Մազաթափության ո՞ր չափն է համարվում նորմալ:

Մազաթափության ո՞ր չափն է համարվում նորմալ:

Յուրաքանչյուր ոք ամեն օր մազ է կորցնում, ուստի, որոշ չափով, այն բնական գործընթաց է: Մազաթափությունը անհանգստության պատճառ է դառնում, երբ այն գերազանում է նորմալ չափը և թողնում տեսանելի հետքեր։ Ի՞նչ տարբերակներ կան մազաթափությունը դադարեցնելու համար:

Մազաթափությունը միայն տղամարդկանց մեծ մասի խնդիրը չէ. իրականում բոլորը կորցնում են իրենց մազերի որոշակի քանակությունը: Օրական մինչև 100 մազ կորցնելը միանգամայն նորմալ է։ Ի վերջո, այս գործընթացը բնական ցիկլի մի մասն է:

Ինչո՞ւ են մազերը թափվում:

Յուրաքանչյուր մազ ունի աճի ցիկլ: Աճի փուլը միջինը տևում է վեց տարի: Դրան հաջորդում է մոտ երկու շաբաթ տևողությամբ անցումային փուլը, այնուհետև գալիս է հանգստի փուլը, որը տևում է 2-4 ամիս: Այս փուլում մազի ֆոլիկուլի նյութափոխանակության ակտիվությունը նվազում է, այնպես որ մազերը ընկնում են հանգստի փուլի վերջում, այնուհետև մազի ֆոլիկուլը վերականգնվում է և սկսվում է նոր մազի աճի փուլը:

Այս ցիկլը երկար ժամանակ ապահովում է մազերի որակը։ Մոտ 100 մազ ամեն օր հասնում է իրենց կյանքի տևողության ավարտին, հետևաբար, սա բնական մազաթափություն է, որը տեղի է ունենում բոլորի մոտ:

Յուրաքանչյուր մազի ֆոլիկուլ կարող է անցնել այս ցիկլը 10-ից 30 անգամ: Յուրաքանչյուր մարդու մոտ գենետիկորեն որոշվում է, թե քանի անգամ է յուրաքանչյուր մազի ֆոլիկուլ անցնում այս ցիկլը, մինչև ի վերջո դադարում է նոր մազ ձևավորել: Սա է նաև պատճառը, որ տարիքի հետ մազերի քանակը բնականորեն կարող է նվազել։

Այսպիսով, մազաթափությունը միանգամայն նորմալ երևույթ է:

Եթե Դուք օրական կորցնում եք ավելի քան 100 մազ կամ սովորականից զգալիորեն ավելի շատ մազեր, ապա պետք է պարզել մազաթափության պատճառը: Դուք կարող եք ճանաչել ուժեղ մազաթափությունը նաև հետևյալ նշաններով`

  • Ձեր բարձի կամ սանրի վրա, լոգարանում զգալիորեն ավելի շատ մազ եք գտնում, քան սովորաբար:
  • Մազերը կարծես թե կորցնում են ծավալը և ընդհանուր առմամբ ավելի են բարակում
  • Մազագիծը նահանջում է
  • Ձևավորվում է այսպես կոչված նահանջող մազագիծ
  • Գագաթի մազազուրկ մասը լայնանում է
  • Գլխի հետևի մասում ձևավորվում է ճաղատ օջախ
  • Գլխամաշկը տեղ-տեղ մազերի միջից տեսանելի է դառնում

Եթե դուք հայտնաբերեցիք նշաններից մեկը կամ մի քանիսը, ապա ամենայն հավանականությամբ մազաթափություն ունեք: Հարկավոր է պարզել, թե մազաթափության որ ձևն է առկա Ձեզ մոտ։ 80%դեպքերում մազաթափությունը ժառանգական երևույթ է: Այս դեպքում`աճի ցիկլերը կրճատվում են, մազերը դառնում են ավելի բարակ և ցիկլերի առավելագույն ժամանակը կրճատվում է, արդյունքում՝ մազերը դադարում են աճել: Մազաթափության այս ժառանգական ձևը հիմնականում նկատելի է քունքերի շրջանում և գլխի հետևի մասում:

Alpecin-ի ճաղատության հաշվիչի օգնությամբ Դուք կարող եք կանխատեսել մազաթափության ռիսկը՝ հաշվի առնելով Ձեր ընտանիքում ճաղատության հակումը, և երբ կարող է Ձեզ մոտ առաջանալ ժառանգական մազաթափություն։

Ինչպե՞ս կարող եմ պայքարել ավելորդ մազաթափության դեմ:

Եթե ունեք մազաթափության բոլոր նշանները, ապա պետք է շուտ միջամտեք: Ժառանգական և տարիքային մազաթափության դեպքում կարող եք երկարացնել Ձեր մազերի աճի փուլերը՝ օգտագործելով կոֆեինով շամպուն կամ կոֆեինով հեղուկ և մազերն ավելի դիմացկուն դարձնել ժառանգական մազաթափության հանգեցնող ազդեցությունների նկատմամբ: Դրանով Ձեր մազերն ավելի երկար կպահպանեք:

Կարևոր է ամեն օր օգտագործել կոֆեինով շամպուններ կամ հեղուկներ: Միայն այս կերպ է մազերի պաշտպանության համար անհրաժեշտ կոֆեինն ամեն օր հասնում մազարմատներին:

Alpecin-ի կողմից առաջարկվող միջոցներ