Caffeine Liquid
Alpecin-ի ողջ ուժը ժառանգական մազաթափության դեմ:
- Բարձրացնում է մազարմատի արտադրողականությունը
- Alpecin-ի կոֆեինի բանաձևը դանդաղեցնում է ժառանգական մազաթափությունը
- Կիրառելուց հետո գլխի վրա թարմության զգացում է թողնում
- Իդեալական է նաև այն տղամարդկանց համար, ովքեր ամեն օր չեն լվանում իրենց մազերը
- Բարձր արդյունավետություն
Հետազոտությունները հաստատում են*․ Alpecin-ի բարձր դոզավորված կոֆեին պարունակող բանաձևը դանդաղեցնում է ժառանգական մազաթափությունը
Տղամարդկանց 80 %-ն իրենց կյանքի որոշակի փուլում տառապում է ժառանգական մազաթափությունից։ Ապացուցված է, որ կոֆեինը դանդաղեցնում է մազաթափությունը և ապահովում մազերի երկար կյանք:
![[Translate to hy_AM:] Alpecin-Coffein bremst erblich bedingten Haarausfall [Translate to hy_AM:] Wirkung Alpecin Coffein-Liquid](/fileadmin/user_upload/alpecin.com/images/content/landingpage/coffein-liquid/210127_ALP20001_Alpecin_Kurve.jpeg)

Ակտիվ բաղադրիչ կոֆեինը ժառանգական մազաթափության դեմ
Alpecin Caffeine Liquid-ի ակտիվ բաղադրիչների կոֆեինով հարուստ համադրությունը ակտիվ է պահում մազարմատները և օգնում երկարացնել դրանց ժառանգականությամբ պայմանավորված աճի փուլերը։Օգտագործելիս գլխամաշկի վրա թողնում է թարմության հաճելի զգացողություն:
Հեղուկը կոֆեինային կոմպլեքսը հասցնում է անմիջապես մազարմատներին:
Այսպիսով, ակտիվ բաղադրիչներն անցնում են մազերի ցողունի երկայնքով և ձևավորում են ակտիվ բաղադրիչներով լի շերտ, որը մնում է մինչև 24 ժամ: Մազերի արմատների արտադրողականությունը բարձրանում է, իսկ մազերի աճի տեմպն՝ արագանում։ Alpecin Caffeine Liquid-ի միջոցով դուք կանխում եք ժառանգական մազաթափությունը:
Բաղադրիչներ
Ջուր, ալկոհոլ դենատ., PEG-40 հիդրոգենացված գերչակի յուղ, պանթենոլ, մենթոլ, կոֆեին, ցինկի պիրոլիդոն կարբոքսիլաթթու, նիացինամիդ, կիտրոնաթթու, տոկոֆերիլ ացետատ, ռետինիլ ացետատ, բուտիլացված հիդրօքսիտոլուոլ, պարֆում, լիմոնեն, լինալոլ, ցիտրոնելոլ, կումարին:
Հատուկ ակտիվ բաղադրիչներ
- Կոֆեինն ակտիվացնում է մազարմատները, երկարացնում է մազի աճի փուլերը և բարելավում մազերի աճը:
- Ցինկը և նիացինամիդը առողջ մազարմատների աճի համար կարևոր գործոններ են:

Առավոտյան և ամեն անգամ մազերը լվանալուց հետո քսեք սրբիչով չորացված գլխամաշկին` օգտագործելով դոզավորիչ ծայրակալը, ապա մերսեք։ Մի՛ լվացեք ջրով: Թողեք փոքր-ինչ չորանա, ապա հարդարեք մազերը սովորականի պես։ Խուսափեք աչքերի հետ շփումից։
Ուսումնասիրություններ
- Alpecin Caffeine Liquid-ը համեմատած 5 % մինօքսիդիլային լուծույթի հետ.
Ուսումնասիրություներն իրականացվել են հինգ հետազոտական կենտրոններում՝ Լոկմանյա Թիլակի քաղաքային գլխավոր հիվանդանոցի ղեկավարությամբ, Մումբայ, Հնդկաստան:
R. Dhurat, J. Chitallia, T.W. May, A.M. Jayaraaman, J. Madhukara, S. Anandan, P. Vaidya P, A. Klenk, Skin Pharmacol Physiol 2017, 30, 298-305։
- Կոֆեին պարունակող հեղուկի արդյունավետությունը տղամարդկանց վաղաժամ ժառանգական մազաթափության դեմ:
Ուսումնասիրությունն անց է կացվել Իտալիայոմ Հռոմի Sacred Heart կաթոլիկ համալսարանի կոսմետիկ հետազոտությունների կենտրոնում:
C. Bussoletti, F. Mastropietro, L. Celleno, J. Appl. Cosmetol. 2011, 29, 167-180։
- Alpecin Caffeine Liquid-ը խթանում է մազարմատների ակտիվությունը.
Ուսումնասիրությունն անց է կացվել Գերմանիայում` դոկտոր Պետերի, դոկտոր Սեբերի մաշկաբանական խմբի պրակտիկայի կողմից, Համբուրգ քաղաքում:
- Կոֆեինը չեզոքացնում է տեստոստերոնի բացասական ազդեցությունը Ուսումնասիրությունն անց է կացվել
Համբուրգ-Էպենդորֆի համալսարանի մաշկաբանության և վեներոլոգիայի կլինիկայում և պոլիկլինիկայում
J. M. Brandner, M. J. Behne, B. Huesing, I. Moll, Int. J. Cosmet. Sci. 2006, 28, 343-347:
- Կոֆեինային միացության արդյունավետությունը անդրոգենետիկ ալոպեցիայի դեպքում.
Ուսումնասիրվել է մաշկաբանության և մաշկաբանական ալերգոլոգիայի ամբիոնում, Ֆրիդրիխ Շիլլերի համալսարան, Յենա, Գերմանիա:
T. W. Fischer, U. C. Hipler, P. Elsner, Int. J. Dermatol. 2007, 46 , 27-35։
- Կոֆեինի դիֆերենցիալ ազդեցությունները
Անցկացվել է Գերմանիայի Լյուբեկի համալսարանի Մաշկաբանության ինստիտուտում:
T. W. Fischer, E. Herczeg-Lisztes, W. Funk, D. Zillikens, T. Bíró, R. Paus, Br. J. Dermatol. 2014, 171, 1031-1043։
*Հետազոտության սկզբնական անվանումը. Կոֆեինի դիֆերենցիալ ազդեցությունը մազի ցողունի երկարության վրա, մատրիքսի և արտաքին արմատային թաղանթի կերատինոցիտների տարածումը և TGF-β2-/IGF-1-ի միջնորդավորված մազի ցիկլի կարգավորումը տղամարդկանց և կանանց մազերի ֆոլիկուլներում, in vitro։
Հարցեր և պատասխաններ
- Ես օգտագործում եմ Alpecin Caffeine Liquid-ը արդեն 3 շաբաթ և դեռ չեմ նկատել մազաթափության բարելավում:
- Հնարավո՞ր է գերդոզավորում Alpecin Caffeine Liquid-ից`օրական մի քանի անգամ օգտագործելու դեպքում:
- Կարո՞ղ եմ Alpecin Caffeine Liquid-ից բացի օգտագործել այլ խնամքի միջոցներ, ինչպիսիք են գելը կամ մազերի լաքը:
- Alpecin Caffeine Liquid-ի կիրառման առաջարկության մեջ ասվում է. «Առավոտյան և յուրաքանչյուր անգամ, երբ լվանում եք մազերը քսել և մերսել անմիջապես սրբիչով չորացրած գլխամաշկի վրա՝ դոզավորիչ ծայրակալով»:
- Որքա՞ն ժամանակ է գործում Alpecin Caffeine Liquid-ը, և պե՞տք է արդյոք այն ամեն օր օգտագործել:
- Մի քանի շաբաթ է, ինչ ես ամեն օր օգտագործում եմ Alpecin Caffeine Liquid-ը և նկատել եմ մազաթափության աճ:
- Չնայած երկար ժամանակ կոֆեինով հեղուկ օգտագործելուն, մազերս դեռևս շատ են թափվում: Մի՞թե կոֆեինով հեղուկը միշտ չէ որ արդյունավետ է:
- Որքա՞ն Alpecin Caffeine Liquid է անհրաժեշտ պատշաճ կիրառման համար:
- Ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ Alpecin Caffeine Liquid-ի օգտագործման արդյունքում:
- Alpecin-ի բաղադրության մեջ պարունակվող ալկոհոլը վնասակար չէ՞ մազերին:
- Ինչպե՞ս ճիշտ օգտագործել Alpecin Caffeine Liquid-ը:
- Մի քանի շաբաթ է, ինչ ես ամեն օր օգտագործում եմ Alpecin Caffeine Liquid և նկատել եմ մազաթափության աճ: