Ժառանգական մազաթափությունը տղամարդկանց մոտ

Ժառանգական մազաթափությունը տղամարդկանց մոտ

Մազաթափությունը 80 % դեպքերում ժառանգական է

Մազաթափության մի քանի հանգամանքներ և պատճառներ կան։ Այնուամենայնիվ, տղամարդկանց 80 %-ը տառապում է ժառանգական մազաթափությունից (անդրոգենետիկ ալոպեցիա), այսինքն՝ մազաթափության նկատմամբ հիմնականում կա գենետիկ նախատրամադրվածություն։ Կարևոր չէ, թե նահանջող մազագծով կամ «մազերի պսակով» ընտանիքի անդամները մոր կողմից են, թե հոր կողմից։ Կարևորն այն է, որ ժառանգական մազաթափությունը կարելի է դադարեցնել։ Եվ նույնիսկ առանց դեղորայքի միջամտության։

Ժառանգական մազաթափության դասական զարգացման սխեմա

[Translate to hy_AM:] Classic progress of hereditary hair loss

Մազաթափությամբ տառապող 10 տղամարդկանցից 8-ը տառապում է ժառանգական մազաթափությամբ, իսկ յուրաքանչյուր երկրորդ տղամարդու մոտ մազերը սկսում են նոսրանալ 20-25 տարեկանում։ Որպես կանոն, առաջին հերթին սկսվում է արտազատման պրոցես, հաջորդ փուլում գլխի գագաթի մասում մազաթափության արդյունքում ի հայտ է գալիս տոնզուրա: Մազերն ամբողջովին թափվելուց առաջ մնում է պսակը, որն աստիճանաբար փոքրանում է։

Ինչու է այս սխեման նույնը գրեթե բոլորի համար, ովքեր տառապում են ժառանգական մազաթափությամբ: Մասնագետները կարծում են, որ ի թիվս այլ պատճառների, գլխի գագաթի նահանջող մազագծի հատվածը հատկապես զգայուն է ԴՀՏ-ի նկատմամբ:

ԴՀՏ-ն` որպես ժառանգական մազաթափության պատճառ

Տեստոստերոնի ակտիվ նյութափոխանակության արտադրանքը՝ դիհիդրոտեստոստերոնը (ԴՀՏ), պատասխանատու է գենետիկ մազաթափության համար։ Յուրաքանչյուր մազ անցնում է աճի եռաստիճան ցիկլով, որի վերջում այն ընկնում է և նրա փոխարեն ձևավորվում է նոր մազ։ Այս պրոցեսի ընթացքում ոչ բոլոր մազերն են միաժամանակ աճում կամ թափվում։

Փուլ 1. անագեն փուլ (աճի փուլ):

Մազերի ֆոլիկուլները արագորեն բաժանվում են, և ձևավորում են նոր մազեր: Մեկ ամսվա ընթացքում մազերը աճում են մոտ 1 սմ-ով։ Առկա մազերի մոտ 81 %-ը այս փուլում է

Փուլ 2. կատագեն փուլ (անցումային փուլ)

Մազերը դադարում են աճել, բջջային մատրիցան դադարում է բջիջներ արտադրել, ուստի ֆոլիկուլները սեղմվում են ստորին հատվածում։ Մազերի մոտ 3 %-ը այս փուլում է

Փուլ 3. տելոգեն փուլ (հանգստի փուլ)

2-6 ամիս հետո մազերը թափվում են, և մազարմատը կարող է վերականգնվել, որպեսզի հետո նոր մազեր ձևավորի: Մազերի մոտավորապես 18 %-ը գտնվում է այս փուլում: Դրանք նաև կոչվում են մխոցային մազեր:

Ժառանգական մազաթափությամբ տառապող մարդկանց մոտ աճի փուլի տևողությունը աստիճանաբար կրճատվում է, իսկ մազաթափության փուլն ավելի վաղ է սկսվում։ Այս գործընթացը ակտիվացնում է դիհիդրոտեստոստերոնը (DHT): 

DHT-ն չափազանց կարևոր է արական սաղմի զարգացման և տղայի` որպես տղամարդ ձևավորման համար: Երկրորդական սեռական զրգացման հատկանիշները, ինչպիսիք են մորուքի աճը և մարմնի մազածածկույթը, առաջանում են ԴՀՏ-ի ազդեցության արդյունքում: Այնուամենայնիվ, բնածին մազաթափությամբ տառապող տղամարդկանց օրգանիզմը չափազանց շատ ԴՀՏ է արտադրում: Սա կանխում է c-AMP սուրհանդակ նյութի ձևավորումը, որը կարևոր է գլխամաշկի վրա գտնվող մազարմատի նյութափոխանակության համար: Որպես արդյունք` աճի փուլը զգալիորեն կրճատվում է, մազարմատները ատրոֆիայի են ենթարկվում, թուլանում են և, ի վերջո, դադարում են ձևավորել նոր մազեր:

Միևնույն ժամանակ, այս տղամարդիկ իրենց մազարմատներում ունեն նաև ժառանգական ԴՀՏ ընկալիչներ, ինչը նրանց շատ ավելի զգայուն է դարձնում հորմոնի բարձր կոնցենտրացիայի նկատմամբ:

  • ԴՀՏ-ն պատասխանատու է ժառանգական մազաթափության համար
  • Այն զգալիորեն կրճատում է գլխի մազերի աճի փուլը
  • Մազարմատները ատրոֆիայի են ենթարկվում և այլևս չեն ձևավորում նոր մազեր

 

Կոֆեինը կարող է կանխել ժառանգական մազաթափությունը

Շատ առասպելներ կան այն մասին, թե ինչպես կարելի է դադարեցնել ժառանգական մազաթափությունը: Հստակ է, որ մազերին քսելու համար նախատեսված քսուքները գրեթե անարդյունավետ են: Մազերն այլևս չունեն կենդանի բջիջներ, որոնք կարող են կլանել այդ բաղադրիչները: Այսպիսով, Դուք պետք է հայտնաբերեք խնդրի արմատը՝ բառիս բուն իմաստով: Եվ ինչքան հնարավոր է` շուտ:

Հենց այստեղ էլ օգնության է հասնում Alpecin Caffeine շամպունը: Որովհետև`Կոֆեինը արգելակում է ԴՀՏ-ի ազդեցությունը մազերի աճի վրա, որի արդյունքում մազարմատների աճի փուլերը վերականգնում են իրենց առողջ տևողությունը:

Կոֆեինը բազմակողմանի`դրական և առողջարար ազդեցություն ունի

Կոֆեինի ակտիվ բաղադրիչին վերագրվում են առողջությանը նպաստող տարբեր հատկություններ: 1970-ական թվականներից ի վեր կատարված նախնական գիտական ուսումնասիրությունների արդյունքները ապացուցել են կոֆեինի արդյունավետությունը օրգանիզմի համար: Այն խթանում է նյարդային համակարգը և արագացնում սրտի ակտիվությունն ու նյութափոխանակությունը: Դրանից բացի, այդ գերհզոր բաղադրիչը պաշտպանում է լյարդի քաղցկեղից և II աստիճանի շաքարախտից, մեծացնում է զգայունությունը ինսուլինի նկատմամբ, ազդում է ադիպոբենկտին հորմոնի վրա, որը կարգավորում է քաղցի զգացումը և կարող է նվազեցնել հիմնային բջիջներում քաղցկեղի զարգացման ռիսկը: Մազերի վրա կոֆեինի դրական ազդեցությունը նույնպես հայտնի է արդեն 20 տարի: Այսպիսով, կոֆեինը ժառանգական մազաթափության դեմ պայքարում լավագույն և ամենաերկար հետազոտված ակտիվ բաղադրիչներից մեկն է:

Գիտնական բժիշկ Կլենկի գլխավորած Alpecin-ի հետազոտական թիմը 2004 թվականին կարևոր հետազոտական առաջընթաց սահմանեց.

Նրանք հասկացան, որ կոֆեինը չեզոքացնում է ԴՀՏ-ի վնասակար ազդեցությունը: Ալպեցինն այն ժամանակ առաջին ապրանքանիշն էր, որը մազաթափության դեմ պայքարելու նպատակով մշակեց կոֆեին պարունակող ապրանքներ:

Ինչպես է կոֆեինով շամպունն աշխատում ժառանգական մազաթափության դեմ

Ժառանգական մազաթափությամբ տառապող մարդկանց համար կոֆեինով շամպունի ամենակարևոր հատկությունը մազերի աճը խթանող ազդեցությունն է: Alpecinի Caffeine շամպունում հատուկ դեղագործական հիմնային կրիչը (գալենիկներ) ապահովում է մազերի լվացման ժամանակ գլխամաշկին կոֆեին մատակարարելու գործընթացը, և այնտեղ արգելափակում է ԴՀՏ-ն: Խթանվում է մազարմատի ակտիվությունը և մազերի աճը։ Լիարժեք ազդեցության համար շամպունը պետք է օգտագործել ամեն օր և լվանալիս գլխին թողնել առնվազն երկու րոպե ։ Դա պայմանավորված է նրանով, որ երկու րոպե ազդեցությունից հետո միայն կոֆեինը կարող է ներծծվել մազերի ֆոլիկուլների կողմից և այնտեղ մնալ մինչև 24 ժամ:

Բացի կոֆեինից, Alpecin Caffeine շամպունը պարունակում է նաև մազերին անհրաժեշտ սնուցող տարրեր`ցինկ և նիացին: Ցինկը ակտիվացնում է էներգետիկ նյութափոխանակությունը և նպաստում մազերի աճին, քանի որ ավելանում է սննդանյութերի մատակարարումը մազարմատներին: Նիացինը (վիտամին B3) նույնպես կարևոր է մազերի համար, քանի որ այն աջակցում է գլխամաշկի արյան շրջանառությանը և այդպիսով սնուցող տարրերը ավելի լավ են տեղափոխվում մազարմատներ:

  • Alpecin-ի բաղադրության մեջ մտնող կոֆեինը պաշտպանում է մազարմատները ԴՀՏ-ի վնասակար ազդեցությունից:
  • Կոֆեինը կարող է ներծծվել մազերի ֆոլիկուլների մեջ կիրառությունից ընդամենը երկու րոպե անց
  • Ցինկը և նիացինը նպաստում են էներգիայի նյութափոխանակությանը և կարող են ապահովել մազարմատներին սննդանյութերի ավելի լավ մատակարարում

 

Կանխեք, քանի դեռ ուշ չէ

Տղամարդիկ, ովքեր ունեն մազաթափության հակված ընտանիքի անդամներ, շատ հավանական է, որ ունեն դրա նկատմամբ ժառանգական նախատրամադրվածություն և գուցե իրենք էլ ճաղատություն ունենան:

Բանը դրան չի հասնի, եթե կոֆեինն օգտագործվի մազաթափության վաղ փուլում` այն կանխելու համար: Alpecin Caffeine շամպունը պահպանում է մազերը առողջ և պաշտպանում մազարմատները ԴՀՏ-ի բացասական ազդեցությունից: Ամենօրյա օգտագործումը կարող է կոտրել անբարենպաստ ցիկլը և ապահովել առողջ, լիարժեք մազեր: Նրանք, ովքեր չեն ցանկանում ամեն օր լվանալ իրենց մազերը, կարող են որպես լրացուցիչ խնամքի միջոց օգտագործել Alpecin Caffeine Liquid-ը:

Alpecin Caffeine շամպունի ամենօրյա օգտագործումը պաշտպանում է ժառանգական մազաթափությունից։

Մեր կողմից առաջարկվող միջոցները

Ժառանգական մազաթափության համար

Եթե ես տառապում եմ մազաթափությունից, դա նշանակում է, որ ես չափից շա՞տ տեստոստերոն ունեմ:

Ոչ: Մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի։ Ճաղատության և տեստոստերոնի բալանսի միջև կապ չկա։

Վերադառնալ ակնարկ