Տղամարդկանց սպիտակ մազեր.ինչպես են դրանք լավ տեսք հաղորդում․

Տղամարդկանց սպիտակ մազեր.ինչպես են դրանք լավ տեսք հաղորդում․

«Սպիտակ մազեր» տերմինը բավականին խոսակցական է։ Մազերն առաջին հայացքից մոխրագույն են թվում պիգմենտավորված և պիգմենտից զուրկ մազերի միախառնված լինելու պատճառով:Մազերի սպիտակելը (ախրոմոտրիխիա), մազաթափության հետ մեկտեղ, բնական ծերացման գործընթացին բնորոշ կողմնակի ազդեցություն է:

Ե՞րբ են մազերը սկսում սպիտակել:

Ինչպես մազերի աճի, այնպես էլ բնական մազերի գույնի համար, գենետիկորեն նախասահմանված ժամանակը սահմանափակ է: Մարդու գլխի մոտ 100000 մազածածկ ֆոլիկուլներից յուրաքանչյուրն ունի մազերի բնական գույնը որոշող ցողունային բջիջների անհատական պաշար: Այս հատուկ ցողունային բջիջները վերածվում են մեկ այլ տիպի բջիջների (մելանոցիտներ), որոնք մազերի համար պիգմենտ (մելանին) են մատակարարում։

Կյանքի որոշակի պահի, որը տարբերմարդկանց մոտ տարբեր է, բջիջները (մելանոցիտները) այլևս չեն արտադրում մազերի գույնի համար պատասխանատու բնական պիգմենտը (մելանինը): Մազերի գույնարտադրությունը աստիճանաբար վերանում է, և, այդ իսկ պատճառով, նոր աճողմազերը դառնում են անգույն:

Դրանց փոխարինում են օդով լցված պղպջակները, որոնք մազերին սպիտակ գույն են հաղորդում։ Աստիճանաբար շատացող սպիտակ մազերը միախառնվում են բնական գույնը պահպանած մազերի հետ՝ թողնելով մոխրագույն մազափնջերի տպավորություն՝ ընդհուպ մինչև ամբողջովին սպիտակ երանգով մազեր, որտեղ այլևս ոչ մի մազ չի պահպանել մազերի «բնական» գույնը:

 Այս գործընթացի սկսվելը կախված է գենետիկ գործոններից: Այսպիսով, պատահում է, որ որոշ մարդկանց մոտ առաջին սպիտակ մազերը հայտնվում են 20 տարեկանում, իսկ մյուսները շատ ավելի երկար են սպասում առաջին սպիտակ մազին:

Սպիտակ մազերի առաջացման պատճառները

Մազերը վաղաժամ սպիտակելու տարբեր պատճառներ կան.

  • Բացի գենետիկ նախատրամադրվածությունից և սննդանյութերի անբավարարությունից (օրինակ՝ չբալանսավորված սննդակարգի պատճառով), սթրեսը նույնպես այն գործոններից է, որը կարող է ոչ միայն խթանել մազաթափությունը1, այլ նաև կարող է հանգեցնել մազերի վաղ սպիտակեցմանը:
  • Սթրեսը հանգեցնում է նորադրենալինի ավելի ուժեղ արտազատմանը, որը կարող է նպաստել սպիտակ մազերի ի հայտ գալուն2: Սթրեսը կարող է նաև առաջացնել մազարմատների համար պիգմենտ ձևավորող բջիջների էներգիայի պակաս:
  • Անառողջ ապրելակերպը կարող է հանգեցնել սննդանյութերի կամ վիտամինների պակասի: Սա կարող է մազի ֆոլիկուլների մոտ առաջացնել էներգիայի պակաս և դրանով իսկ նպաստել մազերի վաղաժամ սպիտակացմանը:
  • Ծխելը կամ դեղորայքի կողմնակի ազդեցությունները նույնպես կարող են բացասաբար ազդել մելանինի ձևավորման վրա:
  • Հորմոնների բալանսի հետ կապված փոփոխությունները նույնպես կարող են նպաստել սպիտակ մազերի զարգացմանը

Ի՞նչ անել սպիտակ մազերի հետ:

Ինչպես նկարագրված է վերևում, սննդանյութերի կամ վիտամինների պակասը կարող է հանգեցնել սպիտակ մազերի առաջացմանը, ուստի առողջ սննդակարգը կարևոր է մազարմատներին բավարար էներգիա ապահովելու համար:

Ներկանյութեր պարունակող շամպունները և կոնդիցիոներները ամեն անգամ լվանալիս կարող են ծածկել սպիտակ մազերը ՝ առանց դրանք ներկելու:

Թաքցրեք սպիտակ մազերը

Տասը տղամարդկանցից յոթը գտնում է, որ սպիտակ մազերն իրենց ծեր տեսք են հաղորդում: Մի բան, որից, հետևաբար, խուսափում են, հատկապես, երբ յուրաքանչյուր երրորդ անձ ունի մազերի ճերմակելու խնդիր3:

  • Ներկելը կամ գունավորելը ամբողջությամբ ծածկում է սպիտակ մազերը երկար ժամանակով, սակայն կարող է անբնական տեսք ունենալ։ GfK-ի հետազոտության համաձայն՝ տղամարդկանց 76,9 %-ը համակարծիք է դրա հետ4: Հատկապես խնդրահարույց է վերաճող մազագիծը, որը ավելի հաճախ պետք է ներկել:
  • Ներկանյութեր պարունակող շամպունները և կոնդիցիոներները ամեն անգամ լվանալիսկարող են ծածկել սպիտակ մազերը ՝ առանց դրանք ներկելու: Դրանք կարող են օգնել պահպանել մազերի բնական գույնը։

Շամպուն սպիտակ մազերի դեմ

Առաջին սպիտակ մազերի համար կա Alpecin Tuning խնամքի միջոցը` սև և շագանակագույն մազերի համար: Դրանք պարունակում են գունավոր պիգմենտներ, որոնք գունավորում են մազերը յուրաքանչյուր լվացման ժամանակ: Ժամանակի ընթացքում ազդեցությունն էլ ավելի է մեծանում և կանոնավոր օգտագործման դեպքում դառնում ավելի ակնհայտ: Բացի այդ, ապացուցված կոֆեինային կոմպլեքսով միջոցները կանխում են ժառանգական մազաթափությունը։

Սև մազերի համար կա Tuning Shampoo սև պիգմենտներով, որոնք մգեցնում են մազերի գույնը:

Yellow tinge in gray hair

Those who do not want to conceal their gray hair often have to struggle with a yellow tint. The so-called yellowing can be more or less noticeable, depending on the incidence of light. The yellow tint is caused by the increase of white hairs between the still slightly color pigmented hairs. Sun or smoking can further bring out the yellow tint.

There are shampoos and conditioners that can reduce this yellow cast. The products mostly rely on blue or purple color pigments to neutralize and make gray hair shine.

ՀՏՀ սպիտակ մազեր

Հաճախակի տրվող հարցեր

Տարիքի պատճառով մազերի սպիտակելու դեպքում դա անհնարին չէ, բայց շատ հազվադեպ է պատահում, որ վերականգնվում է սկզբնական մազերի գույնը: Գունավոր պիգմենտները պահպանող շամպունների օգտագործման դեպքում մազերի սպիտակելը կարող է հետաձգվել:

Ճերմակ մազերը ոչ մի կերպ մարդուն անհրապույր չեն դարձնում։ Ճիշտ այնպես, ինչպես ներկած մազերը ինքնաբերաբար չեն ավելացնում գրավչությունը։ Անկախ գույնից`շիկահեր, շագանակագույն, կարմիր, սև, մոխրագույն թե սպիտակ, գրավիչ տեսք ունեն միայն խնամված մազերը։

Շամպուն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել այն արդյունքին, որին ցանկանում եք հասնել Ձեր սպիտակ մազերի դեպքում: Եթե ցանկանում եք ուժեղացնել մազերի սպիտակությունը և նվազեցնել դեղին երանգը, ապա Alpecin PowerGray շամպունը ճիշտ ընտրություն է: Եթե ցանկանում եք թաքցնել առաջին սպիտակ մազերը, խորհուրդ ենք տալիս Alpecin Tuning շամպուն սև կամ շագանակագույն գույնով:

Alpecin-ի կողմից առաջարկվող միջոցներ սպիտակ մազերի համար


1 T.W. Fischer et al, „Neue Effekte von Coffein auf CRH-induzierten Stress entlang der intrafollikulären klassischen HPA-Achse und die neurogene non-HPA-Achse in männlichen, androgenetischen, menschlichen Haarfollikeln der Kopfhaut ex vivo“, 2020; https://www.alpecin.com/de-de/forschung/studien/neue-effekte-von-coffein-auf-crh-induzierten-stress   

2 https://www.dw.com/de/stress-verursacht-doch-graue-haare/a-52108709

3 appinio, März 2017, n = 600 Männer

4 GfK Mafo 2015, n = 944 Männer i.A. Apotheken-Umschau