Double Effect Caffeine շամպուն
Ժառանգական մազաթափության և թեփի դեմ
- 1-ին ազդեցությունը. թեփը ամբողջովին հեռացվում է
- 2-րդ ազդեցությունը. կոֆեինի կոմպլեքսը կանխում է ժառանգական մազաթափությունը
- հարմար է արագ յուղոտվող գլխամաշկի համար
- հարմար է մազերի ամենօրյա լվացման համար
Շամպուն թեփի և ժառանգական մազաթափության դեմ
Ինչու՞ կրկնակի ազդեցություն:
Մազաթափությունը և թեփը տղամարդկանց գլխամաշկի երկու ամենատարածված խնդիրներն են:
Տղամարդկանց մազերի խնամքի համար Dr. Wolff Research-ը մշակել է Alpecin Double Effect Caffeine շամպունը՝ երկու խնդիրների միաժամանակյա լուծման համար.
1․ազդեցություն.
Ամբողջովին թեփի դեմ
Double Effect Caffeine շամպունը նախ քայքայում է եղջերացած բջիջները և ապա, ամբողջովին ազատում գլխամաշկը թեփից: Երկու արդյունավետ հակաթեփային նյութերի` սալիցիլաթթվի և պիրոկտոն օլամինի համադրությունը մաշկաբանական տեսանկյունից արդյունավետ համադրություն է, քանի որ հաշվի են առնվում կոսմետիկ խնդիրների արդյունքում առաջացած թեփի մաշկաբանորեն կարևոր բոլոր կողմերը.
- Թեփի մեղմ հեռացում
- Հակաբորբոքային ազդեցություն
- Հակաօքսիդիչ ազդեցություն, այսինքն` դիմադրության բարելավում
- Հակամանրէային հատկություններ
Այս համադրությունը մինչ այժմ օգտագործվել է հիմնականում դեղատնային արտադրանքներում՝ որպես մաշկաբանական պատճառներով առաջացած թեփի դեմ լուծում։ Ապահովում է ճշգրիտ և նուրբ միկրո-պիլինգ (միկրոշերտազատում) և նվազեցնում է գլխամաշկի քորը:
2. ազդեցություն.
Կանխում է ժառանգական մազաթափությունը
Ազատելով գլխամաշկը թեփից՝ կոֆեինային կոմպլեքսի համար մազարմատներ ներթափանցումը առավել հեշտ է դառնում։ Alpecin Double Effect Caffeine շամպունը պարունակում է կոֆեինի բարձր չափաբաժին, որը մազերը լվանալու ժամանակ ներթափանցում է մազարմատներ։ Այն սկսում է գործել օգտագործման պահից ընդամենը 120 վայրկյան անց։ Մազարմատում ակտիվ բաղադրիչը ձևավորում է 24-ժամյա պարկուճ և այդպիսով պաշտպանում է մազարմատը ժամանակից շուտ պասիվ փուլ անցնելուց` դրանով իսկ կանխելով ժառանգական մազաթափությունը:
Ի գիտություն մրցող մարզիկների.
Alpecin-ի մեջ պարունակվող կոֆեինը կարող է հայտնաբերվել մազերի ֆոլիկուլներում:
Կիրառումը
Թողնել գլխամաշկին օրական 2 րոպե՝ քսելուց մինչև ջրով լվանալը
Բաղադրիչներ
Ջուր, լաուրիլ եթեր սուլֆատ, Լաուրիլ-2, դինատրիումի լաուրիլ սուլֆոսուկցինատ, նատրիումի լաուրոիլ գլյուտամատ, կոֆեին, պանտենոլ, PEG-120 մեթիլ գլյուկոզա դիոլեատ, հիդրոլիզացված ցորենի սպիտակուց, սալիցիլաթթու, նատրիումի քլորիդ, սալիցիլաթթու, նատրիումի քլորիդ, պիրոկտոն օլամին, նատրիումի ցիտրատ, պրոպիլեն գլիկոլ, կիտրոնաթթու, պոլիքվատերնիում-7, մենթոլ, ցինկի պիրոլիդոն կարբոքսիլաթթու, նիացինամիդ, տետրասատրիումի էտիդրոնատ, կալիումի սորբատ, նատրիումի բենզոատ, ֆենօքսիեթանոլ, օծանելիք, լիմոնեն, CI 60730։
Հատուկ ակտիվ բաղադրիչներ
- Սալիցիլաթթուն ունի հակամանրէային ազդեցություն, ամրացնում է գլխամաշկի դիմադրողականությունը և նրբորեն հեռացնում է թեփի վերին շերտը։
- Պիրոկտոն Օլամինն ունի հակամանրէային ազդեցություն և հակազդում է գլխամաշկի վրա թեփի կրկնությանը:
- Կոֆեինի միացությունը ակտիվացնում է մազարմատները, երկարացնում աճի փուլերը և բարելավում մազերի աճը:
- Alpecin Double Effect Caffeine շամպունը՝ համեմատած շուկայում թեփի դեմ պայքարի առաջատար միջոցների հետ.
Ուսումնասիրությունն անց է կացվել Derma Consult Society-ի կողմից՝ մաշկաբանության փորձարկման նպատակներով: - Կոֆեինը չեզոքացնում է տեստոստերոնի բացասական ազդեցությունը
Ուսումնասիրությունն անց է կացվել է Համբուրգ-Էպենդորֆի համալսարանի Մաշկաբանության և Վեներաբանության կլինիկայում և պոլիկլինիկայում: M. Brandner, M. J. Behne, B. Huesing, I. Moll, Int. J. Cosmet. Sci. 2006, 28, 343-347. - Կոֆեինային միացության արդյունավետությունը անդրոգենետիկ ալոպեցիայի դեպքում.
Ուսումնասիրությունն անց է կացվել մաշկաբանության և մաշկաբանական ալերգոլոգիայի ամբիոնում, Ֆրիդրիխ Շիլլերի համալսարան, Յենա, Գերմանիա: T. W. Fischer, U. C. Hipler, P. Elsner, Int. J. Dermatol. 2007, 46, 27-35։ - Կոֆեինի դիֆերենցիալ ազդեցությունները
Ուսումնասիրությունն անց է կացվել Գերմանիայի Լյուբեկի համալսարանի Մաշկաբանության ինստիտուտում T. W. Fischer, E. Herczeg-Lisztes, W. Funk, D. Zillikens, T. Bíró, R. Paus, Br. J. Dermatol. 2014, 171, 1031-1043. **Հետազոտության սկզբնական անվանումը. Կոֆեինի դիֆերենցիալ ազդեցությունը մազի առանցքի երկարության վրա, մատրիքսի և արտաքին արմատային թաղանթի կերատինոցիտների տարածումը և TGF-β2-/IGF-1-ի միջնորդավորված մազի ցիկլի կարգավորումը տղամարդու և իգական սեռի մազերի ֆոլիկուլներում ին վիտրո