• Alpecin
  • ՀՏՀ
  • Ես նկատել եմ թեփի ավելացում: Ո՞ր շամպունն է ճիշտ ինձ համար:

Ես նկատել եմ թեփի ավելացում: Ո՞ր շամպունն է ճիշտ ինձ համար:

Շատերը չգիտեն, որ թեփը լինում է տարբեր տեսակի: Գլխամաշկի և մազերի ճիշտ մաքրման և խնդիրների լուծման համար կարևոր է տարբերակել «յուղոտ թեփը» և «չոր գլխամաշկի թեփը»:

«Չոր թեփը» գլխի չոր մաշկին հատուկ խնդիր է։ Մանր թեփն առաջանում է, երբ գլխամաշկը շատ քիչ ճարպ է արտադրում և այդպիսով գլխամաշկի բնական հավասարակշռությունը խախտվում է: Դրա արդյունքը չոր, թեփոտ գլխամաշկն է: Հաճախ չոր թեփը ուղեկցվում է նաև գլխամաշկի քորով։

Գլխամաշկի չորության դեպքում խորհուրդ է տրվում գլխամաշկի և մազերի նուրբ և խոնավեցնող խնամք։ Alpecin Hybrid Caffeine շամպունը հատկապես հարմար է իր մեղմ բանաձևի շնորհիվ: Այն խոնավեցնում է գլխամաշկը և նպաստում դրա վերականգնմանը։

«Յուղոտ թեփը» հակված է լինել մեծ, նստվածքանման և առաջանում է գլխի յուղոտ մաշկի պատճառով: Alpecin Double Effect Cafeine շամպունը նախ ազատում է գլխամաշկը եղջերացած բջիջներից և ամբողջովին մաքրումայն թեփից: Արդյունավետ հակաթեփային նյութերը` սալիցիլաթթուն և պիրոկտոն օլամինը, կանխում են նոր թեփի առաջացումը։ Այնուհետև, կոֆեինի կոմպլեքսը ներթափանցում է մազարմատները։ Այդպիսով կանխվում է ժառանգական մազաթափությունը։

Վերադառնալ ակնարկ