Կոֆեինային համալիրի արդյունավետությունը անդրոգենետիկ ալոպեցիայի դեպքում:
Ուսումնասիրվել է մաշկաբանության և մաշկաբանական ալերգոլոգիայի ամբիոնում, Ֆրիդրիխ Շիլլերի համալսարան, Յենա, Գերմանիա:
Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի համալսարանի մաշկաբանության և մաշկաբանական ալերգոլոգիայի կլինիկայում մազերի օրգանների մոդելի (HOKM) հետազոտությունների ամփոփագիր (Dr.T.W.Fisher, Prof.Dr.P.Elsner):
Տղամարդկանց մոտ ժառանգական հորմոնալ մազաթափությունը (անդրոգենետիկ ալոպեցիա) դեռևս չլուծված խնդիր է համարվում շատ մարդկանց համար: Ներկայումս առկա կոսմետիկ և դեղագործական պատրաստուկներն ունեն տարբեր արդյունավետություն և հնարավոր կողմնակի ազդեցություններ:
Քանի որ ժառանգական հորմոնալ մազաթափության գենետիկ նախատրամադրվածությունը հնարավոր չէ շտկել, արդյունավետ նյութերը կարող են կանխել գենետիկ հակվածության ազդեցությունը մազարմատի վրա: Այսպիսով, անդրոգենետիկ մազաթափության բուժումը երկարաժամկետ պրոցես է, որտեղ պետք է ուշադրություն դարձնել օգտագործվող արտադրանքի անվտանգությանն ու հանդուրժողականությանը: Այս ֆոնի վրա, այն նյութերը, որոնք ունեն քիչ կողմնակի ազդեցություններ և չունեն հորմոնալ ներգործություն, կարող են խոստումնալից այլընտրանք լինել:
Սխեման և իրական մազերի ֆոլիկուլը մազի օրգանների մոդելում

Սխեման և իրական մազերի ֆոլիկուլը մազի օրգանների մոդելում
Քանի որ տեստոստերոնը անդրոգենետիկ ալոպեցիայի զարգացման հիմնական գործոնն է, մազերի վրա տեստոստերոնի ազդեցությունը վերարտադրվել է, այսպես կոչված, մազերի օրգանների մոդելում (HOKM):
Ուսումնասիրությունների համար մազեր են նմուշառվել մարդու գլխի հյուսվածքներից և լաբորատոր պայմաններում մշակվել են 6-10 օր: Մազարմատների նմուշառման համար ընտրվել են սկզբնական ժառանգական հորմոնալ մազաթափություն ունեցող երիտասարդ տղամարդիկ: Լաբորատոր արդյունքների փոխանցելիությունը հնարավորինս մոտ էր փորձի մասնակցի բնական ֆիզիոլոգիական պայմաններին: Մոտավորապես 20-ից 30 մազի ֆոլիկուլ է հանվել մաշկի հյուսվածքի նմուշներից: Հետազոտման է ենթարկվել ընդհանուր առմամբ մոտ 600 մազի ֆոլիկուլ:
Պարզվել է, որ տեստոստերոնի ազդեցության պայմաններում մազարմատների աճը զգալիորեն ավելի թույլ է արտահայտված, քան առանց տեստոստերոնի ազդեցության (տե՛ս գծապատկերը), և մազարմատը սովորականից վաղ է կորցրել է իր ակտիվությունը: Այս բացահայտումը բխում է նրանից, որ տեստոստերոնը կամ դրա մետաբոլիտը հանգեցնում են մազարմատի վաղաժամ հանգստի փուլին (տելոգեն): Հետազոտության մեջ աճի խոչընդոտման աստիճանը տատանվում էր 17-40 %՝ համեմատած բնական վերահսկման արժեքի հետ:

Աճի ճնշումը տեստոստերոնի ազդեցության ներքո
Անդրոգենետիկ ալոպեցիայի դեմ նոր արդի սկզբունքների որոնումը, մաշկի վրա տեստոստերոնի անցանկալի ազդեցությունների դեմ կոֆեինի արդյունավետության արդյունքները հետաքրքիր արդյունքների հանգեցրեցին: Արդյունքները ցույց տվեցին, որ արյան շրջանառության ընդհանուր խթանումից բացի, կան կոֆեինի նախկինում չբացահայտված այլ հատկություններ: Հետևաբար, կոֆեինն ուսումնասիրվել է նաև ժառանգական հորմոնալ մազաթափություն ունեցող տղամարդկանց մազերի ֆոլիկուլների վրա:

Կոֆեինի ազդեցությամբ աճի խթանում
Տեստոստերոնի`աճը ճնշող ազդեցությունը և կոֆեինի`աճի խթանման հատկությունը ուսումնասիրելուց հետո, դրանք վերջապես հետազոտվեցին խառը մոդելում, որը պարունակում էր թե՛ տեստոստերոն, թե՛ կոֆեին, և տեստոստերոնի ու կոֆեինի համակցությամբ փորձ արվեց պարզել, թե արդյոք վերջինս ի վիճակի է չեզոքացնել տեստոստերոնի ազդեցությունը:
Արդյունքում պարզեց, որ կոֆեինը հակադարձում է տեստոստերոնի առաջացրած մազերի աճի ճնշմանը և նույնիսկ խթանում է մազերի աճը: Այսպիսով, HOKM-ը հաստատեց, որ կոֆեինը կարող է չեզոքացնել տեստոստերոնի անցանկալի հետևանքները, որոնք պատասխանատու են անդրոգենետիկ ալոպեցիայի դեպքում մազերի ֆոլիկուլների մահվան համար, և մազարմատում հաստատել հավասարակշռված վիճակ, որը առկա չէ կոֆեինի ազեցությունից զուրկ մազերի ֆոլիկուլներին:

Կոֆեինը չեզոքացնում է տեստոստերոնի ազդեցությունը
Եզրակացություն
Մնում է նշել, որ կոֆեինը կարող է ուժեղ աճի խթանիչ հանդիսանալ երկարատև բուժման դեպքում, ինչպես նաև լինել որպես կանխարգելիչ միջոց անդրոգենետիկ ալոպեցիայի դեպքում, քանի որ ֆոլիկուլյար աճի վրա զգալի արդյունավետություն է դրսևորել լաբորատոր պայմաններում, որտեղ նմանակել է ժառանգական հորմոնալ մազաթափությամբ տղամարդկանց մոտ մազերի աճին:
ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
T. W. Fischer, U. C. Hipler, P. Elsner, Int. J. Dermatol. 2007, 46 , 27–35.