը լվանալիս գլխամաշկը պետք է խնամքով շամպունով լվանալ, որպեսզի նորից ճարպագեղձերը չգրգռվեն:
Խորհուրդներ և տնային միջոցներ յուղոտ մազերի համար
Յուղոտ մազերը միշտ էլ անհանգստացնող խնդիր են հանդիսացել մարդկանց համար:Հետևաբար, կան յուղոտ մաշկի դեմ փորձով ապացուցված որոշ արդյունավետ տնային բուժման միջոցներ.
- Մազերի խնամք բուժիչ կավով. Բուժիչ կավը ներծծող ազդեցություն ունի և օգնում է յուղազերծել մազերիը: Խառնել երկու-երեք ճաշի գդալ ջրի հետ, մինչև ստացվի թանձր խտությամբ զանգված: Խառնուրդը քսեք գլխամաշկին, թողեք մնա մոտ 20 րոպե, ապա լվացեք առատ գոլ ջրով։
- Թթվային ողողումներ և խնձորի քացախից կամ կիտրոնի հյութից պատրաստված ողողման միջոցներ. Խնձորի քացախի և կիտրոնի հյութի մեջ պարունակվող թթուն դրականորեն է ազդում յուղոտ գլխամաշկի pH-ի բալանսի վրա։ Մեկ բաժակ ջրին վելացրեք 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ կամ խնձորի քացախ և ողողեք գլխամաշկը՝ խուսափելով աչքերի հետ շփումից, քանի որ թթուն կարող է գրգռել դրանք: Մոտ հինգ րոպե հետո կարող եք ողողել մազերը մաքուր ջրով:
- Գարեջրով ողողում. Լոգարանը գուցե բավականին անսովոր վայր է հաճելի գարեջուր վայելելու համար։ Գարեջուրը խմելուց բացի կարելի է օգտագործել նաև մազերը ողողելու համար։ Խմորիչը հանգստացնող ազդեցություն ունի գլխամաշկի վրա։ Այնուհետև, մազերը լվացեք նուրբ շամպունով։
- Երիցուկի թեյ` շամպունով լվանալուց հետո. Երիցուկում պարունակվող բիսաբոլոլն ունի մաշկը հանգստացնող և հակաբորբոքային ազդեցություն։ Այն ապահովում է գլխամաշկի միկրոֆլորայի հավասարակշռությունը: Երիցուկի լվացման համար` երեք թեյի փաթեթի վրա լցնել 500 մլ տաք ջուր և թողնել տասնհինգ րոպե: Երբ թեյը սառչի, մազերը լվանալուց հետո այդ թուրմով կարելի է ողողել մազերն ու գլխամաշկը։ Այն հետո լվանալու կարիք չկա։
Թեփ և մազաթափություն՝ գլխի յուղոտ մաշկի պատճառով
Յուղոտ թեփն առաջանում է այն ժամանակ, երբ գլխամաշկի վրայի միկրոօրգանիզմներն անվերահսկելիորեն բազմանում են։ Malassezia furfur սնկի համար հատկապես բարենպաստ է յուղոտ միջավայրը, ինչը կարող է հանգեցնել մանրէների ակտիվ բազմացմանը: Սա դրսևորվում է թեթևակի դեղնավուն, նստվածքանման թեփով, որը սովորաբար կպչում է գլխամաշկին, այլ ոչ թե թափվում է: Հաճախ յուղոտ թեփն ուղեկցվում է գլխամաշկի քորով և կարմրությամբ։ Թեփի դեմ շամպունը կարող է օգնել հեռացնել թեփը և հակազդել դրա հետագա առաջացմանը:
Յուղոտ գլխամաշկը պարտադիր չէ, որ հանգեցնի մազաթափության, բայց դրանից հատկապես կարող է սրվել ժառանգական մազաթափությունը: Ճարպի և թեփի գերարտադրությունը կարող է հանգեցնել գլխամաշկի ծակոտիների խցանմանը: Խախտված միկրոֆլորան կարող է նպաստել վաղաժամ մազաթափությանը։
Մազերը երկար ժամանակ առողջ պահելու համար գլխամաշկը պետք է խնամքով ազատել թեփից, բալանսավորել ճարպի արտազատումը, և մազարմատներին պետք է ապահովել ակտիվացնող կենսական նյութերով: Double Effect Caffeine շամպունը հատուկ մշակվել է ժառանգական մազաթափության և թեփի դեմ պայքարելու համար: Նախ այն սալիցիլաթթվով և պիրոկտոն օլամիններով շերտազատում է եղջերացած բջիջները և մանրակրկիտ ազատում գլխամաշկը թեփից: Այնուհետև, Alpecin-ի կոֆեինի կոմպլեքսը ներգործում է անմիջապես մազարմատների վրա և ամեն օր օգտագործելու և երկու րոպե գլխամաշկին թողնելու դեպքում` երկարացնում է մազերի աճի փուլերը: