Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ սնկերը, բակտերիաները, եթե դրանք չվերահսկվեն:
Միկրոօրգանիզմները սնվում են գլխի մաշկի ճարպով և կարող են արտազատել նյութեր, որոնք գրգռում են գլխամաշկը: Մշտական գրգռվածությունը ոչ միայն առաջացնում է անհանգստություն, ինչպիսին է քորը, այլև գլխամաշկը դրան արձագանքում է թեփոտման տեսքով: Մշտապես գրգռված լինելու դեպքում այն կարող է նույնիսկ բորբոքվել և գերզգայուն լինել։
Քառապատիկ ակտիվ կոմպլեքս
Alpecin Dandruf Killer շամպունը պարունակում է 4-ապատիկ ակտիվ կոմպլեքս, որը մշակված է հատուկ գլխամաշկի այդպիսի խնդիրների դեմ պայքարելու համար: Ցինկի Պիրիտիոնը և Պիրոկտոն Օլամինը արդյունավետորեն են գործում սնկերի և բակտերիաների տարբեր տեսակների դեմ: Սա կանխում է թեփի կրկնությունը և վերականգնում է գլխամաշկի բնական հավասարակշռությունը: Սալիցիլաթթուն և ֆումարաթթուն հեշտացնում են առկա թեփի հեռացումը: Արդյունքում բարելավվում է գլխամաշկի վիճակը`կանխելով միկրոօրգանիզմների հետագա բազմացումը:
Բացի այդ, Alpecin Dandruff Killer շամպունը պարունակում է պանթենոլ, ալանտոին և ունի զտված գալենիկներ: Այս համադրությունը կանխում է գրգռման հետևանքները և կայունացնում է գլխամաշկի դիմադրությունը: