Թեփ․ երբ գլխի մաշկը օգնության կարիք ունի

Որպես մարդու ամենամեծ և զգայուն օրգան՝ մաշկը պարբերաբար թարմանում է: Այն ազատվում է մաշկի հին բջիջներից և ձևավորում նորերը։ Որպես կանոն, օրգանիզմի ներդաշնակ գործունեության պայմաններում, մարդը չի նկատում այդ գործընթացը։
Եթե, այնուամենայնիվ, այս հավասարակշռությունը խախտվում է, և մաշկն ավելի շատ մահացած բջիջներ է արտազատում, ապա դա դրսևորվում է մաշկի թեփոտման միջոցով: Թեփը հատկապես նյարդայնացնող է, քանի որ հաճախ թափվում է ուսերին և երևում է հագուստի վրա: Բացի այդ, թեփը կարող է ուղեկցվել տհաճ քորով։ Հետևաբար, պետք է ինչ-որ բան անել թեփի դեմ. թեփը վկայում է մաշկի օգնության կարիք ունենալու մասին:
Թեփի ամենատարածված պատճառները
Թեփի պատճառներից շատերը վտանգ չեն ներկայացնում: Սակայն, թեփի պատճառ կարող են լինել նաև տարբեր մաշկային հիվանդություններ։ Դրանցից ամենահայտնին պսորիազն է։ Նեյրոդերմատիտը նույնպես կարող է առաջանալ գլխի մաշկի վրա և դրսևորվել թեփի միջոցով։ Երկարատև թեփի դեպքում նպատակահարմար է այցելել մաշկաբանի։ Այնուամենայնիվ, շատ դեպքերում, թեփը ոչ թե հիվանդության, այլ մեր ապրելակերպի և սովորությունների արդյունք է:
Շատ գործոններ կարող են խթանել թեփի առաջացումը, ինչպիսիք են`
- Սթրեսը
- Կլիմայի և եղանակի փոփոխությունները
- Հորմոնների տատանումները
- Մազերի ոչ ճիշտ խնամքը
Ո՞րն է չոր թեփը:

Չոր թեփը սպիտակ է, մանր և հաճախ գլխից թափվում է հագուստի վրա: Դա գլխամաշկի խոնավության բալանսի խախտման նշան է։
Գլխամաշկի չորությունը սովորաբար ուղեկցվում է քորով և մաշկի ձգվածության տհաճ զգացողությամբ։ Ամեն չորրորդ տղամարդն ունի զգայուն գլխամաշկ, որը կարող է դրսևորվել այս նշաններով:Եթե նպատակը չոր թեփից ազատվելն է, ապա նախ պետք է վերացնել թեփոտման պատճառը։
Չորանալուց խուսափելու համար` գլխամաշկը սովորաբար իրեն շրջապատում է պաշտպանիչ լիպիդային թաղանթով։ Եթե մարմնի կողմից այս բնական նյութերի արտադրությունը խախտվում է, լիպիդային թաղանթը դառնում է թափանցելի, և հեղուկը կարող է դուրս գալ մաշկից: Գլխամաշկը չորանում է, և չոր թեփ է առաջանում։
Գլխամաշկի և չոր թեփի առաջացման գլխավոր պատճառները
Պաշտպանիչ լիպիդային թաղանթի խախտումը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Շատերը նկատում են, որ ամբողջ տարին գլխամաշկի չորություն չեն ունենում։ Ցուրտ եղանակային պայմաններում, ջեռուցման համակարգերով օդի տաքացման արդյունքում օդը շատ է չորանում և խնդիրներ է առաջացնում ոչ միայն լորձաթաղանթի, այլև մաշկի համար: Ոմանք էլ չափազանց զգայուն են ամռանը շոգի կամ արևի ուղիղ ճառագայթների նկատմամբ: Ցուրտ եղանակը կարող է հանգեցնել նաև զգայուն մաշկի միկրոֆլորայի խախտմանը:
Հորմոնները նույնպես ազդում են մաշկի վիճակի վրա։ Տարիքային հորմոնալ բալանսի փոփոխության պատճառով` շատ տղամարդիկ և նաև որոշ կանայք տառապում են գլխամաշկի չորությունից և դրա արդյունքում առաջացած թեփից: Գենետիկական պատճառները նույնպես պատասխանատու են մաշկի զգայունության և պաշտպանիչ լիպիդային թաղանթի կայունության համար: Մազերի հաճախակի լվացումը չափազանց ագրեսիվ նյութեր պարունակող շամպունով չոր թեփի առաջացման բնորոշ պատճառներից մեկն է:
Շամպուն չոր թեփի դեմ
Եթե գլխամաշկը չափազանց չոր է, ապա այն հարկավոր է խոնավեցնել արտաքին օգտագործման համար նախատեսված միջոցների օգնությամբ, մինչև պաշտպանիչ լիպիդային թաղանթի վերականգնումը: Շատերը սխալմամբ դիմում են թեփի դեմ շամպունների օգնությանը: Դրանք հաճախ չափազանց ագրեսիվ են գլխի զգայուն մաշկի համար: Դրա փոխարեն ավելի լավ է օգտագործել խոնավեցնող, մեղմ շամպուն։
Խնամքին զուգահեռ՝ նպատակահարմար է լրացուցիչ խոնավություն ապահովել գլխամաշկին։ Ուստի, մազերը լվանալու համար տաք ջրի փոխարեն պետք է օգտագործել միայն գոլ ջուր։ Տաք օդի հոսանքով մազերը հարդարելը չորացնում է գլխամաշկը։ Հետևաբար, ցանկալի է` փոխարենը թույլ տալ, որ մազերը ինքնուրույն չորանան: Սա նույնիսկ ավելի ճիշտ է տարվա ցուրտ եղանակներին, երբ ցածր ջերմաստիճանը, չոր և ջեռուցվող օդը լրացուցիչ սթրես են առաջացնում գլխամաշկի համար:
Ահա թե ինչից պետք է խուսափել չոր թեփ ունենալու դեպքում. - Մազերը ֆենով չորացնելուց -Մազերը շատ տաք ջրով լվանալուց - Չորացնող հարդարման միջոցներից, - Թեփի դեմ շամպուններ օգտագործելուց:
Ո՞րն է յուղոտ թեփը:

Յուղոտ թեփը փոքր-ինչ ավելի դեղնավուն է, խոշոր և նստվածքանման: Այն հազվադեպ է ընկնում մազերից, այլ սովորաբար կպչում է մազերին և գլխի մաշկին: Յուղոտ թեփին բնորոշ է գլխի վրա դեղնավուն նստվածքանման զանգվածը
Յուղոտ թեփի գլխավոր պատճառները
Այս տեսակի թեփի պատճառը հաճախ յուղոտ գլխամաշկն է: Չոր գլխամաշկի նման, յուղոտ գլխամաշկի դեպքում նույնպես մաշկի միկրոֆլորան խախտվում է: Սակայն բացակայող լիպիդային թաղանթի փոխարեն այս դեպքում պատճառը ճարպագեղձերի գերարտադրությունն է, որը յուղոտ է դարձնում մազերը և գլխամաշկը:
Մաշկի վրա գտնվող ճարպային գեղձերը արտադրում են ճարպանյութ, որը պաշտպանում է մաշկը խոնավության կորստից և շրջակա միջավայրի ազդեցություններից: Եթե ճարպագեղձերը չափից շատ ճարպ են արտադրում, դա մանրէների և միկրոօրգանիզմների անվերահսկելի բազմացման համար դառնում է պարարտ հող:Երբեմն, դա կարող է հանգեցնել նաև գլխամաշկի վրա սնկերի կուտակմանը, ինչի հետևանքով առաջանում է յուղոտ թեփ:
Ո՞ր շամպունն է աշխատում յուղոտ թեփի դեմ:
Շատ կարևոր է ճիշտ շամպունի ընտրությունը։ Կախված յուղոտ թեփի պատճառներից՝ շամպունը պետք է ունենա համապատասխան, արդյունավետ բաղադրիչներ։
Որպես օրինակ, ակտիվ բաղադրիչները Պիրոկտոն Օլամին և Ցինկ Պիրիթիոնը կարող են օգտագործվել Մալասեզիա սնկի դեմ պայքարելու համար: Այս սնկանման բորբոսը նախընտրում է ճարպային միջավայր, որը հանդիպում է հատկապես յուղոտ գլխամաշկի վրա: Երբեմն, հիվանդների մոտ դեմքի կամ պարանոցի վրա հայտնվում է նաև սունկ: Չնայած մալասեզիա սունկը վտանգավոր չէ, սակայն արտաքին տեսքը և քորը սովորաբար անհանգստացնող հանգամանքներ են հանդիսանում:
Յուղոտ գլխամաշկի դեմ շատ տարածված ակտիվ բաղադրիչ է սալիցիլաթթուն: Սա կանխում է բորբոքումը և օգնում է նստվածքանման, յուղոտ թեփը մաշկից անջատվել: Եթե դա չի օգնում և թեփը համառորեն շարունակում է մնալ, ապա ակտիվ բաղադրիչ ֆումարաթթուն կարող է օգնել և ազատել թեփից:
Պղպեղի և միմոզայի էքստրակտից պատրաստված բնական ակտիվ բաղադրիչը նույնպես կարող է օգնել գլխամաշկին՝ ազատելով յուղոտ թեփից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ակտիվ բաղադրիչների այս բնական համադրությունը պայքարում է թեփի դեմ նույնքան արդյունավետ, սակայն գլխամաշկի համար ավելի մեղմ է, քան ցինկ պիրիթիոնը:
Արդյունավետ միջոց թեփի դեմ

Գլխամաշկի թեփերը տարբեր են լինում: Գոյություն ունի յուղոտ և չոր թեփ: Այս տարբեր թեփի տեսակներից ու դրանց առաջացման պատճառներից ելնելով պետք է ընտրել համապատասխան տեսակի շամպուն: Թեփերի տարբերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս ստորև: Մաշկաբանը կարող է խորհուրդ տալ և անհրաժեշտության դեպքում հատուկ շամպուն նշանակել։
Խորհուրդներ թեփի դեմ` գլխամաշկիի ճիշտ խնամքի համար
- Ճիշտ օգտագործեք թեփի դեմ շամպունը. որոշ ապրանքներ պետք է օգտագործել միայն շաբաթական մեկ կամ առավելագույնը երեք անգամ։ Մյուսները, իրենց մեղմ բանաձևի շնորհիվ, հարմար են մազերի ամենօրյա լվացման համար:
- Բնական եղանակով չորացում. եթե թույլ տաք, որ Ձեր մազերը չորացնան բնական եղանակով, վարսահարդարիչ օգտագործելու փոխարեն, Դուք կպաշտպանեք Ձեր գլխամաշկը:
- Մաշկի համար հարմար հարդարող միջոցներ. մազերի գելը, մազերի լաքը և մազերի խնամքի այլ միջոցները կարող են ավելի շատ սթրեսի ենթարկել զգայուն և գրգռված գլխամաշկը: Նրանք, ովքեր չեն կարող ապրել առանց այդ ապրանքների, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն դրանց համատեղելիությանը իրենց մաշկի հետ:
- Պատշաճ սնուցում. Մաշկը հաճախ արտացոլում է սննդակարգը: Շաքարավազի, ալկոհոլի և սուրճի չափից ավելի օգտագործումը առաջացնում են մաշկի միկրոֆլորայի դիսբալանս և պարարտ հող դառնում վնասական միկրոօրգանիզմների համար: Սա նպաստում է թեփի, ինչպես նաև կորյակների առաջացմանը:
Ո՞վ է ավելի հակված թեփ ունենալուն:
Թեփը ոչ միայն տհաճ, այլև տարածված երևույթ է։ 2019 թ.-ի հունիսին հրապարակվեց բժիշկ Վոլֆի կողմից պատվիրված շուկայի հետազոտության եզրակացությունը: 763 մասնակիցներին հարցեր տրվեցին գլխամաշկի վիճակի, մազերի խնամքի և թեփով վարակվելու վերաբերյալ։Հետազոտությունների արդյունքը հետևյալն է՝
Տղամարդկանց գրեթե կեսը տառապել կամ տառապում է թեփից. 14 տարեկան և ավելի բարձր տարիքի տղամարդկանց 46%-ը տառապում է թեփից։
Գլխամաշկի միկրոֆլորայի բալանսի խախտման պատճառով թեփ է առաջանում
Ոչ միայն մաշկաբանները, այլև բոլորը գիտեն, որ թեփի առաջացումը սերտորեն կապված է մաշկի խախտված միկրոֆլորայի հետ: Այս ուսումնասիրությունը կարողացավ ևս մեկ անգամ հաստատել այս կապը։ Հետազոտության մասնակիցներին խնդրել էին նկարագրել իրենց գլխամաշկիի վիճակը: Մասնակիցների հիսունյոթ տոկոսն իրենց գլխամաշկը նորմալ է համարել: Համեմատելով այս ցուցանիշը թեփ չունեցողների տոկոսիային հարաբերությանը, որը կազմում է 54 %` արդյունքները հետաքրքիր են. Չկան գլխամաշկի հետ կապված խնդիրներ, չկան նաև թեփի հետ կապված խնդիրներ:

Ի՞նչ են անում թեփից տառապողները դրա դեմ.

350 մասնակից (բոլոր հարցվածների 46 %-ը) տառապում է թեփից (երբեմն): Շատերի կարծիքով թեփի դեմ պետք է պայքարել, և ահա թե ինչպես.
- Նրանք օգտագործում են թեփի դեմ շամպուն
- Նրանք ավելի հաճախ են լվանում իրենց մազերը
- Նրանք օգտագործում են մեղմ, խոնավեցնող շամպուն
Զարմանալիորեն, մասնակիցների 11 %-ը ոչինչ չի անում թեփի դեմ:
Անվստահություն թեփի դեմ շամպունների նկատմամբ
Այն հարցին, թե արդյոք նրանք թեփի դեմ պայքարում են շամպունի միջոցով, հարցվածների 73 %-ը պատասխանել է վճռականորեն` «այո»: Այսպիսով, թեև մեծամասնությունը դիմում է թեփի դեմ հատուկ շամպունի օգնությանը, չորս հարցվողներից մեկից ավելին խուսափում է դրա օգտագործումից: Սա ակնհայտորեն ցույց տալիս որոշակի անվստահություն թեփի դեմ պայքարող շամպունների նկատմամբ:
Այլ շամպուն օգտագործողների 34 %-ն ասել է, որ չի վստահում թեփի դեմ շամպուններին`դրանց մեջ գտնվող քիմիական բաղադրիչների պատճառով: Իրականում, նույնիսկ հարցվածների 12 %-ը հայտնել է, որ թեփ դեմ շամպունների օգտագործումից նրանց գլխամաշկի թեփն ավելի է շատացել:Այսպիսով, ինչպես տեսնում ենք, թեփի դեմ որոշ միջոցներ չեն բավարարում պահանջները: Բացի այդ, մասնակիցների 14 %-ի նախկինում օգտագործած թեփի դեմ շամպունները քոր են առաջացրել: Կարճ ասած, այս տվյալները ցույց են տալիս, որ`թեփի դեմ շատ շամպուններ չափազանց ագրեսիվ բաղադրիչներ են պարունակում:
Հարցվածների մոտ 20 %-ը ելնելով սեփական փորձից եկել այն եզրահանգման, որ թեփի դեմ շամպունն իրենց համար ճիշտ միջոց չէ: Այսպիսով, նրանք մինչ այժմ չէին գտել այն, ինչ փնտրում էին շուկայում առկա ապրանքների մեջ և դժգոհ էին առաջարկվող տեսականուց։
Թեփի դեմ շամպունի օգտագործումը սպառողների կողմից
Սպառողների մեծ մասն օգտագործում է թեփի դեմ շամպունը թեփից ազատվելու համար: Հարցվածներից յուրաքանչյուր չորրորդն ասում է, որ առանց այս շամպունի թեփ է առաջանում նրա մոտ, իսկ յուրաքանչյուր երրորդն օգտագործում է շամպունը կանխարգելման նպատակով:
Թեփի դեմ շամպուն օգտագործողների միայն կեսից քիչը չի օգտագործում իրենց շամպունն ամեն անգամ մազերը լվանալիս: Հիմնական պատճառը գլխամաշկը պաշտպանելու ցանկությունն է։
Ընդհանրապես, թեփի դեմ շամպունները արդյունավետ են և հիմնականում ծառայում են իրենց նպատակին: Այնուամենայնիվ, հետագա հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սպառողները հստակ վերապահումներ ունեն հատուկ շամպունների նկատմամբ, քանի որ դրանք այնքան էլ մեղմ չեն գլխի մաշկի համար, կամ մաշկաբանները խորհուրդ են տալիս հրաժարվել ամենօրյա օգտագործումից: