Sport Caffeine Shampoo CTX

Էներգիայի խթանման համար

  • Մարզվելիս առաջացած սթրեսի համար
  • Alpecin կոֆեինով, տաուրինով և միկրոէլեմենտներով
  • Լիցքավորում է մազարմատները էներգիայով և կանխում է ժառանգական մազաթափությունը

Շամպուն նրանց համար, ովքեր ավելին են պահանջում իրենց մարմնից

Սպորտով զբաղվող տղամարդիկ հաճախ նկատում են մազաթափություն։ Երբ մկանները շատ էներգիա են սպառում, մարդու օրգանիզմը այդ էներգիան կրճատում է այլ հատվածից՝ օրինակ՝ մազերի արմատներից։ Այստեղից առաջանում է մազաթափությունը, քանի որ մարդու մազի արմատն ինքնին «բարձր արտադրողականության օրգան» է, որը ևս մեծ էներգիա է պահանջում:

Հետևաբար, Alpecin Sport կոֆեինով շամպունը խորհուրդ է տրվում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Alpecin-ը կոֆեինի, տաուրինի և միկրոէլեմենտների (բիոտին, ցինկ, մագնեզիում և կալցիում) միջոցով էներգիա է ապահովում մազարմատների համար: Այսպիսով մազաթափությունը կանխվում է։ Մազերի աճը արագանում է, և մազերը ավելի ամրանում են:

Նշում մրցումների մասնակից մարզիկների համար

Alpecin-ի կոֆեինը կարող է հայտնաբերվել մազերի ֆոլիկուլում:

Alpecin Sport Caffeine շամպունի պարզ ցուցադրություն

Logo img

Մենք պաշտպանում ենք Ձեր տվյալները:

Տեսանյութը նվագարկելու
համար խնդրում ենք ընդունել ք cookie-ները։

Կիրառումը

Թողնել գլխամաշկին օրական 2 րոպե, որպեսզի ակտիվ բաղադրիչների համակցությունը ներթափանցի գլխամաշկից մինչև մազարմատները:

Բաղադրիչներ

Ջուր, նատրիումի լաուրիլ եթեր սուլֆատ, լաուրիլ-2, դինատրիումի լաուրիլ սուլֆոսուկցինատ, պրոպիլեն գլիկոլ, նատրիումի քլորիդ, նատրիումի լաուրոիլ գլուտամատ, Տաուրին, կոֆեին, պանթենոլ, PEG-120, մեթիլ գլյուկոզա դիոլեատ, հիդրոլիզացված ցորենի սպիտակուց, կիտրոնաթթու, նատրիումի ցիտրատ, պրոպիլեն գլիկոլ, մենթոլ, PEG-40 հիդրոգենացված գերչակի յուղ, Polyquaternium-7, Կալցիումի գլյուկոնատ, դինատրիումի ԷԴՏԱ, ցինկի պիրոլիդոն կարբոքսիլաթթու, նիացինամիդ, տոկոֆերոլ, բուսական յուղ, Բիոտին, նատրիումի սուլֆատ, կալիումի սորբատ, նատրիումի բենզոատ, ֆենօքսիեթանոլ, օծանելիք, հեքսիլցինամալ, լինալոոլ, լիմոնեն, CI 19140, CI 15985։

Հատուկ ակտիվ բաղադրիչներ

  • Կոֆեինն ակտիվացնում է մազարմատը, երկարացնում է մազի աճի փուլը և բարելավում մազերի աճը։
  • Ցինկը և նիացինամիդը առողջ մազարմատների աճի համար կարևոր գործոններ են: