Alpecin-ի Double Effect Caffeine շամպունի համեմատությունը թեփի դեմ այլ առաջատար միջոցների հետ:

Իրականացվել է Derma Consult GmbH ընկերության կողմից՝ մաշկաբանական փորձարկման նպատակով

Արտադրանքը՝ Alpecin Double Effect Caffeine շամպուն` Ժառանգական մազաթափության և թեփի դեմ:

Փորձի մասնակիցներ` 18-ից 55 տարեկան 20 տղամարդ, ովքեր տառապում են թեփից

Ժամանակաշրջան՝ Փորձարկվողները 6 շաբաթ շարունակ օգտագործել են Alpecin Double Effect կոֆեինով շամպուն։

Ուսումնասիրության խնդիրը և նպատակը

Գլխամաշկի թեփը և մազաթափության գենետիկ նախատրամադրվածությունը տղամարդկանց մոտ հաճախ միևնույն ժամանակ են հանդիպում: Արական տեստոստերոնի հորմոնի ազդեցության շնորհիվ ճարպագեղձերը խթանվում են, ինչը նպաստում է գլխամաշկի վրա մանրէների աճին, որն էլ իր հերթին հանգեցնում է գլխամաշկի թեփի առաջացմանը։

Տեստոստերոնը նաև ի վիճակի է բացասաբար ազդել ժառանգական հակվածությամբ մազերի արմատների վրա և արագացնել մազաթափությունը: Այս հետազոտության ընթացքում փորձարկվել է կոֆեինով շամպունի հակաթեփային ազդեցությունը, որը գլխամաշկի թեփի դեմ պայքարելու համար բացի կոֆեինային կոմպլեքսից պարունակում է նաև ակտիվ բաղադրիչների միացություն:

Նկար 1՝ Գլխամաշկը հետազոտության սկզբում։
Նկար 2՝ Գլխամաշկը 21 օր հետո
Նկար 3՝ Գլխամաշկը 42 օր հետո

Փորձարկումը կատարվել է 18-ից 55 տարեկան 20 տղամարդկանց շրջանում, ովքեր տառապում էին առատ թեփից: Մինչ ուսումնասիրության մեկնարկը, փորձարվողներին նախապատրաստում էին հետազոտությանը`մազերը լվանալով չեզոք շամպունով: Փորձարկման համար օգտագործված շամպունը կոֆեին պարունակող թեփի դեմ շամպունն էր (Alpecin Double Effect կոֆեինով շամպուն) և, որպես փորձի համար համեմատության նմուշ ընտրվեց շուկայում առկա հակաթեփային ստանդարտ և արդյունավետ համարվող միջոցներից մեկը: Շամպունները օգտագործվել են 6 շաբաթվա շարունակ։ Այս ընթացքում չափվել է ինչպես գլխամաշկի մանրէաբանական ակտիվությունը, այնպես էլ թեփի ընդհանուր քանակը։

Գլխամաշկի վիճակը և թեփի առաջացումը անմիջապես գլխամաշկի վրա արձանագրվել են հատուկ տեսախցիկների միջոցով, իսկ փորձարկումներն ավարտելուց հետո պատկերները քանակապես վերագրվել են: Հարցաթերթիկով փորձարկվողները հնարավորություն են ունեցել արտահայտելու իրենց կարծիքները փորձարկման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Գծապատկեր 1՝ Մանրէաբանական ակտիվություն [%]:

Արդյունք

Թեփի քանակական գնահատումը ցույց է տվել, որ թեփի ընդհանուր տեսանելի քանակությունը բավականին կրճատվել է շուկայում առկա ստանդարտ միջոցի համեմատ: [Հակամանրէաբանական ազդեցությունը Malassezia furfur-ի միկրոօրգանիզմների դեմ արդյունքները նույնպես գերազանց են գնահատվել երկու միջոցների դեպքում։ Մանրէների քանակը կրճատվում է մոտավորապես կիսով չափ: [Գծապատկեր 1] Գլխամաշկի պատկերների համեմատությունը հաստատեց քանակական արդյունքները։ [նկ.1-3]

Գծապատկեր 2՝ Սանդղակի քանակական նվազում [%]:

Արդյունք

Մասնակիցների սուբյեկտիվ գնահատականները հակաթեփային ազդեցության վերաբերյալ հաստատում են քանակական արդյունքները։ Սպառողի կարծիքով`զգալիորեն կրճատվել էր նաև թեփի քանակը։ Համեմատած շուկայում առկա ստանդարտ խնամքի միջոցի հետ՝ փորձարկվող շամպունը հավասարապես արդյունավետ էր: Այնուամենայնիվ, համեմատական ուսումնասիրությունը նաև ցույց տվելց, որ գլխամաշկի թեփի առաջացումը պայմանավորված է անհատական գործոններով, և որ կիրառման ժամանակահատվածում թե՛ փորձարկվող շամպունը և թե՛ շուկայում առկա ընտրված միջոցը չեն հանգեցրել թեփից լիակատար ազատմանը փորձի մասնակիցների բոլորի դեպքում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոֆեինային համալիրի արդյունավետությունը անդրոգենետիկ ալոպեցիայի դեպքում:
Ուսումնասիրվել է մաշկաբանության և մաշկաբանական ալերգոլոգիայի ամբիոնում, Ֆրիդրիխ Շիլլերի համալսարան, Յենա, Գերմանիա:

Շամպունի բաղադրությունից գլխամաշկ կոֆեինի ներթափանցումը
Ուսումնասիրությունն անց է կացվել է Մաշկի փորձարարական և կիրառական ֆիզիոլոգիայի և Մազերի և մաշկի ֆիզիոլոգիայի կլինիկական գիտահետազոտական կենտրոնում, Չարիտե համալսարանական հիվանդանոց, Բեռլին։

Կոֆեինի դիֆերենցիալ ազդեցությունը մազերի առանցքի երկարության, եղջերաթաղանթ ձևավորող բջիջների աճի և տարածման վրա, ինչպես նաև մազի ցիկլը կարգավորող աճի գործոնների վրա արական և իգական սեռի մազերի ֆոլիկուլներում, in vitro*:
Ուսումնասիրվել է Գերմանիայի Լյուբեկի համալսարանի Մաշկաբանության ինստիտուտում:

* Հետազոտության անվանումը. կոֆեինի դիֆերենցիալ ազդեցությունը մազի ցողունի երկարության վրա, մատրիցայի և արտաքին արմատային թաղանթի կերատինոցիտների տարածումը և TGF-β2-/IGF-1-ի միջնորդավորված մազի ցիկլի կարգավորումը տղամարդկանց և կանանց մազերի ֆոլիկուլներում, in vitro։