Մազաթափություն․ ի՞նչ անել։

Մազաթափություն․ ի՞նչ անել։

Առնվազն յուրաքանչյուր երկրորդ տղամարդն իր կյանքի ընթացքում տառապում է մազաթափությունից: Կարևոր է պարզել, թե ինչ տեսակի մազաթափություն է և որն է դրա պատճառը։ 80%դեպքերում այն ժառանգական է:

Եթե լոգարանում և սանրի վրա անսովոր մեծ քանակությամբ մազ է կուտակվում, կամ եթե մազերը նկատելիորեն նոսրանում են, ապա անհանգստությունն աճում է։ Տղամարդկանց սկսում են անհանգստացնել այնպիսի հարցեր, թե` գուցե ունեն առողջական խնդիրներ, կամ էլ գուցե ճաղատություն սկսի մի քանի տարի հետո։

Ե՞րբ է մազաթափությունը համարվում նորմալ:

Անկախ տարիքից և սեռից, յուրաքանչյուր մարդ օրական կորցնում է մինչև 100 մազ: Այս քանակությամբ մազաթափությունը միանգամայն նորմալ է և նաև անհրաժեշտ։ Սրանից ավելին արդեն անհանգստության տեղիք է տալիս:

Մազերն աճում են ցիկլերով։ Յուրաքանչյուր մազի կյանքի տևողությունը կազմում է մոտ չորսից յոթ տարի: Երբ մազերը հասնում են աճի ցիկլի ավարտին, արմատը դադարում է աճել, և մազերը թափվում են: Քանի որ նոր մազերի աճի ցիկլը սկսվում է միաժամանակ, ամենօրյա մազաթափությունը այնքան էլ ակներև չէ։

Իրավիճակն այլ է, երբ մազերն ավելի հաճախ են թափվում, իսկ կորցրած մազերին չեն հաջորդում նորերը։ Որպես կանոն, այս վիճակը սկզբում դրսևորվում է մազերի նոսրացմամբ: Հետագայում գլխի վրա առաջանում են ճաղատ օջախներ կամ տեսանելիորեն նահանջում է մազերի գիծը։

Հետևյալ նշանները օգնում են պարզել, թե արդյոք առկա է մազաթափության աճ.

  • Առավոտյան բարձի վրա սովորականից ավելի շատ մազեր կան:
  • Մազերն ավելի բարակ են, քան նախկինում:
  • Մազերի միջով հստակ երևում է գլխամաշկը:
  • Մազերը լվանալու և սանրվելու ժամանակ կա մազերի զգալի կորուստ:
  • Հին լուսանկարների համեմատությունը նորերի հետ ցույց է տալիս, որ մազերի գիծը նահանջում է:

Որո՞նք են մազաթափության տեսակները:

Կան մազաթափության տարբեր տեսակներ: Նրանցից յուրաքանչյուրը պայմանավորված է տարբեր պատճառներով: Այդ իսկ պատճառով, կարևոր է բացահայտել, թե որ տեսակի մազաթափությունն է առկա Ձեզ մոտ։

Ժառանգական մազաթափություն

Մազաթափության ամենատարածված տեսակը ժառանգական ձևն է՝ անդրոգենետիկ ալոպեցիա, որը հայտնի է որպես ժառանգական մազաթափություն: Դեպքերի 80%-ը պատկանում է այս տեսակին: Մազաթափության այս տեսակը սովորաբար առկա է արական սեռի հարազատների շրջանում (եղբայր, հայր, պապ) և արտահայտվում է գլխի հետևի մասում նահանջող մազերի գծով և բարակ մազերով:

Ցրված մազաթափություն

Մեկ այլ տեսակ է ցրված մազաթափությունը։ Այն ավելի հաճախ արտահայտվում է նոսր, առանց ծավալի և թույլ մազերով, իսկ ավելի հազվասդեպ էլ` ճաղատ օջախներով: Ցրված մազաթափության հիմքում կարող են ընկած լինել բազմաթիվ պատճառներ՝ մազերի առօրյա խնամքից մինչև պաթոլոգիական պատճառներ:

Շրջանաձև մազաթափություն

Օջախային ալոպեցիան` շրջանաձև մազաթափությունը, բորբոքային հիվանդություն է։ Այն արտահայտվում է գլխի վրա կլոր ճաղատ օջախներով: Կարող են ախտահարվել նաև մորուքը, հոնքերը կամ մարմնի մազերը:

Սպիացած մազաթափություն

Շատ հազվադեպ է պատահում սպիացած մազաթափությունը: Ինչպես անվանումից կարելի է ենթադրել` բացի մազաթափությունից, ախտահարված մասերում նաև առաջանում են սպիներ։ Այս դեպքում մազարմատները անդառնալիորեն վնասվում են։

Մազաթափության պատճառները

Մազաթափության պատճառի ուսումնասիրությունը կատարվում է մազաթափության տեսակի որոշումից հետո։ Երբեմն մազաթափության տեսակը որոշելով հնարավոր է իմանալ դրա պատճառը, կամ գոնե առանձնացնել մի քանի հնարավոր պատճառ:

Ժառանգական մազաթափության պատճառները

Անդրոգենետիկ ալոպեցիայի (ժառանգական մազաթափության) դեպքում`մազաթափությունն առաջանում է արական հորմոն տեստոստերոնի ենթատեսակի՝ դիհիդրոտեստոստերոնի (ԴՀՏ) հորմոնի քայքայման արդյունքում: Այս դեպքում մազարմատները դյուրազգաց են դառնում ԴՀՏ-ի ազդեցության նկատմամբ: Սա կարող է խոչընդոտել c-AMP էներգիա փոխանցող տարրի ձևավորմանը, որն անհրաժեշտ է մազարմատի նյութափոխանակության համար: Արդյունքը մազերի աճի փուլերի կրճատումն է։ Արմատը ի վերջո թուլանում է և դադարում է աճել, մազերը թափվում են, և նոր մազեր չեն աճում: Արդյունքը ճաղատության զարգացումն է:

Առաջանում է ցրված մազաթափություն

Առօրյա կյանքում կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են հանգեցնել ցրված մազաթափության։ Հաճախ դա մազարմատներին սննդանյութերի մատակարարման անբավարարությունն է կամ մեխանիկական վնասը:

  • Չբալանսավորված կամ անբարենպաստ սննդակարգ
  • Մշտական հոգեբանական սթրես
  • Քնի պակաս
  • Ավելորդ ջերմային ազդեցություն, որն առաջանում է օրինակ՝ վարսահարդարիչից
  • մեխանիկական սթրես խոզանակի կամ սանրի միջոցով

Շրջանաձև մազաթափության պատճառները

Շրջանաձև մազաթափության պատճառները լիովին հայտնի չեն։ Այնուամենայնիվ, հաճախ, որպես պատճառ կասկածվում է իմունային համակարգի խանագարումը: Մարմինը սկսում է մազարմատներն ընկալել որպես պաթոգեն և մերժել դրանք:

Սպիացած մազաթափության պատճառները

Սպիացած մազաթափությունը սովորաբար առաջանում է հիվանդության պատճառով: Ուստի, այս դեպքում հատկապես կարևոր է բժշկից պարզել պատճառը։ Պատճառը կարող է լինել այնպիսի մաշկային հիվանդություններ, ինչպիսիք են պսորիազը, սնկային կամ բակտերիալ բորբոքումները: Այնուամենայնիվ, մազաթափության պատճառ կարող են լինել նաև աուտոիմուն հիվանդությունը կամ որևէ օրգանի հետ կապված խնդիրները:

Սպիացած մազաթափության ավելի ակնհայտ պատճառների թվում են այրվածքները կամ քիմիական այրվածքները: Այս դեպքում մազարմատները անդառնալիորեն վնասվում են։

Մազաթափության հետևանքները

Եթե մազաթափությունն անվերահսկելիորեն շարունակվի, ապա վաղ թե ուշ գլխի վրա մազերի նոսրացող հատվածներ կհայտնվեն։ Որոշ ժամանակ անց գլխի հետևի մասում ձևավորվում է տոնզուրա կամ մազագիծը տեսանելիորեն նահանջում է, ծայրահեղ դեպքերում առաջանում են ճաղատ օջախներ:

Ինչպե՞ս կարելի է կանխել ժառանգական մազաթափությունը:

Եթե ընտանիքի տղամարդիկ հակված են ճաղատության, մազաթափության կամ մազածածկույթի պսակի ձևավորման, ապա շատ հավանական է, որ վաղ թե ուշ տուժեն նաև հաջորդ սերունդները: Հետևաբար, պետք չէ սպասել, մինչև մազաթափությունը նկատելի դառնա։ Թափված մազերը հաճախ չեն վերականգնվում։ Մազերի աճի փուլերը և, հետևաբար, մազարմատների կյանքի սպասվող տևողությունը երկարացնելու համար խորհուրդ է տրվում որպես կանխարգելիչ միջոց օգտագործել մազաթափությունը կանխող միջոցներ, օրինակ` կոֆեինի շամպունը կամ կոֆեին պարունակող մազերի տոնիկը: Կոֆեինը չեզոքացնում է ԴՀՏ-ի բացասական ազդեցությունը մազարմատների վրա և դրանով իսկ կանխում է մազերի վաղաժամ կորուստը։

Բացի այդ, պետք է խուսափել այն ամենից, ինչը կարող է մեխանիկորեն սթրեսի ենթարկել մազարմատները և Ձեր գլխամաշկը.

  • Պետք է խուսափել մազերը չափազանց տաք ջրով լվանալուց: Օպտիմալ տարբերակ է գոլ ջուրը։
  • Մազերը պետք է չորացնել ոչ շատ տաք օդի հոսանքով և հնարավորինս խուսափել վարսահարդարիչի ամենաբարձր ջերմաստիճանի օդի հոսքից:
  • Բացի այդ, ավելի սառը օդը ապահովում է մազի կուտիկուլայի փակումը` դարձնելով մազերն ավելի փափուկ և փայլուն:
  • Պետք է խուսափել նաև գլխամաշկը սրբիչով տրորելուց։ Ավելի լավ է մազերը քամել կամ գլուխը թեթև շփել սրբիչով։
  • Մշտապես գլխարկներ կրելը կանխում է օդի հոսքը դեպի գլխամաշկ: Բացի այդ, գլխամաշկը ենթարկվում է մշտական շփման և կարող է գրգռվել:

Ի՞նչ կարող են անել տղամարդիկ, եթե մազաթափությունն արդեն սկսվել է:

Եթե մազաթափությունը դեռևս սկզբնական փուլում է, ապա դեռևս ուշ չէ այն դադարեցնելը։ Այս դեպքում նույնպես ակտիվ բաղադրիչ կոֆեինը կարող է կանխել մազաթափության հետագա զարգացումը։

Մազաթափության ակտիվ փուլում գտնվող շատ մարդիկ դիմում են մազերի փոխպատվաստման մասնագետների օգնությանը: Երբ այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսին է ֆուտբոլի մարզիչ Յուրգեն Կլոպը, բացահայտորեն ընդունում են, որ դիմել են այս միջամտությանը, ավելի ու ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում դրանով։ Ճաղատ օջախները, ինչպիսիք են նահանջող մազագիծը, կարող են լցվել առողջ մազարմատներով, որոնք վերցվում են մազերի պսակի հատվածից և, հետևաբար, հակված չեն մազաթափության: Այնուամենայնիվ, մազաթափությունը կարող է շարունակվել նաև գլխի գագաթային մասում։ Դա կարելի է կանխել կոֆեին պարունակող մազերի խնամքի միջոցների օգնությամբ:

Միջոցներ մազաթափության դեմ

Մազաթափության պատճառները նույնքան բազմազան են, որքան խանութներում և դեղատներում մազաթափության միջոցների ընտրությունը: Դրանց թվում են մազերը խտացնելու համար նախատեսված, մազերի աճը խթանող միջոցներ, որոնք խոստանում են վերստին աճեցնել կորցրած մազերը: Որոշ դեպքերում, դրանք նույնիսկ դեղատոմսով տրվող թանկարժեք դեղեր են, որոնց ծախսերը չեն հատուցվում ապահովագրությամբ, այլ վճարվում են սեփական գրպանից: Ինչպես բոլոր դեղամիջոցների դեպքում` լուրջ կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ մինօքսիդիլ և ֆինաստերիդ գտագործելիս, այնպես որ, դրանց օգտագործումից առաջացած հետևանքների համար Դուք եք պատասխանատու:

Փոխարենը, կոմնակի ազդեցություններից զերծ է մազաթափության դեմ կոֆեինի շամպունի կանոնավոր օգտագործումը, որի դրական արդյունքը կարելի է լրացնել անվնաս և ապացուցված տնային խնամքի միջոցների կիրառմամբ: Դրանցից շատերը դրական ազդեցություն են ունենում գլխամաշկի վրա՝ հող նախապատրաստելով մազերի առողջ աճի համար.

 

  • Ալոե վերայի գելը կարգավորում է գլխի pH-ը և պաշտպանում է նրա բնական պաշտպանիչ շերտը: Կարող եք այն քսել, մերսել կամ խառնել որևէ ըմպելիքի հետ և խմել:
  • Բուսական յուղերը հանգստացնում են գրգռված և չոր գլխամաշկը: Հատկապես արդյունավետ են սնուցող յուղերը, ինչպիսիք են կոկոսի յուղը, ժոժոբայի յուղը կամ արգանի յուղը:
  • Դիետիկ հավելումները` երկաթը, ցինկը կամ կալիումը, կարող են փոխհատուցել սննդային դեֆիցիտի կամ չբալանսավորված սննդակարգի հետևանքով առաջացած տարրերի պակասը: Այս սնուցող տարրերն անհրաժեշտ են` ձեր մազերի առողջ և ամուր աճն ապահովելու համար:
  • Բիոտինը վիտամին B-ի համալիրից, անփոխարինելի է առողջ նյութափոխանակության, հետևաբար նաև մազերի աճի համար: Այն մազերի խնամքի բազմաթիվ միջոցների բաղադրիչ մաս է կազմում։ Օրգանիզմում բիոտինի պակասի դեպքում` այն կարելի է լրացնել սննդային հավելումներ կամ բնական մթերքներ օգտագործելու միջոցով: Բիոտին կա վարսակի ալյուրի, կաթի, ընկույզի և ձկան մեջ։
  • Վիտամին B12-ը կարևոր է արյան կարմիր բջիջների արտադրության համար և նպաստում է բջիջների աճին: Այս տարրի դեֆիցիտը հաճախ հանդիպում է վեգանների և բուսակերների մոտ, քանի որ կենդանական մթերքները`մասնավորապես միսը և ձուն պարունակում են այդ վիտամինը:
  • Որպես կանոն, մազաթափության պատճառը վիտամին D-ի պակասն է: Այս վիտամինը միակն է, որն օրգանիզմը ինքնուրույն է արտադրում` արևի ճառագայթների ընդունման միջոցով:Այնուամենայնիվ, D վիտամինի պակասը լրացնելու համար շատ արևահարվելը բավական չէ: Այս դեպքում, պետք է օգտագործել սննդային հավելումներ։
  • Սելեն միկրոտարրը մեծ ազդեցություն ունի մազերի առողջության և աճի վրա: Այն կարելի է գտնել լոբազգիների, արևածաղկի սերմերի, մսի և ձկների բազմաթիվ տեսակների մեջ։ Այնուամենայնիվ, քանի որ դրա չափից շատ քանակը կարող է նաև վնասել օրգանիզմին` նախքան սննդակարգի մեջ այն ավելացնելը, բժշկի կողմից ստուգվեք և պարզեք օրգանիզմում սելենի մակարդակը:
  • Եղինջը հակազդում է մազաթափության հանգեցնող մարմնի թթվայնացմանը: Դուք կարող եք այն ընդունել այն որպես թեյ, կամ դրա թուրմով բուժել գլխամաշկը:

Արդյո՞ք մազաթափությունը հիվանդություն է:

Ժառանգական անդրոգենետիկ ալոպեցիան անվնաս է առողջության համար։ Հետևաբար, ժառանգական մազաթափությունը հիվանդություն չէ:

Ժառանգական մազաթափությունը կամ անդրոգենետիկ ալոպեցիան հիվանդություն չէ:

Շրջանաձև և սպիացած մազաթափությունը լուրջ հիվանդությունների նշաններ են, որոնք պետք է հետազոտվեն բժշկի կողմից: Ցրված մազաթափությունը կարող է առաջանալ առողջական խնդիրների պատճառով, ինչպիսիք են`

  • Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը ազդում է մազերի աճի վրա և նպաստում մազաթափությանը:
  • Թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց մոտ մազաթափության հիմնական պատճառը հորմոնալ խանգարումներն են:
  • Եթե պսորիազը տարածվում է գլխամաշկի վրա, այն կարող է տվյալ հատվածներում ուղեկցվել նաև մազաթափությամբ:
  • Նեյրոդերմատիտը նույնպես կարող է առաջացնել մազաթափություն:

Եթե նշանները վկայում են ոչ թե ժառանգական մազաթափության, այլ հիվանդության մասին, կամ եթե Դուք չեք կարողանում ինքնուրույն որոշել Ձեր մազաթափության պատճառը, դիմեք Ձեր ընտանեկան բժշկին կամ մաշկաբանին: Արյան անալիզը կամ Ձեր գլխամաշկը ուշադիր զննելը կարող է արագ հաստատել կամ հերքել խնդրի պաթոլոգիական պատճառի առկայությունը: Եթե դեղորայքային բուժումն անհրաժեշտ է, բժիշկը մազաթափությունը դադարեցնելու համար կնշանակի համապատասխան դեղամիջոց: Դեղամիջոցների հետ միաժամանակ այլ միջոցներ օգտագործելու դեպքում` (օրինակ՝ կոֆեինով շամպուն) կարող եք դրական արդյունքների հասնել ընդամենը մի քանի ամսում։

Մեր կողմից առաջարկվող միջոցները

ժառանգական և սթրեսի հետ կապված մազաթափության համար