Կոֆեինը չեզոքացնում է տեստոստերոնի բացասական ազդեցությունը

Ուսումնասիրությունն անց է կացվել Համբուրգ-Էպենդորֆի համալսարանի Մաշկաբանության և Վեներաբանության կլինիկայում և պոլիկլինիկայում:

Համբուրգի համալսարանական հիվանդանոցի և բժիշկ Կուրտ Վոլֆի համատեղ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ տղամարդկանց մաշկն ավելի զգայուն է, քան կանանց մաշկը: Պատճառը արական տեստոստերոն հորմոնն է։ Այն զգալիորեն թուլացնում է մաշկի բնական պաշտպանիչ գործառույթը և ավելի զգայուն է դարձնում մազերը լվանալու, սափրվելու և շրջակա միջավայրի սթրեսների հետևանքով առաջացած գրգռվածության նկատմամբ: Տեստոստերոնը անբարենպաստ ազդեցություն ունի նաև մաշկի վերականգնիչ բջիջների ֆունկցիայի վրա. մաշկի վերականգնողական ֆունկցիան զգալիորեն դանդաղում է: Եթե տղամարդու մաշկը կամ գլխամաշկը բուժվում է կոֆեինային կոմպլեքսի օգնությամբ, ապա տեստոստերոնի բացասական ազդեցությունը չեզոքանում է: Կոֆեինի շնորհիվ մաշկն ավելի լավ է պաշտպանված և ավելի արագ է վերականգնվում։

Տեստոստերոնի անբարենպաստ ազդեցությունը գլխամաշկի վրա

Մաշկի մոդելի միջոցով տեստոստերոնի ազդեցությունը հետազոտվել է Համբուրգի համալսարանում։ Կենսաբանական տարբեր պարամետրեր են օգտագործվել՝ գնահատելու տեստոստերոնի հետ փոխազդող առողջ մաշկի վիճակը (նորմալ ֆիզիոլոգիական կոնցենտրացիան 5 նգ/մլ):

Մանրադիտակով զննվող մաշկի պատկեր

Ձախ՝ Մաշկի անձեռնմխելի պատնեշը կանխում է Նեղոս կարմիրի (լիպոֆիլ պիգմենտ) ներթափանցումը:
Աջ՝ Նեղոս կարմիրը ներթափանցում է տեստոստերոնից թուլացած մաշկի միջով:

Բացահայտումներ՝

  • Տեստոստերոնը վնասում է մաշկի բնական պատնեշը.
    Տեստոստերոնի ազդեցության պայմաններում մաշկի համար ավելի ու ավելի է դժվարանում պահպանել խոնավությունը: «Տրանսէպիդերմալ ջրի կորուստը» զգալիորեն մեծանում է։
  • Տեստոստերոնը մաշկը թափանցելի է դարձնում.
    Հատուկ ցուցիչ՝ «Nile red» (Նեղոսի կարմիր, լիպոֆիլ պիգմենտ) է օգտագործվել`չափելու համար մաշկի թափանցելությունը այլ նյութերի կողմից:Լուսանկարը ցույց է տալիս՝ Տեստոստերոնի կողմից չվնասված մաշկի դեպքում կարմիրը դուրս է մնում: Տեստոստերոնից թուլացած մաշկը թույլ է տալիս«Nile red»`Նեղոսի կարմիր պիգմենտի ներթափանցումը:
  • Տեստոստերոնը թուլացնում է մաշկի վերականգնողական ֆունկցիան.
    Կերատինոցիտների ակտիվության չափումը ցույց է տվել, որ տեստոստերոնի շնորհիվ բջիջների բաժանումը զգալիորեն կրճատվում է:

Կոֆեինը վերականգնում է մաշկի բնական պատնեշը

Այնուհետև կոֆեինը կիրառվել է տեստոստերոնի ազդեցությանը ենթարկված մաշկի մոդելի վրա: «Տրանսէպիդերմային ջրի կորուստը» հասցվել է նորմալ մակարդակի՝ չնայած հորմոնի ագրեսիվ ազդեցությանը։ Տեստոստերոնի վնասակար ազդեցությունը գործնականում չեզոքացվել է։

Կոֆեինը բարձրացնում է մաշկի վերականգնողական հատկությունը։

Գրաֆիկը ցույց է տալիս, որ բջիջների բաժանումը հստակորեն ակտիվանում է կիրառվող կոֆեինի միջոցով:

Եզրակացություն

Կոֆեինը շատ լավ պաշտպանություն է մաշկի վրա տեստոստերոնի վնասակար ազդեցությունից: Կանոնավոր ընդունման դեպքում մաշկի բնական պատնեշը մնում է ֆունկցիոնալ և ամրապնդվում է կերատինոցիտների բջիջների վերականգնումը:

J. M. Brandner, M. J. Behne, B. Huesing,  I. Moll, Int. J. Cosmet. Sci. 2006, 28, 343–347.