• Alpecin
  • ՀՏՀ
  • Ինչո՞վ է տարբերվում Alpecin Hybrid Caffeine շամպունը Alpecin Double Effect Caffeine շամպունից:

Ինչո՞վ է տարբերվում Alpecin Hybrid Caffeine շամպունը Alpecin Double Effect Caffeine շամպունից:

Շամպունները նախատեսված են տարբեր տիպի գլխամաշկի համար: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է թեփի դեմ համապատասխան միջոց գտնելուն` խորհուրդ է տրվում ավելի ուշադիր զննել դրանց հատկությունները։  Շատերը չգիտեն, որ թեփը լինում է տարբեր տեսակի: Գլխամաշկի և մազերի ճիշտ մաքրման և խնդիրների լուծման համար կարևոր է տարբերակել «յուղոտ թեփը» և «գլխամաշկի չոր թեփը»։ Ստուգեք, թե որ տեսակի թեփն է առկա Ձեզ մոտ:

Alpecin Double Effect Caffeine շամպունը նախատեսված է յուղոտ թեփի դեմ: Այս բավականին մեծ հատիկներով և նստվածքանման թեփը առաջանում է գլխի յուղոտ մաշկի դեպքում: Alpecin Double Effect Caffeine շամպունը նախ ազատում է եղջերացած բջիջներից և ամբողջովին մաքրում գլխամաշկը թեփից: Արդյունավետ հակաթեփային նյութերը` սալիցիլաթթուն և պիրոկտոն օլամինը, կանխում են նոր թեփի առաջացումը։ Այնուհետև, կոֆեինի կոմպլեքսը ներթափանցում է մազարմատները։ Այդպիսով կանխվում է ժառանգական մազաթափությունը։

Մյուս կողմից, Alpecin Hybrid Caffeine շամպունը հատկապես հարմար է «չոր թեփին» հակված չոր գլխամաշկի համար: Այս մանր թեփը հաճախ ուղեկցվում է գլխի քորով: Hybrid Caffeine շամպունի նուրբ բանաձևը խոնավեցնում է չոր և ջրազրված գլխամաշկը և նպաստում դրա վերականգնմանը: Այդպիսով, կանխվում է չոր թեփը և գլխի անհանգստացնող քորը: Կոֆեինային կոմպլեքսը կանխում է նաև ժառանգական մազաթափությունը։

Վերադառնալ ակնարկ